Դրոշակ (դասական ուղղագրությամբ՝ Դրօշակ), պարբերական, ՀՅԴ կուսակցության պաշտոնաթերթ։ Առաջին երկու համարները լույս են տեսել 1891 թ. մայիսին և սեպտեմբերին Թիֆլիսում, երրորդը՝ 1892 թ. Ռումինիայում։ Այնուհետև խմբագրությունը տեղափոխվել է Ժնև, որտեղ «Դրոշակը» լույս է տեսել մինչև 1914 թ-ը։ Խմբագրական աշխատանքները վարել են Ռոստոմը, Ս. Շխյանը, Հոնան Դավթյանը, Արշակ Վռամյանը. Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը, Գարեգին Խաժակը, Միքայել Վարանդյանը, Էդվարդ Ակնունին, Ավետիս Ահարոնյանը և ուրիշներ։

Դրոշակ
ֆր.՝ Droschak
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել էմայիս 1891
ՀիմնադիրՔրիստափոր Միքայելյան
ՀրատարակիչՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Կայքdroshak.am

1898 թ. «Դրոշակի» խմբագրության շուրջ կազմավորվել է ՀՅԴ կուսակցության արևմտյան բյուրոն։ «Դրոշակը»` որպես ամսաթերթ, վերստին հրատարակվել է 1925-33 թթ. Փարիզում։ Խմբագիրներն էին Սիմոն Վրացյանը, Ա. Ջամամյանը։ 1969-85 թթ. որպես ՀՀԴ բյուրոյի պաշտոնաթերթ հրատարակվել է Բեյրութում՝ «Ազդակ Շաբաթօրյակ-Դրոշակ» (խմբագիրներ՝ Բաբկեն Փափազյան և Սարգիս Զեյթլյան) անունով։ 1986-96 թթ․ հրապարակվել է Աթենքում։ 1999 թ․ փետրվարին պաշտոնապես գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում։ Ներկայիս «Դրոշակը» հրապարակվում է Երևանում՝ տպագիր և էլեկտրոնային տարբերակներով։ Ըստ վերջին համարի (մարտ 2021), ներկա գլխավոր խմբագիրն Արտաշես Շահբազյանն է[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Բովանդակություն»։ Դրօշակ։ Մարտ 2021։ ISSN 2579-2954։ Վերցված է 2021-03-27 

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։