Ալզերգրունդ
Ալզերգրունդ (գերմ.՝ Alsergrund), Վիեննայի իններորդ շրջանը։ Քաղաքին է միացել 1862 թվականին։ Հարավ-արևելքում սահմանակցում է Ներքին քաղաքի, հարավ-արևմուտքում` Յոզեֆշտադտի, արևմուտքում` Հենալսի և Վերինգի, հյուսիսում` Դյոբլինի, արևելքում, որտեղ սահմանն անցնում է Դանուբի ջրանցքով` Բրիգիտենաուի և Լեոպոլդշտադտի հետ։
| |||
Երկիր | Ավստրիա | ||
Կարգավիճակ | Վիեննայի շրջաններ | ||
Մտնում է | Վիեննա | ||
ԲԾՄ | 179 մետր | ||
Բնակչություն | 41 884 մարդ (հունվարի 1, 2020)[1] | ||
Տարածք | 2,99 կմ² | ||
Սահմանակցում է | Ներքին Քաղաք, Յոզեֆշտադտ, Հերնալս, Վերինգ, Բրիգիտտենաու, Լեոպոլդշտադտ, Դյոբլինգ, Hernals? և Währing? | ||
Փոստային ինդեքսներ | 1090 | ||
Անվանված է | Alsergrund? | ||
wien.gv.at/alsergrund/(գերմ.) | |||
Ալզերգրունդը խիտ բնակեցված թաղամաս է` մունիցիպալ բնակարանների բազմությամբ։ Շրջանի տարածքում են գտնվում Վոթիվկիրխե եկեղեցին, աղբի այրման գործարանը Շպիտելաու ջերմակայանով (ճարտարապետ` Ֆրիդենսրայխ Հունդերտվասեր), Ռոսաուեր զորանոցները, որոնցում տեղակայված է Ավստրիայի պաշտպանության ու սպորտի նախարարությունը։
Տնտեսություն և ենթակակաքուցվածք
խմբագրելՀասարակական տրանսպորտ
խմբագրելԱլզերգրունդ շրջանով անցնում են մետրոյի երեք գծերը, կա 9 կայարան։ U6 գիծն անցնում է շրջանի արևմտյան սահմանով` Գյուրտել փողոցով, U4 գիծը` Ալզերգրունդի արևելյան սահմանով` Դանուբի ջրանցքով, U2 գիծը` շրջանի հարավային հատվածով։
Տրամվայի մի քանի գծեր ուղևորվում են Շոտենտոր կայարանից, որը գտնվում է Վիեննայի ծայրամասում` Ռինգշտրասեում` հատվելով Ալզերգրունդի հետ։ Ավելի կարևոր են համարվում 37, 38, 40, 41, 42, 43, 44 գծերը։ Տրամվայի 5-րդ (Praterstern/Westbahnhof) և 33-րդ (Josefstädter Straße/Floridsdorfer Brücke) գծերն ուղղահայաց հետևում են տրամվայի վերոնշյալ գծերին` ամբողջ շրջանն ծայրեիծայր անցնելով շառավղով։
Կրթություն
խմբագրելԱլզերգրունդ շրջանը Վիեննայի ուսանողական թաղամասերից է համարվում, քանի որ այստեղ տեղակայված են մեծ թվով ուսումնական մասնաշենքեր և Վիեննայի ուսանողական հանրակացարանները[2]։ Ալզերգրունդի տարածքում է գտնվում Վիեննայի համալսարանը` իր բազմաթիվ մասնաշենքերով։ Գլխավոր մասնաշենքից ոչ հեռու` կենտրոնական հին հոսպիտալի տեղում է գտնվում մասնաշենքը` բազմաթիվ մասնաճյուղերով։
Շրջանի հյուսիսում գտնվում է Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանը, որը ներկայումս զբաղցնում է Վիեննայի ագրարային համալսարանը[3]։ Ազերգրունդի հյուսիսային մասում են գտնվում Վիեննայի հմալսարանի աշխարհագրական, մաթեմատիկայի, դեղագործության ու կենսաբանության ֆակուլտետները։ Վերինգերշտրասե (Währingerstraße) փողոցում են տեղակայված քիմիայի, ֆիզիկայի, ինչպես նաև ինֆորմատիկայի ֆակուլտետները։
Վիեննայի պետական բժշկական համալսարանը գերմանախոս երկրների խոշորագույն բժշկական համալսարաննն է։ Այն գտնվում է Շպիտալգասե (Spitalgasse) փողոցում` ընդհանուր հոսպիտալի (Allgemeines Krankenhaus) շենքում։
Ալզերգրունդում են գտնվում Վիեննայի հայտնի ֆրանսիական լիցեյը (Lycée Français de Vienne), որ տրամադրում է նախադպրոցական, տարրական, միջին ու ամբողջական կրթություն ֆրանսերենով, Նորաձևության ու տնտեսագիտության բարձրագույն դպրոցը, որտեղ ներկայացված են նորաձևության ոլորտի մասնագիտացումները և մշակութային զբոսաշրջությունը[4][5]։ Բացի դրանից` շրջանն առանձնանում է միջին ու հատուկ կրթական հաստատությունների մեծ ընտրությամբ։
Առողջապահություն
խմբագրելՔանի որ շրջանում է գտնվում Վիեննայի կենտրոնական հոսպիտալը, Ալզերգրունդը համարվում է քաղաքի առողջապահության ու բժշկության կենտրոնը։ Արդեն 18-19-րդ դարերի սահմանագծին շատ բժիշկներ գերադասում էին բնակություն հաստատել կենտրոնական հոսպիտալի մերձակայքում, որն այժմ գործում է նոր մասնաշենքում։ Այդ իսկ պատճառով Ալզերգունդն ու Յոզեֆշտադտը սկսեցին անվանել բժիշկների թաղամաս[6]։ Նոր հոսպիտալի հարևանությամբ գործում են մասնավոր կլինիկաներ և հիվանդանոցներ։ 1998 թվականին այնտեղ հայտնվում է կենտրոնական ընդհանուր պոլիկլինիկան, իսկ մի քանի բնակելի թաղամաս այն կողմ գտնվում է Սուրբ Սննայի մանկական հոսպիտալը։
Ալզերգրունդի հյուսիսում` բժիշկների թաղամասից հեռու, գործում են Հերա առողջարանը, Ավետարանական հիվանդանոցն ու ծերերի համար նախատեսված տունը[7]։
Մշակույթ և տեսարժան վայրեր
խմբագրելԹատրոններ և օպերա
խմբագրելԱլզերգրունդի տարածքում գտնվում են մի շարք թատրոններ և օպերա.
- Der Bogen
- Experiment am Liechtenwerd (թատրոն)
- The Fundus (թատրոն)
- Վիեննայի միջազգային թատրոն
- Վիեննայի դրամատիկական թատրոն
- Մոլիեր ստուդիա
- Ալզերգրունդի թատրոն
- Theater-Center-Forum (թատրոն)
- Վիեննայի ժողովրդական օպերա
- Վարպետանոց և մշակույթի տուն (Werkstätten- und Kulturhaus)
- Շուբերտի անվան թատրոն
Թանգարաններ
խմբագրելՇրջանում են գտնվում Վիեննայի բազմաթիվ թանգարաններ։ Բերգասե 19 (Berggasse 19) հասցեում են գտնվում Զիգմունդ Ֆրոյդի բնակարանն ու աշխատանքային կաբինետը։ Ֆրոյդն այստեղ ապրել է 1891 թվականից մինչ Անգլիա տարագրվելը 1938 թվականին։ Ներկայումս այդ հասցեում գործում է Զիգմունդ Ֆրոյդի թանգարանը։
Նուսդորֆերշտրասե 54 (Nußdorfer Straße 54 հասցեում գործում է Շուբերտի տուն-թանգարանը։ Լիխտենտալեր թանգարանում կամպոզիտորի հիշատակին ներկայացված է ոչ մեծ հավաքածու։ Ավստրիական ազգային բանկի գլխավոր շենքում` Զենզենգասե 2 (Sensengasse 2) հասցեում, գտնվում է Դրամի թանգարանը։
Քանի որ Ալզերգրունդը Վիեննայի առողջապահական կենտրոնն է, այնտեղ այժմ գործում են բժշկական բազմաթիվ թանգարաններ` Հիմարների աշտարակ պաթոլոգիա-անատոմիական թանգարանը, Ատամնաբուժական թանգարանը Համալսարանական ատամնաբուժական կլինիկայում, Դեղագործական ու դեղագիտական, Բժշկության պատմության և Դատաբժշկության ինստիտուտի թանգարանները։
Շրջանի նշանավոր բնակիչներ
խմբագրել- Յակոբ Ալտ — բնապատկերների նկարիչ, գրաֆիկ, լիթոգրաֆ
- Ռուդոլֆ ֆոն Ալտ — նկարիչ (ջրաներկ)
- Ռոբերտ Բարանի — քիթ-կոկորդ-ականջաբան, Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր 1914
- Լյուդվիգ վան Բեթհովեն — կոմպոզիտոր, դաշնակահար
- Ալֆրեդ Վոլֆ — գրող
- Թեոդոր Հերցլ — հասարակական և քաղաքական գործիչ, ժամանակակից քաղաքական սիոնականության հիմնադիր
- Հայմիթո ֆոն Դոդերեր — գրող
- Հելմուտ Կվարտինգեր — գրող, դերասան
- Ֆրանց Լյոբլիխ — ձեռնարկատեր, քաղաքական գործիչ
- Զիգֆրիդ Լինդերմաուր — քաղաքական գործիչ
- Յորգ Մաուտե — գրող, լրագրող
- Ֆրանց ֆոն Մաչ — նկարիչ, քանդակագործ
- Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ — կոմպոզիտոր։ 1788-1790 թվականներին ապրել է Վերինգերշտրասե 26 (Währinger Straße 26) հասցեում, որտեղ գրել է «Այդպես են վարվում բոլորը» օպերան և իր վերջին երեք սիմֆոնիաները։
- Լեո Պերուց — գրող, էքսպրեսիոնիզմի վարպետ
- Ռուդոլֆ Պրիկրյուլ — Վիեննայի քաղաքապետ
- Յուլիուս Տանդլե ր— բժիշկ, քաղաքական գործիչ
- Ֆրիդրիխ Տորբերգ — գրող, լրագրող, հրապարակախոս, սցենարիստ
- Աննա Ֆրոյդ — հոգեբան, հոգեվերլուծաբան, Զիգմունդ Ֆրոյդի կրտսեր դուստրը
- Զիգմունդ Ֆրոյդ — հոգեբան, հոգեբույժ, նևրոլոգ
- Ալֆրեդ Գերման Ֆրիդ —լրագրող, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, 1911
- Էրիխ Ֆրիդ — գրող, բանաստեղծ, լրագրող, ռադիոհաղորդավար
- Առնոլդ Շյոնբերգ — կոմպոզիտոր, մանկաբվարժ, դիրիժոր։ Երաժշտական էքսպրեսիոնիզմի խոշոր ներկայացուցիչ, Վիեննական երկրորդ դպրոցի հիմնադիր, նոր տեխնիկաների` դոդեկաֆոնիա (12 տոն) և սերիական, հիմնադիր
- Արթուր Շնիցլեր — արձակագիր, դրամատուրգ
- Ֆրանց Շուբերտ —կոմպոզիտոր, երաժշտության մեջ ռոմանտիզմի հիմնադիրներից մեկը։ Հեղինակ է 600 վոկալային ստեղծագործությունների, 9 սիմֆոնիաների, և մեծ թվով կամերային ու դաշնամուրային ստեղծագործությունների։
- Էրվին Շրյոդինգեր — ֆիզիկոս-տեսաբան, Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր(1933)[8].
Քույր քաղաքներ ու շրջաններ
խմբագրել- Ճապոնիա Տակարաձուկա — 1994 թվականից
- Չինաստան Դունչեն, Պեկին
Գործընկեր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Statistik Austria - Bevölkerung zu Jahresbeginn 2002–2020 nach Gemeinden (Gebietsstand 1.1.2020)
- ↑ Richard Kralik Geschichte der Stadt Wien und ihrer Kultur. — Salzwasser-Verlag Gmbh, 2013. — С. 478.
- ↑ «Umzug Ausweichquartier alte WU». 23.05.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Mode und Produktionstechnik». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Kulturtouristik». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Otto Binder Wien - retour. Bericht an die Nachkommen. — Böhlau Verlag, 2010. — С. 28.
- ↑ «История частного санатория Гера».
- ↑ Kerstin Tomenendal. «DER ALSERGRUND. Historische Fakten». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Alsergrund baut Kontakte nach China aus». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալզերգրունդ» հոդվածին։ |