Վոթիվկիրխե

եկեղեցի Վիեննայում

Վոթիվկիրխե (գերմ.՝ Votivkirche, հայտնի է նաև, որպես՝ Ուխտի եկեղեցի), կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

Վոթիվկիրխե
Votivkirche
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՏեղագրությունԱվստրիա, Վիեննա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԹեմՎիեննայի թեմ
Հիմնական ամսաթվերը1853
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակԱվստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ[1]
ՃարտարապետՀենրիխ ֆոն Ֆերշթել
Ճարտարապետական ոճՆեոգոթիկ ճարտարապետություն
Հիմնադրված1853
Բարձրություն99 մետր
ՇինանյութQ2596440?
Քարտեզ
Քարտեզ
 Votive Church, Vienna Վիքիպահեստում
Պաշտոնական կայք

Գտնվում է Վիեննայի պետական համալսարանի հարևանությամբ՝ Վիեննայի Ալցելգրուդի շրջանում։

Պատմություն խմբագրել

Եկեղեցու ստեղծման նախագիծը ներկայացվել է 1854 թվականի ապրիլին։ Համաձայն այդ նախագծի՝ Ավստրո-Հունգարիայի կայսրության տարածքում պետք է կառուցվեին ազգային տաճարներ բոլոր հպատակ ժողովուրդների համար։

Բավարար միջոցների բացակայության պատճառով այս նախագիծը չեղարկվեց, սակայն որոշում ընդունվեց Վիեննայի համալսարանի հարևանությամբ կառուցել կաթոլիկ եկեղեցի։ Վոթիվկիրխեի կառուցման հարցերով զբաղվող հանձնաժողովը ընտրեց ավստրիացի ճարտարապետ Հենրիխ ֆոն Ֆերշթելի ներկայացրած պլանը։

Շինարարական աշխատանքները սկսվել են 1856 թվականին և տևել քսանվեց տարի։ Օծման արարողությունը տեղի է ունեցել 1879 թվականի ապրիլի 24-ին՝ Ֆրանց Յոզեֆ կայսեր արծաթե հարսանիքի օրը։

Վոթիվկիրխեն Ռինգշտրասե փողոցի վրա գտնվող առաջին շենքերից էր։ Սկզբնական շրջանում այն ծառայել է, որպես զինվորների համար նախատեսված կայազորային եկեղեցի։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եկեղեցին լուրջ վնասվել է, սակայն պատերազմից անմիջապես հետո հիմնանորոգվել է։

Իր ճարտարապետական ոճով չափազանց նման է Վիեննայի Սուրբ Ստեփանոսի մայր տաճարին։

Ճարտարապետություն խմբագրել

Վոթիվկիրխեն կառուցված է նեոգոթիկ ճարտարապետական ոճով։ Եկեղեցու ընդհանուր բարձրությունը կազմում է 99 մետր։

Համարվում է Ավստրիայի երկրորդ ամենաբարձր վիեննական եկեղեցին։ Կրոնական կառույցը նախագծել է ավստրիացի ճարտարապետ Հենրիխ ֆոն Ֆերշթելը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Kassal-Mikula, Renata / Erben, Tino: Heinrich von Ferstel (1828–1883). Bauten und Projekte für Wien, Wien 1983.
  • Pfarrgemeinderat der Votivkirche: Ein Jahrhundert Votivkirche: 1879–1979. Wien 1979.
  • Pichler, Anton Maria: Die Votivkirche in Wien „Zum Göttlichen Heiland“. Beschreibung der Geschichte, Bedeutung und Kunstwerke, Wien o.J.
  • Seidl, Waltraud: Das ganze Reich ein Dom. Die Votivkirche in Wien, Diplomarbeit, Universität Salzburg 1996.
  • Thausing, Moritz: Die Votivkirche in Wien. Denkschrift des Baucomités veröffentlicht zur Feier der Einweihung am 24.