Բացել գլխավոր ցանկը

Զիգմունդ Ֆրոյդի թանգարան


Զիգմունդ Ֆրոյդի թանգարան (գերմ.՝ Sigmund Freud Museum), թանգարան ավստրիական Վիեննա քաղաքի Բերգգասսե № 19 տանը, ու ապրել է հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը: Թանգարանում ցուցադրվում են հոգեթերապևտ Ֆրոյդի պրակտիկայում և կյանքի ընթացքում հավաքված իրերը։

Զիգմունդ Ֆրոյդի թանգարան
Berggasse Vienna March 2007 002.jpg
Տեսակթանգարան և բազմաընտանիք բնակելի թաղամաս[1]
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա[2][1]
ՏեղագրությունԱլզերգրունդ[2][1]
ՀասցեԲերգգասսե 19
Հիմնադրված է1971
Կոորդինատներ: 48°13′7.0″ հս․ լ. 16°21′47.2″ ավ. ե. / 48.218611° հս․. լ. 16.363111° ավ. ե. / 48.218611; 16.363111
Կայքfreud-museum.at

Պատմական ակնարկԽմբագրել

Սկզբնականում թանգարանն իրենից ներկայացնում էր որպես Ֆրոյդի բնակարան, որտեղ հոգեբանն իր ընտանիքի հետ ապրել է սկսյալ 1891 թվականից։ Այդ բնակարանին կից էր նաև Զիգմունդի աշխատանքային կաբինետը, ինչպես նաև ընդունարանը, որտեղ նա անցկացնում էր իր հաճախորդների հետ խորհրդակցությունները (կոնսուլտացիա)։ Այս բնակարանում Ֆրոյդի ընտանիքն ապրեց ավելի քան 47 տարիներ։ Սակայն իր հրեական ծագման պատճառով ստիպված 1938 թվականին փախուստի դիմեցին Վիեննայից, քանի որ կառավարությանը գլուխ էին կանգնել նացիստները: Նրանք տեղափոխվեցին դեպի Լոնդոն:

ԿառուցվածքԽմբագրել

Զիգմունդ Ֆրոյդի թանգարանը բաղկացած է մի քանի բաժիններից, որոնցից մի քանիսը նախկինում զբաղեցրել են նրա ընտանիքի անդամները։ Իսկ մյուս բաժինները ծառայել են աշխատանքային նպատակներով։ Դրանց թվին են պատկանում սպասասրահը, որտեղ իրենց հերթին էին սպասում Ֆրոյդի պացիենտները՝ անցնելու հոգեթերապիայի կուրսերը։ Ընդունարանը և աշխատանքային սենյակը նույնպես այդ սենյակների թվին էին պատկանում։ Այս թանգարանից ոչ հեռու է գտնվում Եվրոպայի ամենամեծ գրադարանը, որը նվիրված է հոգեվերլուծության հիմնախնդիրներին և այստեղ պահպանվում են շուրջ 35 000 հատորներ։

Դեպի Զիգմունդ Ֆրոյդի թանգարան կարելի է հասնել մետրոյով: Վիեննայի «Schottentor»(ճյուղ U-2) և «Schottenring» (ճյուղ U-4) մետրոպոլլիտենի կայարանները գտնվում են նրա մոտ։

ՑուցանմուշներԽմբագրել

Թանգարանում գտնվում են նաև իրեր, որոնք պատկանել են անձամբ Ֆրոյդի ընտանիքին։ Դրանց մեջ են Զիգմունդ Ֆրոյդի անտիկ հավաքածուն, անձնական իրերը և աշխատանքային գործիքները։

Հայտնի բազմոցը, որի վրա պառկել են Ֆրոյդի պացիենտները հոգեվերլուծության նպատակով, այժմ գտնվում է նրա լոնդոնյան թանգարանում։ Նաև բավականին շատ իրեր Ֆրոյդից այնտեղ են պահպանվում։

2006 թվականից Վիեննայի և Լոնդոնի թանգարաններին կից բացվել է նաև նրա թանգարանը չեխական Պրշիբոր քաղաքում։ Այս տանը ծնվել է ինքը՝ Զիգմունդ Ֆրոյդը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել