Կամուրջ Քվայ գետի վրայով
Կամուրջ Քվայ գետի վրայով (անգլ.՝ The Bridge on the River Kwai), 1957 թվականին ռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած ֆիլմ Պիեռ Բուլլի համանուն գրվածքի հիման վրա, արժանացել է 7 Օսկարի։
Կամուրջ Քվայ գետի վրայով անգլ.՝ The Bridge on the River Kwai | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ԱՄՆ[1][2] |
Ժանր | դրամա[3][4], ռազմական ֆիլմ[4] և վեպի մոտիվներով ֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմի գործողություններ Խաղաղ Օվկիանոսում և River Kwai bridge? |
Հիմք | Կամուրջ Քվայ գետի վրայով |
Թվական | 1957 և մարտի 7, 1958[5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դևիդ Լին[3][4][6][…] |
Պրոդյուսեր | Սեմ Շպիգել |
Սցենարի հեղինակ | Կարլ Ֆորման[7], Մայքլ Ուիլսոն[7], Կոլդեր Ուիլինգեմ և Պիեռ Բուլ[7] |
Դերակատարներ | Ջեք Հոքինս[3][8][6][…], Ուիլյամ Հոլդեն[3][8][6][…], Sessue Hayakawa?[3][8][6][…], Ալեք Գինես[3][8][6][…], Ջեյմս Դոնալդ[8][9][7], Փերսի Հերբերթ[8][9][7], Հարոլդ Գուդվին[8][9][7], André Morell?[8], Ann Sears?[8][9][7], Ջեֆրի Հորն[8][9][7] և Հարոլդ Գուդվին[8][9][7] |
Օպերատոր | Ջեք Հիլյարդ |
Երաժշտություն | Malcolm Arnold? |
Մոնտաժ | Peter Taylor? |
Պատմվածքի վայր | Թաիլանդ |
Կինոընկերություն | Horizon Pictures |
Տևողություն | 156 րոպե |
Բյուջե | 3 000 000 $ |
Շահույթ | 27 200 000 $ |
The Bridge on the River Kwai Վիքիպահեստում |
ՍյուժեԽմբագրել
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մի խումբ անգլիացի ռազմագերիներ հայտնվում են Բիրմայի ջունգլիներում գտնվող ճապոնական ճամբարում։ Այնտեղ նրանք հանդիպում են երկու ամերիկացի գերիների, ովքեր կենդանի են մնացել նախորդող գերիներից։ Անգլիացների հրամանատարը գնդապետ Նիկոլսոնն է, ով գտնում է, որ ինքը և իր մարդիկ գերի են ընկել Սինգապուրում բարձրագույն ղեկավարության հրամանով, ուրեմն իրենք դեռևս գտնվում են ռազմական ծառայության մեջ։ Իր մարդկանց մեջ նա շարունակում է պահպանել խիստ բանակային կարգապահություն, ու հաշվի չառնելով նույնիսկ վերքերը, հիվանդությունները և տանջանքները նրանք քայլում են միայն շարային քայլով։ Ավելին, Նիկոլսոնը չի թողնում նրանց մտածել փախուստի մասին, համարելով դա խուսափում զինծառայությունից։
Նա ուշադրություն չի դարձնում ամերիկացիներից մեկի՝ կոմանդեր Շիրզի խոսքերին, ով ասում է, որ սա արդեն ծառայություն չի, այլ դժոխային մի վայր, և իրենք բոլորը երկու ճանապարհ ունեն՝ կամ մեռնել այստեղ կամ փորձել փախչել։ Իսկ ճամբարի ճապոնացի հրամանատար գնդապետ Սայտոյին ընդհանրապես չի հետաքրքրում թե ինչպես կպահեն իրենց գերիները՝ որպես զինվորական թե ուղղակի որպես գերիներ։ Նա պարզապես փորձում է կատարել իր վրա դրված հրամանը՝ կարճ ժամկետի մեջ կառուցել կամուրջ Քվայ գետի վրայով։ Սայտոն նաև հայտարարում է, որ բոլոր գերիները հավասար են և կամրջի աշխատանքներին ներգրավվելու են բոլորը անկախ կոչումից ու պաշտոնից։ Այդուհանդերձ Նիկոլսոնը մտադիր է ստիպել ճապոնացիներին չխախտել Ժնևյան հռչակագրի 27-րդ կետը, ըստ որի արգելվում է սպա-գերիներին ներգրավվել որևէ աշխատանքի մեջ։ Սայտոն չի համաձայնվում, ասելով որ նա չի ենթարկվում ոչ մի հռչակագրի և ճամբարում ինքն է որոշում՝ ով պետք է աշխատի և ով ոչ։ Այդպիսով, Նիկոլսոնը կտրականապես հրաժարվում է հրաման տալ իր սպաներին աշխատելու բոլորի հետ, իսկ Սայտոն սպառնում է նրանց բոլորին գնդակահարել։
ԴերերումԽմբագրել
Դերակատար | Դեր |
---|---|
Ալեք Գինես | գնդապետ Նիկոլսոն |
Ուիլյամ Հոլդեն | կոմանդեր Շիրզ |
Ջեք Հոքինս | մայոր Ուրոդեն |
Սեսյու Հայակավա | գնդապետ Սայտո |
Դոնալդ Ջեյմս | մայոր Կլիպտոն |
Ջեֆրի Հորն | լեյտենանտ Ջոնս |
Անդրե Մորելլ | գնդապետ Հորնսբի |
Պիտեր Ուիլյամս | կապիտան Ռիվզ |
Ջոն Բոքսեր | մայոր Հյուզ |
Պերսի Հերբերտ | շարքային Գրոգան |
Հարոլդ Գուդվին | շարքային Բեյքեր |
Մրցանակներ և վարկանիշային ցանկերԽմբագրել
ՄրցանակներԽմբագրել
Ընդհանուր թվով ֆիլմը ստացել է 23 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 5-ի, որոնց թվում՝
ՕսկարԽմբագրել
ներկայացվել է 8 Օսկարի, ստացել 7-ը
- Օսկար լավագույն ֆիլմի համար
- Օսկար լավագույն դերասանի համար - Ալեք Գինես
- Օսկար լավագույն ռեժիսորի համար - Դևիդ Լին
- Օսկար լավագույն մոնտաժի համար - Պիտեր Թեյլոր
- Օսկար լավագույն հարմարեցված սցենարի համար - Պիեռ Բուլլ (գրվածք), Կառլ Ֆորման, Մայքլ Ուիլսոն
- Օսկար լավագույն երաժշտության համար - Մալքոլմ Առնոլդ
- Օսկար լավագույն օպերատորական աշխատանքի համար - Ջեք Հիլդյարդ
- ներկայացվել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասան - Սեսյու Հայակավա
Ոսկե ԳլոբուսԽմբագրել
ներկայացվել է 4 Ոսկե Գլոբուսի, ստացել 3-ը
- Լավագույն ֆիլմ դրամա
- Լավագույն դրամա ֆիլմի դերասան - Ալեք Գինես
- Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար - Դևիդ Լին
Այլ մրցանակերԽմբագրել
- ներկայացվել է 3 BAFTA-ի
- ներկայացվել է 1 Գրեմմի մրցանակի
- ստացել է 1 Դավիդ դի Դոնատելլո մրցանակ և այլն
Վարկանիշային ցանկերԽմբագրել
Ֆիլմը ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցանկերում գտնվում է հետևյալ տեղերում
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր 1997 թ. - 13, 2007- 36
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմեր - 14
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն թրիլեր ֆիլմեր - 58
իսկ 250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով ֆիլմերի վարկանիշային ցանկում 90-րդն է (2012 թ. փետրվարի 26-ի դրությամբ)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Каталог полнометражных фильмов AFI
- ↑ 2,0 2,1 https://www.bfi.org.uk/films-tv-people/4ce2b6a6698ca
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.adorocinema.com/filmes/filme-1602/
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.imdb.com/title/tt0050212/
- ↑ https://www.filmdienst.de/film/details/26837 (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=1602.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 https://www.siamzone.com/movie/m/2460
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 http://www.imdb.com/title/tt0050212/fullcredits
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 http://www.filmaffinity.com/es/film344734.html
Արտաքին հղումներԽմբագրել
- Կամուրջ Քվայ գետի վրայով(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Կամուրջ Քվայ գետի վրայով»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Կամուրջ Քվայ գետի վրայով»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Կամուրջ Քվայ գետի վրայով(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում