Ալեքսանդր I
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր I (այլ կիրառումներ)
Ալեքսանդր I կամ Ալեքսանդր I Պավլովիչ (ռուս.՝ Александр I Павлович, դեկտեմբերի 12 (23), 1777[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 19 (դեկտեմբերի 1), 1825[1], Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]), Ռուսաստանի կայսր, Ֆինլանդիայի մեծ իշխան, Լեհաստանի թագավոր։ Ռոմանովների հարստության ներկայացուցիչ։
Ալեքսանդր I | |
---|---|
Կայսր | |
Իշխանություն | Մարտի 24, 1801– Դեկտեմբերի 1, 1825 |
Թագադրում | Սեպտեմբերի 15 1801 |
Լրիվ անուն | Ալեքսանդր Պավլովիչ Ռոմանով |
Զինվորական կոչում | Ֆելդմարշալ և գեներալ-ֆելդմարշալ |
Ծնվել է՝ | դեկտեմբերի 12 (23), 1777[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է՝ | նոյեմբերի 19 (դեկտեմբերի 1), 1825[1] (47 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Տագանռոգ, Ռուսական կայսրություն |
Թաղվել է՝ | Պողոս-Պետրոս միջնաբերդ, Սանկտ Պետերբուրգ |
Պողոս-Պետրոս տաճար[1] | |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Ազգություն | Ռուս |
Հաջորդող | Նիկոլայ I |
Ուղեկից | Ելիզավետա Ալեքսեևնա |
Տոհմ | Ռոմանովներ |
միապետ | |
Հայր | Պավել I |
Մայր | Սոֆիա Վյուտենբուրգցի |
Երեխաներ | Grand Duchess Maria Alexandrovna of Russia?[1][2], Nikolai Lukash?[2], Մեծ դքսուհի Ելիզավետա Ալեքսանդրովնա[2], Zenaida Narishkin?[2], Sofya Naryshkina?[2], Emmanuil Naryshkin?[2], Mariya Parizhskaya?[2], Wilhelmine Alexandrine Pauline Alexandrov?[2], Gustaw Ehrenberg?[2], Maria (?)?[2] և Nikolay Isakov?[2] |
Հավատք | ուղղափառություն |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Պավել I-ի և Մարիա Ֆյոդորովնայի առաջին զավակը, Նիկոլայ I ցարի հարազատ եղբայրը։
19-րդ դարը կայսրության պատմության մեջ նշանավորվում է նրանով, որ Ռուսաստանում գահ են բարձրանում գերմանացի կայսրեր։ Դեռ 1762 թվականին գահ բարձրացած Պետրոս III-ը արդեն հոր կողմից գերմանացի էր, իսկ նրա կինը՝ Եկատերինա II Մեծը, բնիկ գերմանացի էր։ Վերջինիս մահից հետո գահ է բարձրանում Պավել I-ը (1796–1801)։ Հաջորդ կես դարը իշխում են իր որդիները՝ Ալեքսանդր I-ը (1801–1825) և Նիկոլայ I-ը (1825–1855)։
Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)
խմբագրելԱրևելյան Վրաստանի միացումը
խմբագրելԿայսր եղբայրները շարունակել են իրենց նախորդների նվաճողական քաղաքականությունը։ Ռուսաստանը ընդարձակում է իր տիրույթները հարավում և արևմուտքում։ Կայսր թագադրվելու առաջին իսկ տարում՝ 1801 թվականին, Ալեքսանդրը Ռուսաստանին է միացնում Արևելյան Վրաստանը՝ Քարթլի-Կախեթի թագավորությունը, իսկ 3 տարի անց՝ 1804 թվականին, սկսում է ռուս-պարսկական առաջին պատերազմը։
Գյուլիստանի հաշտությունը
խմբագրելՊատերազմը ավարտվում է 1813 թվականին՝ Ռուսաստանի հաղթանակով։ Հոկտեմբերի 12-ին նախկին Ղարաբաղի խանության Գյուլիստան գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Իրանը ճանաչում էր Ռուսաստանի իրավունքները Անդրկովկասի վրա՝ բացի Երևանի ու Նախիջևանի խանություններից։
Ռուս-թուրքական պատերազմ (1806-1812)
խմբագրելԲուխարեստի հաշտությունը
խմբագրել1806 թվականին, ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Անգլիայի և Ֆրանսիայի հրահրմամբ, Օսմանյան կայսրությունը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին։ Դա թվով 6-րդ ռուս-թուրքական պատերազմն էր, որ ավարտվեց 1812 թվականին՝ Ռուսաստանի փայլուն հաղթանակով։ Ռուսները ոչ միայն չկորցրին Ղրիմը և Սև ծովի հյուսիսային ափերը, այլև նվաճեցին Մոլդավիայի ժամանակակից տարածքը՝ Բեսարաբիան։ Ռուսական կայսրության հաջորդ քայլը պետք է լիներ Սև ծովի արևելյան՝ կովկասյան ափերին իր տիրապետության հաստատումը։
Ռուս-շվեդական պատերազմ (1808-1809)
խմբագրելՖրիդրիխսհամի հաշտությունը
խմբագրել1808-1809 թվականներին տեղի է ունենում ռուս-շվեդական հերթական պատերազմը, և Ռուսաստանը ստիպված է լինում պատերազմել 3 ճակատով։ Սակայն ռուսական զորքերը պարտության են մատնում Շվեդիային, և 1809 թվականին նրանից խլում Ֆինլանդիայի իշխանությունը։ Ռուսական պետությունը վերածվում է անհաղթելի ու անընդհատ հզորացող տերության։ Նրա բանակը Եվրոպայում ձեռք է բերում անհաղթելիի համբավ։ 1809 թվականին Ալեքսանդրը թագադրվում է նաև որպես Ֆինլանդիայի մեծ իշխան։
Ռուս ժողովրդի Հայրենական պատերազմը
խմբագրել1812 թվականին Ռուսաստանին պատերազմ է հայտարարում Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը։ Նա նվաճել էր ցամաքային Եվրոպայի հսկայական մասը, և նպատակ ուներ գրավել Ռուսաստանը։ Մինչ այդ ձախողվել էր Նապոլեոնի արշավանքը Եգիպտոս, որը գրավելուց հետո նա նպատակ ուներ արշավել Հնդկաստան։ Այսպիսով՝ սկսվում է ռուս ժողովրդի հայրենական պատերազմը։ Հաջողությունը սկզբում ֆրանսիացիների կողմն էր, ովքեր հասնում են մինչև Ռուսաստանի կենտրոնական նահանգները և մոտենում Մոսկվայի մատույցներին։ 1812 թվականի օգոստոսի 26-ին (սեպտեմբերի 7) տեղի ունեցավ Բորոդինոյի ճակատամարտը։ Երկու կողմերից զոհվեցին շուրջ 80 հազար զինվոր։ Ռուսական զորքերը Միխայիլ Կուտուզովի գլխավորությամբ ջախջախեցին Նապոլեոնի բանակին։ Ազատագրելով ռուսական տարածքները ֆրանսիական զորքերից՝ Ռուսաստանը շարունակեց թշնամու ջախջախումը Եվրոպայում։ Նապոլեոնին պարտության մատնելուց հետո կնքվեց համաեվրոպական հաշտություն, որով եվրոպական տերությունները համաձայնեցին Ռուսաստանին զիջել Վարշավայի դքսությունը՝ Լեհաստանը։ Ալեքսանդրը թագադրվեց որպես Լեհաստանի թագավոր (1815–1825)։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Александр I Письмо Адаму Чарторийскому.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր I» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 152)։ |