Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ալեքսանդր I (այլ կիրառումներ)

Ալեքսանդր I կամ Ալեքսանդր I Պավլովիչ (ռուս.՝ Александр I Павлович, դեկտեմբերի 12 (23), 1777[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 19 (դեկտեմբերի 1), 1825[1][2], Տագանրոգ, Ռուսական կայսրություն[1][2]), Ռուսաստանի կայսր, Ֆինլանդիայի մեծ իշխան, Լեհաստանի թագավոր։ Ռոմանովների հարստության ներկայացուցիչ։ Պավել I-ի և Մարիա Ֆյոդորովնայի առաջին զավակը, Նիկոլայ I ցարի հարազատ եղբայրը։

Ալեքսանդր I
Կայսր
Alexander I of Russia by F.Kruger (1837, Hermitage).jpg
ԻշխանությունՄարտի 24, 1801Դեկտեմբերի 1, 1825
ԹագադրումՍեպտեմբերի 15 1801
Լրիվ անունԱլեքսանդր Պավլովիչ Ռոմանով
Զինվորական կոչումՖելդմարշալ
Ծնվել է՝դեկտեմբերի 12 (23), 1777[1][2]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Մահացել է՝նոյեմբերի 19 (դեկտեմբերի 1), 1825[1][2] (47 տարեկանում) բնական մահով
Վախճանի վայրՏագանռոգ, Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Թաղվել է՝Պողոս-Պետրոս միջնաբերդ, Սանկտ Պետերբուրգ
Պողոս-Պետրոս տաճար[2]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԱզգությունՌուս
ՀաջորդողՆիկոլայ I
ՈւղեկիցԵլիզավետա Ալեքսեևնա
ՏոհմՌոմանովներ
քաղաքական գործիչ
ՀայրՊավել I
ՄայրՍոֆիա Վյուտենբուրգցի
ԵրեխաներՄեծ դքսուհի Ելիզավետա Ալեքսանդրովնա[2], Nikolai Lukash?, Grand Duchess Maria Alexandrovna of Russia?[2] և Gustaw Ehrenberg?
Կրոնական հավատքներուղղափառություն
ՊարգևներՊատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Սուրբ Հոգու շքանշան, Սուրբ Միխայիլի շքանշանի ասպետ, Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Մարիա Թերեզայի ռազմական շքանշանի Մեծ խաչի ասպետ, Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան, Սև արծվի շքանշան, Անդրեաս առաքյալի շքանշան, Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան, Սուրբ Ստանիսլավի շքանշան, Ուիլյամի զինվորական շքանշանի Մեծ խաչի ասպետ, Կարմիր արծվի 1-ին աստիճանի շքանշան, Սուրբ Հովհան Երուսաղեմցու շքանշան, Սպիտակ Արծվի շքանշան, Սուրբ Լուիի շքանշան, Կապիչի շքանշան, Թագի շքանշան, Սուրբ Հուբերտի շքանշան, Սպիտակ բազեյի շքանշան, House Order of Fidelity?, Սերովբեների արքայական շքանշան, Փղի շքանշան, Եռակի շքանշան, Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան, Սուրբ Յանուարիուսի շքանշան, Sacred Military Constantinian Order of Saint George?, Սուրբ Ֆերդինանդի և Ծառայությունների շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Երկաթե խաչ 2-րդ դասի և Ռազմական սխրագործության շքանշանի կոմանդորի խաչ
ՍտորագրությունAlexander I of Russia signature.svg

19-րդ դարը կայսրության պատմության մեջ նշանավորվում է նրանով, որ Ռուսաստանում գահ են բարձրանում գերմանացի կայսրեր։ Դեռ 1762 թվականին գահ բարձրացած Պետրոս III-ը արդեն հոր կողմից գերմանացի էր, իսկ նրա կինը՝ Եկատերինա II Մեծը, բնիկ գերմանացի էր։ Վերջինիս մահից հետո գահ է բարձրանում Պավել I-ը (1796–1801)։ Հաջորդ կես դարը իշխում են իր որդիները՝ Ալեքսանդր I-ը (1801–1825) և Նիկոլայ I-ը (1825–1855

Բովանդակություն

Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)Խմբագրել

Արևելյան Վրաստանի միացումըԽմբագրել

Կայսր եղբայրները շարունակել են իրենց նախորդների նվաճողական քաղաքականությունը։ Ռուսաստանը ընդարձակում է իր տիրույթները հարավում և արևմուտքում։ Կայսր թագադրվելու առաջին իսկ տարում՝ 1801 թվականին, Ալեքսանդրը Ռուսաստանին է միացնում Արևելյան Վրաստանը՝ Քարթլի-Կախեթի թագավորությունը, իսկ 3 տարի անց՝ 1804 թվականին, սկսում է ռուս-պարսկական առաջին պատերազմը։

Գյուլիստանի հաշտությունըԽմբագրել

Պատերազմը ավարտվում է 1813 թվականին՝ Ռուսաստանի հաղթանակով։ Հոկտեմբերի 12-ին նախկին Ղարաբաղի խանության Գյուլիստան գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Իրանը ճանաչում էր Ռուսաստանի իրավունքները Անդրկովկասի վրա՝ բացի Երևանի ու Նախիջևանի խանություններից։

Ռուս-թուրքական պատերազմ (1806-1812)Խմբագրել

Բուխարեստի հաշտությունըԽմբագրել

1806 թվականին, ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Անգլիայի և Ֆրանսիայի հրահրմամբ, Օսմանյան կայսրությունը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին։ Դա թվով 6-րդ ռուս-թուրքական պատերազմն էր, որ ավարտվեց 1812 թվականին՝ Ռուսաստանի փայլուն հաղթանակով։ Ռուսները ոչ միայն չկորցրին Ղրիմը և Սև ծովի հյուսիսային ափերը, այլև նվաճեցին Մոլդավիայի ժամանակակից տարածքը՝ Բեսարաբիան։ Ռուսական կայսրության հաջորդ քայլը պետք է լիներ Սև ծովի արևելյան՝ կովկասյան ափերին իր տիրապետության հաստատումը։

Ռուս-շվեդական պատերազմ (1808-1809)Խմբագրել

Ֆրիդրիխսհամի հաշտությունըԽմբագրել

 
Ալեքսանդր Պավլովիչ՝ արքայազն ժամանակ, Եկատերինա II-ի կիսանդրու հետ

1808-1809 թվականներին տեղի է ունենում ռուս-շվեդական հերթական պատերազմը, և Ռուսաստանը ստիպված է լինում պատերազմել 3 ճակատով։ Սակայն ռուսական զորքերը պարտության են մատնում Շվեդիային, և 1809 թվականին նրանից խլում Ֆինլանդիայի իշխանությունը։ Ռուսական պետությունը վերածվում է անհաղթելի ու անընդհատ հզորացող տերության։ Նրա բանակը Եվրոպայում ձեռք է բերում անհաղթելիի համբավ։ 1809 թվականին Ալեքսանդրը թագադրվում է նաև որպես Ֆինլանդիայի մեծ իշխան։

Ռուս ժողովրդի Հայրենական պատերազմըԽմբագրել

1812 թվականին Ռուսաստանին պատերազմ է հայտարարում Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը։ Նա նվաճել էր ցամաքային Եվրոպայի հսկայական մասը, և նպատակ ուներ գրավել Ռուսաստանը։ Մինչ այդ ձախողվել էր Նապոլեոնի արշավանքը Եգիպտոս, որը գրավելուց հետո նա նպատակ ուներ արշավել Հնդկաստան։ Այսպիսով՝ սկսվում է ռուս ժողովրդի հայրենական պատերազմը։ Հաջողությունը սկզբում ֆրանսիացիների կողմն էր, ովքեր հասնում են մինչև Ռուսաստանի կենտրոնական նահանգները և մոտենում Մոսկվայի մատույցներին։ 1812 թվականի օգոստոսի 26-ին (սեպտեմբերի 7) տեղի ունեցավ Բորոդինոյի ճակատամարտը։ Երկու կողմերից զոհվեցին շուրջ 80 հազար զինվոր։ Ռուսական զորքերը Միխայիլ Կուտուզովի գլխավորությամբ ջախջախեցին Նապոլեոնի բանակին։ Ազատագրելով ռուսական տարածքները ֆրանսիական զորքերից՝ Ռուսաստանը շարունակեց թշնամու ջախջախումը Եվրոպայում։ Նապոլեոնին պարտության մատնելուց հետո կնքվեց համաեվրոպական հաշտություն, որով եվրոպական տերությունները համաձայնեցին Ռուսաստանին զիջել Վարշավայի դքսությունը՝ Լեհաստանը։ Ալեքսանդրը թագադրվեց որպես Լեհաստանի թագավոր (1815–1825

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել