Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց (Երևան)
Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | դեկտեմբերի 30, 1936 |
Անվանված է | Ալեքսանդր Պուշկին |
Տնօրեն | Նատալյա Ստեփանյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մոսկովյան 17 |
Կայք | pushkinschool.am |
Պատմություն
խմբագրելԱլեքսանդր Պուշկինի անվան դպրոցը ձևավորվել է 1936 թվականի դեկտեմբերի 30-ին Մաքսիմ Գորկու և Ստեփան Շահումյանի անվան դպրոցներում գործող ռուսական բաժինների հիման վրա ձևավորված ռուսական դպրոցի և 1937 թվականի փետրվարին այդ դպրոցներին միացած թիվ 3 ռուսական դպրոցի հիման վրա։ Ռուս մեծագույն բանաստեղծի անունով կոչվել է նրա մահվան 100-րդ տարելիցին՝ 1937 թվականին։
1938 թվականին, Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցից առանձնանալով, հիմնադրվել են Ասքանազ Մռավյանի, Վլադիմիր Մայակովսկու և Վ. Չկալովի, Ֆ. Ձերժինսկու, Անտոն Չեխովի անվան դպրոցները։
Պուշկինի անվան դպրոցն առաջին շրջանավարտներն ունեցել է 1937-1938 ուստարում[1]։
Դպրոցի բակում տեղադրված է Ալեքսանդր Պուշկինի կիսանդրին (քանդակագործ՝ Գրիգոր Ահարոնյան), որն ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Շենքի հեղինակը ճարտարապետ Սամվել Սաֆարյանն է։
Տնօրեններ
խմբագրել- Հրայր Սերգեյի Բոյաջյան, 1937-1941 թվականներ[2]
- Մարգարիտա Բոգդանի Ղազարյան, 1941-1958 թվականներ[2]
- Բորիս Աբրահամի Բաղդասարյան, 1958-1962 թվականներ[2]
- Արփիկ Նիկոլայի Ղազարյան (Անտոնյան), 1962-1966 թվականներ[2]
- Միլադա Սենիկի Խուբլարյան, 1966-1973 թվականներ[2]
- Ալբերտ Միքայելի Բեգլարյան, 1973-1991 թվականներ[2]
- Մարիետտա Վազգենի Մատղաշյան,1991-2013 թվականներ[2]
- Նատալյա Գարրիի Ստեփանյան, 2013 թվականից