Սուրեն Զոլյան

հայ գիտնական, հասարակական գործիչ, գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զոլյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Տիգրանի Զոլյան (ապրիլի 16, 1955(1955-04-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գիտնական, հասարակական գործիչ, գրող, հրապարակախոս, քաղաքագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1988), պրոֆեսոր (1989)։ Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր (1997-2012)։

Սուրեն Զոլյան
Ծնվել էապրիլի 16, 1955(1955-04-16) (69 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգիտնական և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Գործունեության ոլորտհերմենևտիկա
Պաշտոն(ներ)ռեկտոր
Ալմա մատերԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ (1977)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1988) և պրոֆեսոր (1989)
ՄայրՍեդա Վերմիշևա

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Զոլյանը ծնվել է 1955 թվականին Երևանում՝ Տիգրան Զոլյանի և Սեդա Վերմիշևայի ընտանիքում։ 1972 թվականին ավարտել է Երևանի թիվ 8 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության բանասիրական ֆակուլտետ, որն ավարտել է 1977 թվականին։ Նույն թվականից որպես ավագ լաբորանտ աշխատել է Երևանի պետական համալսարանում, 1979 թվականից դասավանդել է նույն հաստատությունում, դոցենտ՝ 1983 թվականից, ամբիոնի վարիչ՝ 1988-1992 թվականներին, պրոֆեսոր՝ 1995-1997 թվականներին, 1997-2012 թվականներին՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր, 1998 թվականից՝ Եվրախորհրդի լեզվական քաղաքականության բաժանմունքի ազգային համակարգող-թղթակից։

Աշխատությունները վերաբերում են ընդհանուր և ռուսերեն լեզվաբանության, նշանագիտության, հայագիտության, քաղաքագիտության և հակամարտությունների խնդիրներին։

Անդամակցություն խմբագրել

  • Հայաստանի գիտաարտադրական և քաղաքացիական միության նախագահ (1995-1996)
  • ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ (1998-2004)
  • Եվրախորհրդի ժամանակակից կենտրոնի կառավարող խորհրդի անդամ (2001)
  • Եվրախորհրդի տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների պաշտպանության փորձագետների կոմիտեի անդամ (2003)
  • ՀՀ ԳԽ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի քարտուղար
  • «Արցախ» պատգամավորական խմբի համանախագահ[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Զոլյան» հոդվածին։