Սամվել Սաֆարյան (ճարտարապետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Սաֆարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Առաքելի Սաֆարյան (հունիսի 9 (22), 1902[1][2], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 9, 1969[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940), վաստակավոր ճարտարապետ (1968), ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի ակադեմիկոս (1950)։
Սամվել Սաֆարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 9 (22), 1902[1][2] |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հունվարի 9, 1969[1][2] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1928)[2] |
Աշխատավայր | Հայպետնախագիծ[2] |
Պարգևներ | |
Անդամություն | ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիա[2] և ԽՍՀՄ ճարտարապետների միություն[2] |
Սամվել Սաֆարյան Վիքիդարանում | |
![]() |
Ճարտարապետ Լիա Սաֆարյանի հայրն է։
Կենսագրություն
խմբագրել1928 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը։
Աշխատակցել Է Ալեքսանդր Թամանյանին։ 1930 թվականից աշխատել է «Երգիպրոգոր» նախագծային ինստիտուտում, 1938-1941 թվականներին՝ Երքաղխորհրդի ճարտարապետության արվեստանոցի վարիչ, 1955-1969 թվականներին՝ Հայպետնախագիծ ինստիտուտի տիպային նախագծման արվեստանոցի ղեկավար։ 1931 թվականից՝ նաև Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս (պրոֆեսոր՝ 1944 թվականից)։ 1941-1949 թվականներին՝ Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահ։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելՍաֆարյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝
- Քիմիական գործարանի բանվորական բնակելի թաղամասը (1932-1934)
- Պրոֆեսորների տունը (1934)
- Պուշկինի անվան դպրոցը
- Գ. Ա. Հարությունյանի մենատունը
- Բնակելի շենքեր՝ Մաշտոցի և Տիգրան Մեծի պողոտաներում (1934-1944),
- ՀԱԱՀ և ԵՊԲՀ (1934-1955), ՄԼԻ (1947, այժմ՝ Չինաստանի դեսպանատուն), ՀՀ ԳԱԱ նախագահության (1954) և ինստիտուտների (1955-1972, համահեղինակ) շենքերը
- Կառավարության 2-րդ տունը Հանրապետության հրապարակում (1947-1953, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1970, հետմահու)
- Արզնու թիվ 2 առողջարանը (1933-1953)
- ՀԽՍՀ տաղավարը Մոսկվայի համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսում (1939 և 1954)
- Բյուրականի աստղադիտարանի համալիրը (1947-1956)
- Գյումրիի դրամատիկական թատրոնը (1965-1972)
- ԵՊԻ մասնաճյուղի համալիրը Վանաձորում (1968-1970)
Սաֆարյանի գործերին բնորոշ են ճարտարապետական մտահղացման, հատակագծման ռացիոնալությունն ու հստակությունը, գործառնատեխնոլոգիական, կառուցվածքային և ծավալատարածական, գեղագիտական խնդիրների սերտ համադրումը, երկաթբետոնե կմախքի և քարի կիրառման ազգային ձևերի ներդաշնակման ձգտումը, ճարտարապետական օրգանիզմի ներքին և արտաքին դրսևորումների միասնությունը։
1951-1959 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր[3]։
Պատկերասրահ
խմբագրել-
Կառավարության 2-րդ տուն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Сафарян Самвел Аракелович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 254—255.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Սաֆարյան (ճարտարապետ)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Սաֆարյան (ճարտարապետ)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 254)։ |