Էլդա Գրին
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էլդա Գրին (ի ծնե՝ Էլդա Աշոտի Գրիգորյան, ամուսնական ազգանունը՝ Աբրահամյան, մարտի 10, 1928[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 27, 2016[1], Երևան, Հայաստան), հայ արձակագիր, հոգեբան, դատաբժշկական փորձագետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Էլդա Գրին | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1928[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հոկտեմբերի 27, 2016[1] (88 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան |
Գիտական աստիճան | հոգեբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գրող և հոգեբան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Աննա Էլբակյան և Մարինե Աբրահամյան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1928 թվականին, Թիֆլիսում (Վրաստան), մտավորականի ընտանիքում։ Հայրը՝ Աշոտ Դավիթի Գրիգորյանը, իր հեղափոխական Գրին ծածկանունով է դստերը գրանցել ծննդյան վկայական։ Էլդա Գրինի մանկության և ուսումնառության առաջին տարիներն անցել են Մոսկվայում։ 1937 թվականին նրա հորը, որը Նավթի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն էր, քաղաքական հողի վրա ձերբակալել և աքսորել են Կոլիմա։ Ընտանիքը փոխադրվել է Երևան։ Այստեղ Էլդա Գրինն ընդունվել և ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, այնուհետև գերազանցությամբ՝ Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը՝ զուգահեռ աշխատելով հայկական հեռագրական գործակալությունում որպես թղթակից։ Ասպիրանտուրան ավարտել է Մոսկվայում, որտեղ էլ 1955 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ հոգելեզվաբանության գծով[2]։ Նույն թվականից հոգեբանություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում. հոգեբանության պրոֆեսոր է։ 1968 թվականից հանդիսացել է դատահոգեբանական փորձաքննության հիմնադիրը Հայաստանում, նույն թվականից աշխատել որպես փորձագետ-հոգեբան[3][4]։
Ընտանիքը
խմբագրել- Ամուսինը՝ Ավրաամ (Աբրահամ) Աբրահամյան
- Դուստրը՝ Մարինա Աբրահամյան, դաշնակահարուհի
- Դուստրը՝ Աննա Էլբակյան, դերասանուհի
- Որդին՝ Տիգրան Աբրահամյան, նկարիչ
- Որդին՝ Սամվել Աբրահամյան, պատմաբան և լեզվաբան
- Թոռը՝ Էդգար Էլբակյան Կրտսեր, դերասան
- Թոռնուհին՝ Լիլի Էլբակյան, դերասանուհի[5][6]
Գործունեություն
խմբագրել1972 թվականից Մոսկվայում սովորել է դոկտորանտուրայում՝ գրելով սոցիալ-հոգեբանական ոլորտին առնչվող թեզ։ Շուրջ 140 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ նաև դասագրքերի ու ձեռնարկների, որոնք, մասնավորապես իրավաբանական հոգեբանության ոլորտում, հանրապետությունում առաջինն են։ 2004 թվականից ՀՀ մանկավարժա-հոգեբանական ակադեմիայի իսկական անդամ է։ Ընդգրկված է ակտիվ հասարակական գործունեության մեջ, ՀՀ նախագահին կից ներման հանձնաժողովի անդամ է։ Ընդգրկված է նաև մի քանի այլ հանձնաժողովներում։ Էլդա Գրինն այդ ամենին զուգահեռ հանդես է գալիս նաև հայերեն և ռուսերեն պատմվածքներով (սկսած 1957 թվականից), որոնք հրատարակվել են հանրապետության և արտերկրի տարբեր թերթերում, ամսագրերում և ժողովածուներում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով։
Պարգևներ
խմբագրել- Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալ, 2008
- «Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում կատարած քաջարի աշխատանքի համար» մեդալ
Գրքեր
խմբագրել- Գիշերային էտյուդ, Երևան, 1973։
- Իմ այգին, Երևան, 1983։
- Մանկության ափ, Երևան, 1987։
- Белые птицы, Ереван, 1988.
- Ուզում ենք գեղեցիկ ապրել, Երևան, 1992։
- Шаги по мокрому песку, Ереван, 1997.
- Օրը դեռ չի վերջացել, Երևան, 2000։
- Ռեքվիեմ, 2002։
- Փաստաբանական գործունեության հոգեբանություն։ Զանգակ-97, 2002, 60 էջ[7]։
- Դատահոգեբանական փորձաքննությունը քրեական և քաղաքացիական դատավարություններում։ Զանգակ - 97, 2002, 72 էջ[8]։
- Դատական գործունեության հոգեբանություն։ Զանգակ-97, 2002, 54 էջ[9]։
- Ուղղիչ (պենիտենցիար) հոգեբանություն։ Զանգակ-97, 2002, 54 էջ[10]։
- Երազների տիեզերք, Երևան, 2004։
- Իրավաբանական հոգեբանություն։ Դասագիրք բարձրագույն ուս. հաստատ. համար (համահեղինակ)։ Զանգակ-97, 2004, 432 էջ[11]։
- Մեղք, ապաշավանք, կատարսիս։ Զանգակ-97, 2005, 69 էջ[12]։
- Bili ptaci, Praha, 2006.
- Этот удивительный цвет хаки, Ереван, 2008.
- Ձեռքերը. պատմվածք 35 լեզուներով, Երևան, 2010, 160 էջ։ ISBN 978-99941-1-790-1
- Նատյուրմորտ սև ֆոնի վրա, 2011, 176 էջ։ ISBN 978-99941-1-879-3
- Натюрморт на черном фоне, Ереван, 2011:
- Ծառերին դեռ կախված էր առավոտը։ 2015, 168 էջ։ ISBN 978-9939-68-392-8
- Elda Grin, "Riviera Caucasien", 10 nouvelles. Traduit de l'arménien par Arusyak Bakhchinyan Grino. Erevan, 2016.
Մամուլ
խմբագրել- Ինձ հետ սիրալիր մի խոսիր։ «Գրական թերթ», 1969, № 7։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.armradio.am/hy/2016/10/27/մահացել-է-էլդա-գրինը/
- ↑ Daily, A. Z. G. «ԷԼԴԱ ԳՐԻՆ. ՀԱՅ ԳՐՈՂԸՙ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄԱՆԿՈՒԹՅԱՄԲ». AZG Daily. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Էլդա Գրին. «Ես միշտ խուսափել եմ դիմանկարս պատկերելուց»». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Zarkfoundation - Էլդա Գրին». zarkfoundation.com.
- ↑ Бахчинян Арцви Эльда Грин: Армянская писательница с московским детством. — Иные берега №2(26), 2012.
- ↑ «АННА ЭЛБАКЯН» (ռուսերեն). kino-teatr.ru — Биография. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Գրին, Էլդա Աշոտի (2002). Փաստաբանական գործունեության հոգեբանություն. Զանգակ-97. ISBN 9789993025177.
- ↑ Գրին, Էլդա Աշոտի (2002). Դատահոգեբանական փորձաքննությունը քրեական եւ քաղաքացիական դատավարություններում. Զանգակ - 97. ISBN 9789993024392.
- ↑ Գրին, Էլդա Աշոտի (2002). Դատական գործունեության հոգեբանություն. Զանգակ-97. ISBN 9789993025160.
- ↑ Գրին, Էլդա Աշոտի (2002). Ուղղիչ (պենիտենցիար) հոգեբանություն. Զանգակ-97. ISBN 9789993025184.
- ↑ Արզումանյան, Սերգեյ Ջումշուդի; Գրին, Էլդա Աշոտի (2004). Իրավաբանական հոգեբանություն։ Դասագիրք բարձրագույն ուս. հաստատ. համար. Զանգակ-97. ISBN 9789993027744.
- ↑ Գրին, Էլդա Աշոտի (2005). Մեղք, ապաշավանք, կատարսիս. Զանգակ-97. ISBN 9789994110018.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլդա Գրին» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլդա Գրին» հոդվածին։ |