Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց
Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց, 1934 թվականին հիմնադրվել է որպես Մովսես Արազու անվան դպրոց։ 1939 թվականին շենքի երրորդ հարկը զբաղեցրել է Չկալովի անվան թիվ 30 դպրոցը, որի համար 1974 թվականին 29 դպրոցին կից կառուցվեց նոր մասնաշենք։ 2005 թվականին երկու դպրոցները միավորվեցին, 2010 թվականին դպրոցը կոչվեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունով։
Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1934 |
Անվանված է | Անդրանիկ Մարգարյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Կենտրոն, Սարյան փողոց, 23 շենք |
Կայք | school-29.weebly.com |
Պատմություն
խմբագրելՀայրենական մեծ պատերազմի տարիներին դպրոցի առաջին հարկը ծառայել է որպես հոսպիտալ, իսկ ուսուցիչներն ու աշակերտները խնամել և օգնել են հիվանդներին, շրջանավարտներից շատերը կամավոր մեկնել են ռազմաճակատ։ Պատերազմի առաջին իսկ օրերին ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Գրիգոր Սամվելյանը 9-10-րդ դասարանների աշակերտների հետ մեկնել է ռազմաճակատ։ Նա հասել է մինչև Բեռլին, և Ռեյխստագի պատերի տակ պարել հայկական նշանավոր «Քոչարին»։ 1950 թվականին տասներորդ դասարանի 24 աշակերտներից 12-ը մեդալակիրներ էին։
Երկու դպրոցների աշակերտներն ակտիվորեն մասնակցել են քաղաքային շաբաթօրյակներին, բազմաթիվ ծառեր տնկել Երևանի «Հաղթանակ» զբոսայգում։ 1960-ական թվականներին Չկալովի անվան դպրոցը տվել է 12 ակադեմիկոսներ՝ գերակշռող մասը ֆիզիկոսներ։ Դպրոցը տվել է նաև նշանավոր արվեստագետներ, որոնցից են Արմեն Ջիգարխանյանը և Էդմոնդ Քեոսայանը։
1991 թվականին թիվ 29 դպրոցում բացվեցել են ռուսաց լեզվի ուսուցմամբ դասարաններ, որոնցից ութում սովորել է հիսուն աշակերտ։ 2012- 2013 թթ. ուս-տարում նույն դպրոցն արդեն ավարտեցին տասնհինգ դասարանների աշակերտներ (8 դասարաններ՝ ռուսաց լեզվի ուսուցմամբ)։
2011 թվականին սկսվեց դպրոցի հիմնանորոգումը։ Երկու տարով ուսուցիչներն ու աշակերտները տեղափոխվեցին Ստեփան Շահումյանի անվան դպրոց։ Դպրոցը տվել է հազարավոր շրջանավարտներ, որոնց մեջ առկա են ակադեմիկոսներ, պրոֆեսորներ, գիտության դոկտորներ, ձեռնարկության ղեկավարներ, բժիշկներ, ուսուցիչներ, զինվորականներ, գիտության և մշակույթի գործիչներ, որակյալ բանվորներ[1]։
2013 թվականին դպրոցի առջև տեղադրվել է Անդրանիկ Մարգարյանի կիսանդրին[2]։