Ռուզան Թադևոսյան

հայ մանկավարժ

Ռուզան Վաչեի Թադևոսյան (օգոստոսի 16, 1951(1951-08-16)), հայ մանկավարժ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր։ ՀՀ վաստակավոր մանկավարժ (2018)[1]։

Ռուզան Թադևոսյան
Ծնվել էօգոստոսի 16, 1951(1951-08-16) (72 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԱլեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց, Երևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1991) և պրոֆեսոր
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան

Կենսագրություն խմբագրել

1958-1968 թվականներին սովորել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում, 1968-1973 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը, 1973-1976 թվականներին՝ Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուս գրականության ամբիոնի ասպիրանտուրայում։ 1977 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան. ատենախոսություն`«Լերմոնտովը և հայ դասական պոեզիան», 1991 թվականին՝ բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան. ատենախոսություն` «Լև Տոլստոյը և հայ դասական գրականությունը»։

1976-1977 թվականներին դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուս գրականության ամբիոնում, 1977-1981 թվականներին եղել է ՀՊՄՀ ռուս գրականության ամբիոնի ավագ դասախոս, 1981-1992 թվականներին՝ ՀՊՄՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ, 1992 թվականից՝ ՀՊՄՀ ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսոր, 2007- 2013 թվականներին՝ ՀՊՄՀ ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, 2013 թվականից՝ ՀՊՄՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ[2]։

Երկեր խմբագրել

  • Լերմոնտովը և հայ դասական պոեզիան (մենագրություն), «Սովետական գրող», Երևան, 1981 թ.:
  • Լև Տոլստոյը և հայ դասական գրականությունը (մենագրություն), «Հայաստան», Երևան, 1991 թ.:
  • «Եվ խորհել, և խոսել, և գրել…», Հոդվածների ժողովածու, «Նաիրի», Երևան, 2010 թ.:
  • «Երաժշտությունը պետք է քո մեջ ապրի…», Հոդվածների ժողովածու, Նաիրի, Երևան, 2011 թ.:
  • «Լև Տոլստոյը հայերեն լեզվով», Եվրոպրինտ, Երևան, 2015 թ.:

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ռ. Վ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. «Ռուզան Վաչեի Թադևոսյան». aspu.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  3. «ՀՀ ԱԺ պատվոգրեր՝ ՀՊՄՀ մանկավարժներին». Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.