Ալեքսանդր Մալայան

հայ ակնաբան

Ալեքսանդր Սերգեյի Մալայան (հուլիսի 17, 1948(1948-07-17), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ակնաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (2003), ԲԿԱԳՄԱ-ի և ՌԴ ԲՏԳԱ-ի ակադեմիկոս։ ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի վարիչ[1], Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն[2], ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ։

Ալեքսանդր Մալայան
Ծնվել էհուլիսի 17, 1948(1948-07-17) (75 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունակնաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Ծնողներհայր՝ Սերգեյ Մալայան
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Մալայանը ծնվել է 1948 թվականին, Թբիլիսիում, Սերգեյ Մալայանի ընտանիքում[3]։ 1966 թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը, 1972 թվականին՝ Երևանի բժշկական ինստիտուտը։ 1972-1975 թվականներին եղել է ՀԽՍՀ Վարդենիսի շրջանի բժշկական կենտրոնի ակնաբույժը, կազմակերպել է ակնաբուժական-վիրաբուժական օգնություն։ 1975 թվականին ընդունվել է կլինիկական օրդինատուրա։ 1977-1978 թվականներին եղել է Երևանի քաղաքային 5-րդ բուժական միավորման «Աչքի հիվանդությունների կլինիկական քննությունն ու բացահայտումը պրոֆեսիոնալ հիվանդությունների հետ կապված» կաբինետի ակնաբույժը։ 1978-1999 թվականներին՝ Հանրապետական գլաուկոմատոզ դիսպանսերի բաժնի վարիչ (այժմ՝ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն)։ 1983 թվականին ՀԽՍՀ առողջապահության նախարարության որոշմամբ, Հայաստանում նորագույն վիրաբուժական մեթոդների ներդրման նպատակով, Հանրապետական ակնաբուժական կլինիկայի բազայի վրա կազմակերպել է հանրապետական վիրաբուժական կենտրոնի ստեղծումը[4][5]։ 1984-1988 թվականներին առաջին անգամ Հայաստանում կլինիկական պրակտիկայում ներդրել է հետևյալ միկրովիրաբուժական մեթոդները՝

  • Կատարակտայի հեռացում արհեստական ոսպնյակի տեղադրմամբ
  • Ֆակոէմուլսիֆիկացիա
  • Մեծահասակների ներթափանցող եղջերաթաղանթի փոխպատվաստում /կերատոպլաստիկա/:
  • Վիտրեկտոմիա

1982 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Տաուրինի օգտագործումն աչքի եղջերաթաղանթի ներթափանցող վերքերի բուժման ժամանակ» թեմայով, 1982-1986 թվականներին եղել է ասիստենտ, 1992 թվականից՝ դոցենտ։ 2000 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Բնակչության ակնաբուժական օգնության արդյունավետությունը բարձրացնող կազմակերպչական, պրոֆիլակտիկ, բուժական և վերականգնողական միջացառումների համալիր» թեմայով։

1984 թվականից Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժն է, 1992 թվականից՝ ԵՊԲՀ «Աչքի հիվանդություններ» ամբիոնի վարիչը, 1996 թվականից՝ Հայ-ամերիկյան մարդասիրական ծրագրի բժշկական տնօրեն ("Eye Progect AECP"), 1992 թվականից՝ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն[6]։

Անդամակցություն խմբագրել

  • Հայ ակնաբույժների ասոցիացիայի ղեկավար, 2012
  • ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, 2006
  • Գիտությունների և բնապահպանության կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, 2003
  • «Հայաստանի առողջապահության կազմակերպիչների կառավարման ընկերակցության նախագահության անդամ, 1999

Գիտական աշխատանքներ խմբագրել

Բազմաթիվ գիտական աշխատանքների, 10 ռացիոնալիզատորական առաջարկությունների, 4 դասագրքերի, 5 մեթոդական հանձնարարականների և 1 մենագրության հեղինակ է։

  • «Աչքի հիվանդություններ» (դասագիրք)
  • «Տեսողական օրգանի վնասվածքները երկրային աղետների ժամանակ» (մենագրություն)
  • «Անհետաձգելի ակնաբուժական օգնություն»
  • «Ռազմադաշտային ակնաբուժություն»
  • «Նեյրոօթալմոլոգիա»
  • "Поражения органа зрения при катастрофах", Е., 1991 (համահեղինակ)
  • "Comprehensive Eye examination" (համահեղինակ)

Պարգևներ խմբագրել

  • Առողջապահական համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության և աշխատանքային գնահատելի հաջողությունների համար պատվոգիր, 2002
  • Մխիթար Հերացու մեդալ, 2006
  • Ֆրիտյոֆ Նանսենի մեդալ, 2011
  • «Հանուն խաղաղ Կովկասի» ոսկե մեդալ, 2012

Ծանոթագրություններ խմբագրել

  1. www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. «Ալեքսանդր Սերգեյի Մալայան». www.doctors.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  3. Առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագիծն անդրադարձել է Մալայանների ընտանիքին
  4. Հանրահռչակ բժիշկների կյանքից, Սերգեյ Մալայան
  5. One, Studio. «Ալեքսանդր Մալայան - df.am». DeFacto (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  6. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007 էջ 16։