Գրիգոր Ահարոնյան
հայ քանդակագործ
Գրիգոր Պետրոսի Ահարոնյան (մարտի 7, 1896[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 17, 1980[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1967)։
Գրիգոր Ահարոնյան Գրիգոր Պետրոսի Ահարոնյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 7, 1896[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հուլիսի 17, 1980[2] (84 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1917)[1] և Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա (1924)[1] |
Ուսուցիչ | Գովելի Շոել Մոշկով Զեյդենբերգ, Լեոնիդ Շերվուդ, Ժեկո Սպիրիդոնով և Հակոբ Գյուրջյան[1] |
Ստեղծագործություն(ներ) | Ալեքսանդր Պուշկինի կիսանդրի, Պեպոյի արձան, Ալեքսանդր Մյասնիկյանի կիսանդրի և Q92615542? |
Մասնագիտություն | քանդակագործ և դասախոս |
Աշխատավայր | Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ[1][2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բուլղարիայի ռուս նկարիչների միություն և ԽՍՀՄ նկարիչների միություն |
Երեխաներ | Վահե Ահարոնյան |
Գրիգոր Ահարոնյան Վիքիդարանում | |
![]() |
ՀՀ վաստակավոր արտիստ Վահե Ահարոնյանի հայրն է։
ԿենսագրությունԽմբագրել
Սովորել է Սանկտ Պետերբուրգի (1915-1917) և Սոֆիայի (1921-1924) գեղարվեստի ակադեմիաներում։ Աշխատել է Հակոբ Գյուրջյանի Փարիզի արվեստանոցում (1927-1928), 1931-1946 թվականներին՝ Բուլղարիայում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1947 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1967 թվականից)[3]։
ՍտեղծագործություններԽմբագրել
- «Ինքնադիմաքանդակ» (մարմար, 1927, Հայաստանի ազգային պատկերասրահ)
- «Նեգրուհի» դիմաքանդակ (բրոնզ, 1928, Հայաստանի ազգային պատկերասրահ)
- «Հակոբ Մեղապարտ» արձան (գիպս, 1960, Մատենադարան)
- Պեյո Յավորով (բրոնզ, 1932, Սոֆիա, բազալտ, 1966, Երևան)
- Անտոն Չեխով (բրոնզ, 1955, Երևան)
- Ալեքսանդր Մյասնիկյան (բրոնզ, 1957, Երևան)
- Պեպոյի արձան (բազալտ, 1975, Երևան)
- Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը
ՊատկերասրահԽմբագրել
Պեպոյի արձանը Երևանում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 236.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 236)։ |