Վալենտին Պոդպոմոգով
Վալենտին Գեորգիի Պոդպոմոգով (ապրիլի 29, 1924, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 18, 1998, Երևան, Հայաստան), նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ 1967[1], ռեժիսոր[2]։
Վալենտին Պոդպոմոգով | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Վալենտին Գեորգիի Պոդպոմոգով |
Ծնվել է | 1924 ապրիլի 29 |
Ծննդավայր | Երևան |
Վախճանվել է | հուլիսի 18, 1998 | (տարիքը 74)
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն Խմբագրել
Վալենտին Պոդպոմոգովը ծնվել է Երևանում[3][4]։ Մայրը հայ է, հայրը՝ ուկրաինացի։ Սովորել է Ա. Պուշկինի անվան դպրոցում[5]։ 1940 թվականից աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում որպես նկարիչ[2]։ 1960-ականներին նպաստել և մեծ ավանդ է ունեցել հայկական մուլտֆիլմի զարգացման գործում[6][7][8]։ 1972 թվականին նկարահանվել է Էդմոնդ Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմում (բազմազավակ պրոֆեսոր)[6][9]։ Նկարահանվել է նաև դրվագներում` «Մորգանի խնամին» (Մորգանի դերը)[10][11], «Մարդն «Օլիմպոսից»» և «Կարինե» ֆիլմերում[7][12]։ Եղել է Երևանի քաղխորհրդի գլխավոր նկարիչը[1]։ Գեղանկարչությամբ սկսել է զբաղվել 50 տարեկան հասակում[13][14]։
Ստեղծագործություններ Խմբագրել
Աշխատել է հետևյալ ֆիլմերում՝
- «Լեռնային լճի գաղտնիքը», 1954
- «Ուրվականները հեռանում են լեռներից», 1955
- «Առաջին սիրո երգը» (բեմադրող նկարիչ), 1958
- «Սիրտն է երգում», 1958
- «01-99» (բեմադրող նկարիչ), 1959
- «Լուսաբացից առաջ», 1961
- «Ճանապարհ դեպի կրկես», 1963
- «Դժվար անցում», 1964
- «Արտակարգ հանձնարարություն», 1965
- «Կարինե», 1967
- «Մորգանի խնամին», 1970
- «Լուսաբացից մեկ ժամ առաջ»[15], 1973
- «Սգավոր ձյուն», 1978
- «Վերադարձի գինը», 1983
- «Ու՞ր ես գնում, զինվոր»[16], 1985
Էկրանավորել է մուլտֆիլմեր`
- Կախարդական գորգ, 1948
- Քայլերգ, 1966
- «Մի կաթիլ մեղր», 1968
- «Ջութակը ջունգլիներում»[17], 1969
- «Շերտավոր վագրեր», 1969
- «Փարվանա»[18], 1971
- «Պույ-պույ մկնիկը», 1971
- «Լուր դա լուր», 1972
Գրականություն Խմբագրել
- Сергей Капков. Энциклопедия отечественной мультипликации. - М.: Алгоритм, 2006. - С. 518. - 816 с. - 3 000 экз. - ISBN 5-9265-0319-4.
Պատկերասրահ Խմբագրել
-
«Հավերժական կրակ» (Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման համար զոհված մարտիկների հուշարձան), ճարտարապետ` էդուարդ Սարապյան, նկարիչ` Վալենտին Պոդպոմոգով։ Գտնվում է Երևանի 2750-ամյակին նվիրված զբոսայգում, «Բուլվար»
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Վալենտին Պոդպոմոգով - Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
- ↑ 2,0 2,1 «Վալենտին Պոդպոմոգով - Էյ Վի Փրոդաքշն»։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-10-ին։ Վերցված է 2021-12-26
- ↑ «Валентин Подпомогов»։ podpomogov.am։ Վերցված է 2019-02-11
- ↑ «Валентин Подпомогов»։ Кинозал (ru-RU)։ 2017-06-11։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-13-ին։ Վերցված է 2019-02-12
- ↑ «Պատվավոր Պուշկինցիներ»։ pushkinschool.am։ Վերցված է 2019-02-12
- ↑ 6,0 6,1 «Российская анимация в буквах и фигурах | Персоналии | Подпомогов Валентин Георгиевич»։ www.animator.ru։ Վերցված է 2018-04-29
- ↑ 7,0 7,1 «ՎԱԼԵՆՏԻՆ ՊՈԴՊՈՄՈԳՈՎ – 90. Լուսավոր այդ մարդը՝ дядя Валя-ն»։ Kinoashkharh։ 2014-02-23։ Վերցված է 2019-02-12
- ↑ «Valentin Podpomogov»։ arm-cinema.am։ Արխիվացված է օրիգինալից 2023-03-24-ին։ Վերցված է 2023-03-01
- ↑ «Տղամարդիկ»։ www.arm-cinema.am։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-11-ին։ Վերցված է 2019-02-11
- ↑ «Մորգանի խնամին»։ www.arm-cinema.am։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-11-ին։ Վերցված է 2019-02-11
- ↑ LLC Helix Consulting։ ««Մեր կինոն». Մորգանը, հարբած խնամին և Ավետ Ավետիսյանի վերջին կադրերը (բացառիկ լուսանկարներ) - Life Panorama»։ life.panorama.am (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-14-ին։ Վերցված է 2019-02-11
- ↑ «Մարդն «Օլիմպոսից»»։ www.arm-cinema.am։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-26-ին։ Վերցված է 2019-02-12
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9, 1983
- ↑ «Վալենտին Պոդպոմոգով»։ www.akumb.am։ Վերցված է 2019-02-11
- ↑ «Լուսաբացից մեկ ժամ առաջ»։ www.arm-cinema.am։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-23-ին։ Վերցված է 2019-02-12
- ↑ «Ո՞ւր ես գնում, զինվոր - Wikiwand»։ www.wikiwand.com։ Վերցված է 2019-02-12
- ↑ Скрипка в джунглях (1969), https://www.kino-teatr.ru/mult/movie/sov/14014/annot/, վերցված է 2019-02-12
- ↑ «Легенда об озере Парвана»։ smult.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-29-ին։ Վերցված է 2019-02-12