Ստեփան Եսայան (պատմաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Եսայան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Ալեքսանդրի Եսայան (նոյեմբերի 21, 1929, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 30, 2006, Երևան, Հայաստան), հայ պատմաբան և հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1989)։
Ստեփան Եսայան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1929 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 30, 2006 (76 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | պատմաբան, հնագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Հայաստանի Պատմության Թանգարան, Հնագիտության և ազգագրության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց և ԵՊՀ պատմության ֆակուլտետ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1974) |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1929 թվականի նոյեմբերի 21-ին Երևանում։ 1948 թվականին ավարտել է Երևանի թիվ 8 դպրոցը, 1953 թվականին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ 1953-1956 թվականներին աշխատել է Երևանի էքսկուրսիոն վարչությունում։ 1956-1959 թվականներին եղել է Հայաստանի պատմության պետական թանգարանի գիտաշխատող։ 1959-1983 թվականներին եղել է Հայկական ԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող։ 1983-2001 թվականներին եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի վարիչ, իսկ 2001-2006 թվականներին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր[1]։
Ստեփան Եսայանը 1962 թ. պաշտպանել է թեկնածուական, 1974 թվականին՝ դոկտորական դիսերտացիա։ 1989 թ. դարձել է պրոֆեսոր։ Դեռևս ուսանողական տարիներին մասնակցություն է ունեցել Կարմիր բլուրի (1949-1967), Դվինի (1950-1959), Լճաշենի (1956-1959) պեղումներին։ Հետագայում ինքնուրույն արշավախումբ է գլխավորել Իջևան-Տավուշի (1960-1971), Այգևանի (1971-1987), Օշականի (1984) հնագիտական պեղումների ժամանակ։
Մահացել է 2006 թվականի հունիսի 30-ին Երևանում[1]։
Գործունեություն
խմբագրելԵրկարամյա պեղումների արդյունքներն ամփոփված են նրա 150-ից ավելի հոդվածներում և ութ մենագրություններում։ Եսայանը բազմիցս մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային գիտաժողովների։
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 8 ատենախոսություն։
Աշխատություններ
խմբագրել- Հին Հայաստանի զենքը և ռազմական գործը» (ռուսերեն, Երևան, 1966),
- Հյուսիսարևելյան Հայաստանի հնագույն ցեղերի մշակույթը (Երևան, 1976)
- Հին Հայաստանի քանդակը» (Երևան, 1980)
- Հին Հայաստանի բրոնզե գոտիները (գերմ., Մյունխեն, 1985)
- Հին Հայաստանի սպառազինությունը (ռուսերեն, Երևան, 1986)
- Օշական I (համահեղինակ, ռուսերեն, Երևան, 1988)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Ս. Ա. Եսայանի կենսագրությունը ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Եսայան (պատմաբան)» հոդվածին։ |