Արման Սաղաթելյան
հայ լրագրող
Արման Արմենի Սաղաթելյան (օգոստոսի 26, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, հեռուստահաղորդավար, Հայաստանի հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրենը։
Արման Արմենի Սաղաթելյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 26, 1975 (47 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց և Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Գիտական աստիճան | Քաղաքական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | Ռազմական լրագրող, հաղորդավար, մեդիա մենեջեր |
Աշխատանք | Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն |
Ծնողներ | հայր՝ Արմեն Սաղաթելյան |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Պարգևներ և մրցանակներ |
ԿրթությունԽմբագրել
1992 թվականին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը, 1992-1997 թվականներին սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան։ 1997-2000 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրան։
Աշխատանքային գործունեությունըԽմբագրել
- 1991 թ. — Հայկական հեռուստատեսության «Գործ» հաղորդման համահեղինակ ու հաղորդավար։
- 1997—1999 թթ. — ծառայել է Հայաստանի զինված ուժերում՝ որպես թղթակից և «Զինուժ» հեռուստահաղորդման հաղորդավար։
- 2000—2010 թթ. — աշխատել է որպես ՀՀ ՊՆ քարոզչության և հասարակայնության հետ կապերի քաղաքացիական մասնագետ, «Զինուժ» հաղորդաշարի հաղորդավար։ ՀՀ ԶՈՒ պահեստազորի կապիտան։
- 2003—2004 թթ. — «Հայաստան» համահայկական հիմնադրամի որպես հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական, այնուհետև՝ հասարակայնության հետ կապերի վարչության պետ։
- 2003 թվականից «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի» (APRA) փոխնախագահ, 2015 թ. հոկտեմբերից՝ նախագահ։
- 2005 - 2007 թթ. - «Շանթ» հեռուստաընկերությունում վարել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը։
- 2010—2011 թթ. — ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի խորհրդական։
- 2011—2012 թթ. — «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրեն։
- 2012—2013 թթ. — «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ։
- 2013 թ. ապրիլի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար[1]։
- 2015 թ. հուլիսի 18-ին ներկայացրել է հրաժարականի դիմում, որը նույն օրը բավարարվել է ՀՀ Նախագահի կողմից և Արման Սաղաթելյանն ազատվել է Հայաստանի Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից[2]։
- 2016 թ. փետրվարի 3-ին Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ նշանակվել է Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն[3]։
- 2017-2018 թթ․-պատգամավոր-ՀՀԿ։
- 2019 թ․-ից դուրս է եկել քաղաքականությունից, հիմնադրել «Քառյակ մեդիան»։
Գիտամանկավարժական և ստեղծագործական գործունեությունԽմբագրել
- Եղել է Նոր հայեր ՈՒՀԱ-ի թիմի հիմնադիրներից մեկը և մինչև 1997 թ.՝ թիմի ավագը։ Թիմի կազմում ՈՒՀԱ Բարձրագույն լիգայի չեմպիոն է (1997 թ.), չեմպիոնների գավաթի դափնեկիր (1998 թ.):
- 2001-2010 թվականներին դասավանդել է Հայ-ռուսական համալսարանում։
- 2011-2013 թվականներին ղեկավարել է Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնը (ամբիոնը)։
- Մի շարք գիտական հոդվածների և ուսումնական ծրագրերի հեղինակ և համահեղինակ։
- Քաղաքական գիտությունների թեկնածու։ Ատենախոսության թեման՝ «Պետությունների տեղեկատվական հակամարտության արդի համակարգերը. միջազգային փորձ և տարածաշրջանային ասպեկտներ»։
- Զանգվածային հաղորդակցության և հեռուստատեսության բնագավառում իրականացված մի քանի տասնյակ նախագծերի հեղինակ ու ղեկավար։
- 2006 թ. «Հայֆիլմ» (Հայաստանի ազգային կինոկենտրոն), և «Bars Media» Studio» համատեղ արտադրված, Արցախյան ազատամարտին նվիրված «Հասա, մերոնք են», գեղարվեստական ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է։
- ԼՂ հակամարտության ընթացքում Ստեփանակերտի շրջափակման ճեղքման և Աղդամի ուղղությամբ ռազմական օպերացիայի (այսպես կոչված՝ «Խոջալուի դեպքերի») մասին՝ «Սովի և կրակի միջև. իշխանություն՝ կյանքերի գնով» ("Между голодом и огнем. Власть ценою жизней") փաստավավերագրական ֆիլմի գործադիր պրոդյուսերն է։
- Արցախյան ազատամարտին նվիրված «Կյանքի նյարդը» գրքի հեղինակն է[4], «Պատերազմի փոքրիկ իշխանը» պատմվածքի հեղինակն է, գրականության ոլորտում միջազգային մրցանակների դափնեկիր։
- Սիրիայում պատերազմի ընթացքում նկարահանված «Արաբական գարնան սիրիական աշունը» փաստավավերագրական ֆիլմի պրոդյուսերը, հեղինակը և օպերատորն է։
ՊարգևներԽմբագրել
- «1992-94 թթ մարտական գործողությունների մասնակից» կրծքանշան։
- ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ։
- Անձնական զենք։
ԸնտանիքԽմբագրել
Արման Սաղաթելյանը երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմմա Սաղաթելյանի թոռն է, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի որդին, ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանի զարմիկը։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ա. Սաղաթելյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար նշանակելու մասին
- ↑ Ա. ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ
- ↑ «Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն է նշանակվել Արման Սաղաթելյանը»։ media.am։ 2016-02-03։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-29-ին։ Վերցված է 2016-11-08
- ↑ Կյանքի նյարդը
Արտաքին հղումներԽմբագրել
- Արման Սաղաթելյանը Էյ Վի Փրոդաքշն կայքում
- Սա է տրամաբանությունը, և արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք․ Արման Սաղաթելյան
Նախորդող Արմեն Արզումանյան |
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյան 17 ապրիլի 2013 թ. - 18 հուլիսի 2015 թ. |
Հաջորդող Վլադիմիր Հակոբյան |