Ալբերտ Թավխելիձե
Ալբերտ Նիկիֆորի Թավխելիձե (վրաց.՝ ალბერტ თავხელიძე, դեկտեմբերի 16, 1930, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 27, 2010, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային վրացի ֆիզիկոս, գիտնական, Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1966): Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1990), Վրաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ (1986-2005)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003)[2]։
Ալբերտ Թավխելիձե | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1930 Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 27, 2010 (79 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Վրաստան և Ռուսաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս, քաղաքական գործիչ և միջուկային ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | ՄՀՄԻ, Մոսկվայի պետական համալսարան և Թբիլիսիի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | Դաշտի քվանտային տեսություն |
Պաշտոն(ներ) | Վրաստանի խորհրդարանի պատգամավոր |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Թբիլիսիի պետական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան[1] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | վրացերեն և ռուսերեն |
Գիտական ղեկավար | Նիկոլայ Բոգոլյուբով |
Եղել է գիտական ղեկավար | Վալերի Ռուբակով |
Պարգևներ | |
Albert Nikiforovich Tavkhelidze Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱլբերտ Թավխելիձեն ծնվել է 1930 թվականին Թիֆլիսում։ 1953 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ 1956 թվականին ակադեմիկոս Ն. Բոգոլյուբովի ղեկավարությամբ ավարտել է Վ. Ա. Ստեկլովայի անվան Մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղ էլ պաշտպանել է թեկնածուական աստենախոսությունը։ 1956 թվականից աշխատել է Դուբնայի (ՌԴ) միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում նախ որպես գիտաշխատող, ապա` տարրական մասնիկների տեսության ամբիոնի վարիչ, տեսական ֆիզիկայի լաբորատորիայի տնօրենի տեղակալ։ 1963 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1965-1970 թվականներին ղեկավարել է Բարձր էներգիայի ֆիզիկայի ինստիտուտի թեորետիկ ֆիզիկայի բաժինը, 1967-1971 թվականներին` Ուկրաինական ԽՍՀ ԳԱ տեսական ֆիզիկայի տարրական մասնիկների ֆիզիկայի բաժինը։ 1970-1986 թվականներին հիմնադրել և ղեկավարել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր և տնօրեն։ 1971 թվականին Ա. Մ. Ռազմաձեի անվան Թբիլիսիի մաթեմատիկական ինստիտուտում բացել է թեորետիկ ֆիզիկայի բաժին, որը գլխավորել է 1971-2005 թվականներին։ 1977-1994 թվականներին եղել է իր իսկ նախաձեռնությամբ հիմնադրված Թբիլիսիի պետական համալսարանի բարձր էներգիայի ինստիտուտի գիտական ղեկավար, 1994-2005 թվականներին` տնօրեն։ 1986-2005 թվականներին եղել է Վրաստանի գիտությունների ակադեմիայի նախագահը[3]։
1995-2005 թվականներին եղել է Վրաստանի ԳԱ ինֆորմատիզացիայի խորհրդի և Վրաստանում բարձրագույն կրթության կազմակերպիչը և նախագահը։ Այս ժամանակահատվածում Գիտությունների ակադեմիան զինվեց համակարգիչներով, ունեցավ համացանցային հասանելիություն, ապահովվեց ցանցային բազայով, համակարգչային և տեղեկատվական ռեսուրսներով։ 1976-1990 թվականներին եղել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի քվանտային վիճակագրության ամբիոնի պրոֆեսոր, 1986-2005 թվականներին` Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր։
1969-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ «Թեորետիկ և մաթեմատիկական ֆիզիկա» ամսագրի խմբագրի տեղակալ, «Վրաստանի ԳԱ տեղեկագրի» գլխավոր խմբագիր։
1967 թվականին ընտրվել է Վրաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 1974 թվականից` իսկական անդամ, 1984 թվականին ընտրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 1990 թվականից` իսկական անդամ, 2003 թվականից` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ[2], 1995-2005 թվականներին` Գիտությունների ակադեմիայի միջազգային ընկերակցության փոխնախագահ։
Երիտասարդ գիտնականների համար կազմակերպել է մի շարք խոշոր միջազգային կոնֆերանսներ, սեմինարներ և դպրոցներ։
1987-1990 թվականներին եղել է Վրացական ԽՍՀ գերագույն խորհրդի 11-րդ գումարման պատգամավոր, Վրացական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության անդամ, 1989-1991 թվականներին` ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր։
Մահ
խմբագրելՄահացել է 2010 թվականի փետրվարի 27-ին[4]։ Թաղված է Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը[5]։
Գիտական աշխատանքներ
խմբագրելԱվելի քան 200 գիտական հրապարակումների հեղինակ է։ Հիմնական աշխատությունները վերաբերում են դաշտի քվանտային տեսությունում դիսպերսիոն առնչություններին և մոտավոր հավասարումներին, ֆերմիոնների զանգվածներին և համաչափության ինքնաբերական խախտման երևույթին, քվանտային քրոմադինամիկային, ադրոնների քվարկային կառուցվածքին։
- Кварки и составные модели элементарных частиц (Физика высоких энергий и теория элементарных частиц, 1966);
- Приближение прямолинейных путей в квантовой теории поля (1974);
- Структура основного состояния в калибровочных теориях: двумерная квантовая электродинамика (Теоретико-групповые методы в физике, 1980. Т. 2);
- Мезонная фабрика - новый мощный инструмент исследований (1983).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 2,0 2,1 Ալբերտ Նիկիֆորի Թավխելիձեի կենսագրությունը ՀՀ ԳԱԱ կայքում
- ↑ «visit-e». science.org.ge. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Obituary of Albert Nikiforovich Tavkhelidze» (անգլերեն). doi:10.1063/pt.4.1840/full/.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Могила А.Н. Тавхелидзе на Троекуровском кладбище
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Թավխելիձե» հոդվածին։ |