Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ (ՄՀՄԻ), Միջկառավարական գիտական հետազոտական կազմակերպություն, միջազգային մասշտաբի ինստիտուտ։ Ինստիտուտը գտնվում է գիտական քաղաք Դուբնայում՝ Մոսկվայի մարզ։ ՄՀՄԻ-ի հիմնադիրներն են հանդիսանում 18 անդամ պետությունները։ ՄՀՄԻ-ի տեսական և փորձարարական հետազոտությունների հիմնական ուղություններն են հանդիսանում տարրական մասնիկների ֆիզիկան, միջուկային ֆիզիկան, խտացած միջավայրի ֆիզիկան։ Դուբնայի գիտնականների շնորհիվ սինթեզվել են նոր գերծանր քիմիական տարրեր՝ 118-րդ տարրը կոչվել է հայ մեծ գիտնական Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի պատվին, իսկ Մենդելեևի պարբերական աղյուսակի 105-րդ տարրն կոչվել է Dubnium/Db/՝ ընդհանուր և կիրառական քիմիայի միջազգային որոշմամբ/[[июпак]]/
Պատմությունը
խմբագրելՄՀՄԻ-ն ստեղծվել է 1956թ-ի մարտի 26-ին 11 հիմնադիր երկրների կառավարությունների ներկայացուցիչների կողմից, ՄԱԿ-ի կողմից գրանցվել է 1957 թ-ին/ փետրվարի 1-ին/: ՄՀՄԻ-ին հատկացրած ներդրումը ԽՍՀՄ՝ 50 տոկոս, ՉԺՀ՝ 20 տոկոս:Ինստիտուտը գտնվում է Դուբնայում՝ Մոսկվայից 120 կմ հյուսիս։ Ինստիտուտը համագործակցում է 1954թ-ին Ժնևում ստեղծված միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի՝ ՑԵՌՆ-ի(ֆր.՝ CERN) հետ։ ՄՀՄԻ-ի առաջին տնօրեն ընտրվել է Մ. Ի.Բլոխինցեվը, առաջին փոխտնօրենը՝ Մ.Դանիշ/ Լեհաստան/ և Վ.Վատրուբ/Չեխոսլովակիա/:
Կառուցվածքը
խմբագրել18 անդամ պետություններ Ռուսաստան Հայաստան Ղազախստան ՈԻկրանիա Հյուսիսային Կորեա Բելառուսիա Վրաստան Կուբա Չեխիա Մոլդովա Բուլղարիա Ադրբեջան Սլովակիա Լեհաստան Վիետնամ Ռումինիա ՈԻզբեկստան Մոնղոլիա Ինստիտուտը համաձայնագրեր է կնքել Հունգարիայի, Գերմանիայի, Իտակիայի, Սերբիայի և Հարավաֆրիկյան հանրապետության հետ։ Կառավարման բարձրագույն մարմինը 18 անդամ երկրների ներկայացուցիչներից կազմված կազմկոմիտեն է։ Քաղաքականությունը մշակում է գիտական խորհուրդը, որի կազմում ընդգրկված են հայտնի ֆիզիկոսներ Գերմանիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ՑԵՌՆ-ից։ ՄՀՄԻ կազմում գործում է 7 լաբորատորիա,որոնցից յուրաքանչյուրը իր իրականացրած հետազոտությունների հանդիսանում է մի մեծ ինստիտուտ։
Ինստիտուտի լաբորատորիաներ
խմբագրելԼաբորատորիայի անվանումը | Ղեկավար |
---|---|
Նեյտրոնային ֆիզիկայի լաբորատորիա (ՆՖԼ) Ի. Մ. Ֆրանկի անվան | Վ. Ն. Շվեցով,. |
Տեսական ֆիզիկայի լաբորատորիա(ՏՖԼ) Ն.Ն. Բոգոլյուբովի անվան | Վ. Վ. Վորոնով, . |
Բարձր էներգիայի ֆիզիկայի լաբորատորիա (ԲԷՖԼ) Բ. Ի. Վեսկլերի և Ա. Մ. Բալդինի անվան | Վ. Դ. Կեկելիձե, . |
Միջուկային խնդիրների լաբորատորիա(ՄԽԼ) Վ. Պ. Ջելեպովի անվան | Վ. Ա. Բեդնյակով,. |
Միջուկային ռեակցիաների լաբորատորիա (ՄՌԼ) Գ. Ն. Ֆլյորովի անվան | Ս. Ն. Դմիտրև,. |
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների լաբորատորիա (ԻՏԼ) | Վ. Վ. Կորենկով,. |
Կենսաբանական ճառագայթման լաբորատորիա(ԿՃԼ) | Ե. Ա. Կրասավին, |
Ծանոթագրություններ
խմբագրելhttp://www.jinr.ru/ http://jinr.info/information/?id=139 Արխիվացված 2016-03-10 Wayback Machine https://lenta.ru/articles/2013/09/12/physics http://ufn.ru/ru/articles/2016/3/a/