Ազիմուտ (ավիաընկերություն)

Ազիմուտ (իրավաբանական անվանումը՝ ՊԲ "Ավիաընկերություն ԱԶԻՄՈՒՏ"), ռուսական ավիաընկերություն, հիմնված և բազավորված Դոնի Ռոստովում: 2017 թվականի դեկտեմբերի 7-ից հանդիսանում է Ռոստովի մարզի նոր «Պլատով» օդանավակայանի բազային փոխադրողը:

Ազիմուտ
Azimuth, RA-89079, Sukhoi Superjet 100-95LR (41163439001).jpg
Авиакомпания-Азимут.png
ՕՏՄԱ
A4
ՔԱՄԿ
MUT
Պայմանականչ
IGAVIA
Հիմնադրվել էփետրվար 2017
ԿենտրոններPlatov International Airport?
ԳլխամասԴոնի Ռոստով, Ռուսաստան
ՂեկավարությունVitaliy Vantsev?
azimuth.aero

ՊատմությունԽմբագրել

Ավիաընկերության նպատակն է ստեղծել նոր փոխադրող, ով կկարողանա ստեղծել որակյալ տրանսպորտային հաղորդակցության ուղիներ՝ Հարավային Ռուսաստանի քաղաքների միջև: Որպես իրավաբանական անձ, "Ազիմուտ" ավիաընկերությունը գրանցված է Կրասնոդարում, սակայն 2017փետրվարին իրականացվել է վերագրանցում՝ Դոնի Ռոստովում[1].Ավիաընկերության փաստացի սեփականատերեր են հանդիսանում՝ Վիտալի Վանցևը, Պավել Ուդոդը և Պավել Եկժանովը:

Ավիաընկերության ֆիրմային ոճը և կոլորիտը նախագծված է Սանկտ-Պետերբուրգում գտնվող ASGARD Branding դիզայներական ընկերության կողմից:  Ըստ մշակողների մտահաղացման, լոգոն խորհրդանշում է արևը, ծովը, երկինքը եւ հարավային հյուրընկալությունը[2]:

2017 թվականի մարտին ստորագրվել են պայմանագրեր չորս Sukhoi Superjet 100 տեսակի օդանավեր ձեռք բերելու նպատակով, ավելի ուշ կնքվել է ևս մեկ պայմանագիր և չորս օդանավեր ձեռք բերելու համար: Օդանավերի մատակարարումը սկսվել է 2017 թվականի հունիսից[3]։ Ավիաընկերությունը ծրագրում է այս տեսակի օդանավերի թիվը հասցնել 16-ի[4]

2017 թվականի օգոստոսի 18-ին  թվականը ընկերությունը ստացել է օպերատորի վկայական, որը իրավունք է ընձեռնել կատարել թռիչքներ[5]: Սկսած 2021 թվականից ավիաընկերությունը պետք է մուտք գործի Կալինինգրադ, Չելյաբինսկ, Վոլգոգրադ, Աստրախան,Սուրգուտ, Գելենջիկ, ինչպես նաև կսպասարկի միջազգային երթուղիներ՝ Երևան, Պրահա, Մայնի Ֆրանկֆուրտ, Ստամբուլ և Թել-Ավիվ[6].

ԳործունեությունԽմբագրել

Չարտերային չվերթները ավիաընկերությունը սկսել է իրականացնել 2017 թվականի օգոստոսից: 2017 թվականի սեպտեմբերի 21-ից ավիաընկերությունը սկսել է իր ամառային ծրագիրը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից:

Երթուղային ցանցԽմբագրել

Հիմնական հանգուցային օդանավակայան է հանդիսանում Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանը: Լրացուցիչ հանգույց է Կրասնոդարի օդանավակայանը[7][8]։ Ավելի վաղ որպես լրացուցիչ հանգույց քննարկվել է նաև Միներալնիե Վոդիի օդանավակայանը: Ավիաընկերության անընդհատ աճող նավատորմի համար լրացուցիչ հանգույցներ կարող են դառնալ Կալինինգրադի և Սոչիի օդանվակայանները:2018 թվականի ամառային երթուղու ընթացքում ավիաընկերությունը իրականացնում է չվերթներ հետևյալ ուղղություններով:

Մեկնման Վայրը Ժամանման վայրը նշումներ
Դոնի Ռոստով Մոսկվա (Վնուկովո), Սանկտ Պետերբուրգ (Պուլկովո), նովոսիբիրսկ (Տոլմաչեվո), Մախաչկալա (Ույտաշ), Սամարա (Կուրումոչ), Սոչի, Կազան, Ուֆա, Միներալնիե Վոդի, Գրոզնի [9], Նիժնի Նովգորոդ (Ստրիգինո)[10], Սիմֆերոպոլ[11], Էլիստա[12], Վոլգոգրադ Չվերթները դեպի Վոլգոգրադ իրականցվելու են  2018 թվականի հունիսի 17-ից 28-ը[13]
Կրասնոդար (Կրասնոդար օդանավակայան) Սանկտ Պետերբուրգ (Պուլկովո), Մախաչկալա(Ույտաշ), Ուֆա, Մոսկվա (Վնուկովո)[14], Սիմֆերոպոլ[11]
Մոսկվա (Վնուկովո) Օմսկ (Օմսկ-կենտրոնական), Գրոզնի[15], Էլիստա[12]
Սանկտ Պետերբուգ (Պուլկովո) Ստավրոպոլ, Գրոզնի
Միներալնիե Վոդի Սիմֆերոպոլ
Էլիստա Սոչի[12]

ՆավատորմԽմբագրել

2018 թվականի ապրիլին ավիաընկերության նավատորմը համալրվում է 8 օդանավերով, բոլորը  Sukhoi Superjet 100 տեսակի: 

Անվանական ինքնաթիռներԽմբագրել

Ավիաընկերությունը իրականացնում է ծրագիր՝ օդանավերը գետերի անուններով կոչելու[16][17]։

Համարը  Անվանումը
RA-89036 Ուրալ
RA-89079 Թերեք
RA-89080 Դոն
RA-89085 Վոլգա
RA-89093 Նևա
RA-89094 Կուբան
RA-89095 Իրտիշ
RA-89096 Մոսկվա

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Авиакомпания «Азимут» переехала в Ростов-на-Дону. - Деловой квартал» (ռուսերեն)։ rostov.dk.ru։ Վերցված է 2017-05-08 
  2. «Суперджеты а/к «Азимут» — лаконично, ярко и эмоционально»։ Авиация России (ռուսերեն)։ 2017-11-04 
  3. Sukhoi Superjet 100 долетел до «Азимута» // Коммерсантъ. — 2017-07-07.
  4. «Авиакомпания «Азимут» договорилась о расширении парка до 16 SSJ 100»։ Авиатранспортное обозрение։ 2017-07-20։ Վերցված է 2017-08-17 
  5. «Авиакомпания Азимут получила сертификат эксплуатанта» (ռուսերեն)։ azimuth.aero։ Վերցված է 2017-08-28 
  6. «Состоялась встреча главы администрации Аксайского района с руководителем авиакомпании «Азимут»» (ռուսերեն)։ www.aksayland.ru։ Վերցված է 2017-11-14 
  7. Аэропорт Краснодара стал одним из базовых для авиакомпании «Азимут»
  8. Авиакомпания «Азимут» открыла базу в Краснодаре
  9. Авиакомпания Азимут открыла продажу авиабилетов на рейс из Ростова в Грозный
  10. Поиск рейсов Ростов-на-Дону — Нижний Новгород
  11. 11,0 11,1 Авиакомпания Азимут запускает продажу авиабилетов в Симферополь
  12. 12,0 12,1 12,2 Авиакомпания Азимут запускает продажу авиабилетов в столицу Калмыкии – Элисту
  13. Авиакомпания Азимут запускает продажу авиабилетов в Волгоград
  14. Авиакомпания Азимут открывает десять новых направлений
  15. Авиакомпания Азимут запускает продажу авиабилетов направление Москва-Грозный
  16. Авиакомпания «Азимут» назвала самолет в честь самой большой реки в Европе
  17. Парк авиакомпании «Азимут» пополнился пятым Суперджетом