Ուֆայի միջազգային օդանավակայան (բաշկիրերեն՝ Халыҡ-ара Өфө аэропорты; IATAUFA, ICAOUWUU), դաշնային նշանակության միջազգային օդանավակայան[1], որը տեղակայված է Ուֆա քաղաքում։ 2012- 2015 թվականներին ճանաչվել է Մերձվոլգյան տարածաշրջանի ամենաբեռնված օդանավակայանը։ Օդանավակայանի պայմանները համապատասխանում են ISO 9001:2008 չափանիշներին[2]։ ՌԴ առաջին օդանավակայանն է, որը համապատասխանում է ISAGO (IATA Safety Audit for Ground Operations) չափանիշներին։ Սպասարկում է շուրջ 40 տեղական և արտասահմանյան ավիաընկերությունների։ Օդանավակայանը ունի երկու թռիչքուղիներ։ Հիմնականում օգտագործվում է առաջինը, որն ունի 2,5 կիլոմետր երկարություն։ Դեպի օդանավակայան են թռչում Flydubai (Դուբայ), Nordwind Airlines (Հերակլիոն, Մոնաստիր), Red Wings Airlines (Մոսկվա, Սիմֆերոպոլ), Royal Flight (Բարսելոնա, Հռոդոս), S7 Airlines (Մոսկվա, Նովոսիբիրսկ, Սուրգուտ), Turkish Airlines (Ստամբուլ), Uzbekistan Airways (Տաշքենդ), Աերոֆլոտ (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սիմֆերոպոլ), Գազպրոմ ավիա (Մոսկվա, Գելենջիկ) և այլ ավիաընկերություններ։ Օդանավակայանը 2015 թվականին ճանաչվել է որպես Ռուսաստանի լավագույն օդանավակայան[3].:

Ուֆայի օդանավակայան

Халыҡ-ара Өфө аэропорты

Международный аэропорт Уфа


Օդանավակայանի գլխավոր մուտքը

IATA: UFA – ԻԿԱՕ: UWUU
Ամփոփում
Օդակայանի տեսակ քաղաքացիական
Տեղագրություն Ուֆա, Բաշկորտոստան,  Ռուսաստան
Տեղական ժամանակ UTC +5
Աշխատանքի ժամերը շուրջօրյա
Կայք www.ufa.aero

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Распоряжение Правительства Российской Федерации от 20 апреля 2016 года № 726-р «Об утверждении перечня аэропортов федерального значения»[1]
  2. ОАО "Международный аэропорт «Уфа» успешно прошёл ресертификацию на соответствие международному стандарту ISO 9001:2008.
  3. Ъ-Уфа — Аэропорт Уфы признан лучшим в России по итогам 2015 года
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուֆա (օդանավակայան)» հոդվածին։