Ադրբեջանական խոհանոց
Ադրբեջանական խոհանոց (ադրբ.՝ Azərbaycan Mətbəxi), ադրբեջանցի ժողովրդի խոհանոցը, որը հանդիսանում է նաև Ադրբեջանում ապրող մյուս էթնիկական փոքրամասնությունների խոհանոցը։

Ադրբեջանական ազգային սննդատեսակները բազմազան են։ Այդ սննդատեսակների հիմնական բաղադրիչները համարվում են կաթը, միսը, ալյուրը, բուսական և կենդանական սննդատեսակները և այլն։ Սննդատեսակները կարող են փոփոխվել կախված աշխարհագրական դիրքից և սոցիալական կարգավիճակից։ Ադրբեջանի խոհանոցի սննդամթերքները պատրաստվում են մեծ մասամբ գառի և հավի մսից։ Կասպից ծովի առափնյա շրջանների գյուղերում և մայրաքաղաք Բաքվում մսին փոխարինում է ձուկը և ծովամթերքները։ Այս երկրի ազգային խոհանոցում օգտագործվում է նաև խոտաբույսեր, համեմունքներ և ամոքանքներ։ Օրինակ՝ դարչին, պճեղ, մաղադանոս, կանաչեղեն, սամիթ, կծու և քաղցր պղպեղներ, չաման, համեմ, անանուխ, քրքում, աղտոր և այլն[1]։
Ադրբեջանական խոհանոցի առանձնահատկություններԽմբագրել
Ադրբեջանական խոհանոցի ճաշատեսակների հիմնական առանձնահատկությունը այն է, որ նրանց գլխավոր ճաշատեսակները պատրաստվում են մսից, սակայն նրանք հիմնականում բուսակեր են։ Ադրբեջանական խոհանոցում մեծ նշանակություն ունի խորովածը։ Կան մի շարք խմիչքների և քաղցրավենիքներ, որոնք բնորոշ են միայն Ադրբեջանի խոհանոցին։ Ադրբեջանցիները հիմնականում օգտագործում են ոչխարի միս։ Այս երկրում հիմնականում չեն օգտագործում հավի և խոզի միսը, ինչպես նաև որոշ տեղերում նաև ձուկը։ Ավանդական ադրբեջանական ընտանիքները բացառում են նաև խոզի միսը, քանի որ այն դեմ է գնում իսլամի հիմնական օրենքներին։ Այդպիսի ընտանիքներում բացակայում են նաև ալկոհոլային խմիչքները[2]։
Ադրբեջանական ավանդական ուտեստներին բնորոշ է կծու համը և անկրկնելի բույրը, որը ճաշատեսակներին հաղորդում է համեմունքները և դեղաբույսերը։ Ադրբեջանական խոհանոցում լայնորեն կիրառվում են նաև բանջարեղենները (լոլիկ, վարունգ, սմբուկ, տաքդեղ, պղպեղ և այլն) և մրգեղենը (սալոր, բալ, ծիրան, դեղձ)։
ՔաղցրեղենԽմբագրել
Ադրբեջանական խոհանոցը բազմազան է նաև բազմատեսակ քաղցրեղեններով։ Այդ քաղցրեղենները բաժանվում են երեք հիմնական խմբերի՝ թխվածքաբլիթներ, կարամելներ և կոնֆետներ։ Դրանք պարունակում են զգալի քանակությամբ հավելումներ, օրինակ՝ ընկույզ, նուշ, քունջութ, իմբիր, հիլ, վանիլ և այլն։ Ալյուրը գերակշռում է տորթերի և թխվածքների մեջ։ Հատկապես հայտնի են ադրբեջանական շեքերբուրան, շաքեր-չուրեկը և այլն։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ А.И. Титюнник, Ю.М. Новоженов. «Խորհրդային երկրների ազգային խոհանոցներ». էջ 113
- ↑ Վ. Պոչլյուբնին։ «Ադրբեջանական խոհանոց»։ ErLIB.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-22-ին։ Վերցված է 2021-01-20
Արտաքին հղումներԽմբագրել
- Անդրկովկասյան երեք հանրապետությունների ազգային խոհանոցները / Ադրբեջանական խոհանոց Archived 2011-09-03 at the Wayback Machine.
- Ադրբեջանական խոհանոցի ճաշատեսակների բաղադրատոմսերը / Խոհանոցային օգնական Archived 2011-12-31 at the Wayback Machine.
- «Միիոն Մենյու», Ադրբեջանական Հանրապետության խոհանոցի մասին
- Աշխարհի ազգերի խոհանոցներ
- Ադրբեջանական խոհանոցի խոհարարություն նկարագիրը
- Ադրբեջանական խոհանոց (բաղադրատոմսեր լուսանկարների միջոցով) Archived 2011-12-02 at the Wayback Machine.
- Համեղ ուտեստներ Ադրբեջանական խոհանոցից Archived 2015-07-26 at the Wayback Machine.
- Ծանոթություն տարբեր երկրների սննդատեսակների հետ / Ադրբեջանական խոհանոցի սննդատեսակներ Archived 2014-12-01 at the Wayback Machine.