Ադրբեջանի տնտեսական շրջաններ
Ադրբեջանի տնտեսական շրջան (ադրբ.՝ Azərbaycanın iqtisadi rayonları), Ադրբեջանական Հանրապետության տարածքայնորեն ներքին կապված միասնական ժողովրդական տնտեսության մասերը, որոնք կապված են իրենց տարբեր մասնագիտացմամբ, արտադրվող ապրանքների մշտական փոխանակությունով և այլ տնտեսական հարաբերություններով։

Տնտեսա-աշխարհագրկաան դիրքի, բնական ռեսուրսների,օգտակար հանածոների, տարածքի բնակեցմամբ, վարչա-տարածքային բաժանման և պատմական զարգացման յուրահատկությունների շնորհիվ Ադրբեջանական Հանրապետութունը պաշտոնապես բաժանված է 10 տնտեսական շրջանների՝
- Աբշերոնի տնտեսական շրջան
- Գանձակ-Ղազախի տնտեսական շրջան
- Շաքի-Զաքաթալայի տնտեսական շրջան
- Լենքորանի տնտեսական շրջան
- Ղուբա-Խաչմասի տնտեսական շրջան
- Արանի տնտեսական շրջան
- Վերինղարաբաղյան տնտեսական շրջան
- Քելբաջար-Լաչինի տնտեսական շրջան
- Լեռնային Շիրվան տնտեսական շրջան
- Նախիջևանի տնտեսական շրջան
Քելբաջար-Լաչինի տնտեսական շրջանի Քելբաջարի, Լաչինի, Զանգելանի և Ղուբաթլուի և Վերինղարաբաղյան տնտեսական շրջանի Աղդամի, Տերտերի, Խոջավենդի, Խոջալուի, Շուշիի, Ջեբրաիլի, Ֆիզուլիի շրջանները և Ստեփանակերտ քաղաքը, դե յուրե մտնում են այդ շրջանների մեջ, սակայն դե ֆակտո ամբողջ այդ տարածքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկման տակ և այդ պատճառով որպես «Ադրբեջանի տնտեսական շրջան» տարածքը այլևս չեն գործում։
Տես նաև Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
- Ադրբեջանի տնտեսական քարտեզ Archived 2015-06-28 at the Wayback Machine.