Քրքում
Քրքում | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Crocus
L., 1753
|
||||||||||
Հոմանիշներ | ||||||||||
Crociris Schur |
||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||
Crocus sativus L., 1753 | ||||||||||
|
Սապտուկ (հայերեն՝ Սապտուկ, Քրմածաղիկ (արաբ.՝ զաֆրան), (թուրք․՝ shafran), (պարս.՝ զաֆարուն زعفران) (լատին․՝ Crocus sativus), հիրիկազգիների ընտանիքի բազմամյա պալարակոճղեզավոր, անցողուն խոտաբույսերի ցեղ։
Տարածվածություն
խմբագրելԼեռնային բազմամյա բույս է։ Առավել տարածված է Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսարևելյան շրջաններում։ Իրանում է արտադրվում զաֆրանի բերքի 90%-ը։
Բուսաբանական նկարագրություն
խմբագրելՏերևները վեցն են, արմատամերձ, նեղ գծաձև, զարգանում են հիմնականում ծաղկման շրջանում կամ ծաղկումից հետո։ Ծաղիկները մեկական են (հազվադեպ՝ 2-3-ական), հիմքում՝ ձուլված, թաղանթային, երկսեռ, լինում են բաց վարդագույն, վարդամանուշակագույն կամ բաց մանուշակագույն։ Ծաղիկն ունենում է 3 առէջ՝ վառ արտահայտված նարնջագույն գույնով, որից էլ ստանում են զաֆրանը։ Քրքում հրաշալին ծաղկում է սեպտեմբեր-հոկտեմբերին, իսկ Ադամի քրքումը՝ մարտ-մայիսին։ Ծաղկապատը ձագարաձև է, որը վերածվում է խողովակի։
Նշանակություն
խմբագրելԳեղազարդիչ և համեմունքային բույս է։ Համարվում է աշխարհի ամենաթանկ համեմունքը և սովորաբար վաճառվում է գրամներով։ Զաֆրանի 1 գրամը ստացվում է մոտ 150 ծաղկից։
Բազմացում
խմբագրելԲազմանում է պալարակոճղեզներով, պալարաբողբոջներով և սերմերով։
Դասակարգում
խմբագրելավելի քան 24 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) | ևս 30 դաս | |||||||||||||||
կարգ Ծնեբեկածաղկավորներ | ԵնթաընտանիքCrocoideae | f1 | ||||||||||||||
բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր |
Հիրիկազգիների ընտանիք | դաս Քրքում | ||||||||||||||
ավելի շատ 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
ևս 4 նթաընտանիք (համաձայն APG II Համակարգի) | f2 | ||||||||||||||
Տեսակներ
խմբագրելԱշխարհում հայտնի է քրքումի մոտ 80 տեսակ։ Հայաստանում աճում է 2 տեսակ՝ Քրքում հրաշալի (Crocus speciosus) և Քրքում Ադամի (Crocus adamii) և տարածված է գրեթե բոլոր մարզերում (միջին գոտուց մինչև ալպյան մարգագետիններ)։ Քրքումի երկու տեսակներն էլ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
Սննդային արժեքը
խմբագրել3,5ունց=100գ զաֆրանը պարունակում է
կիլոկալորիա 310
ճարպեր 5,85
սպիտակուցներ 11,43
ածխաջրեր 65,37
վիտամիններ
խմբագրելA 530
B1 0,115
B2 0,267
B3 1,460
C 80,8
Ca 111
Fe 11,10
Mg 264
P 252
K 1724
Na 148
Zn 1,09
Se 5,6
ֆոլաթթու 93
B6 1,010
Կիրառությունը
խմբագրելԼայնորեն կիրառվում է սննդի, հրուշակեղենի, դեղագործության, և արտադրական այլ ճյուղերում համի, բույրի և գույնի համար։
Բժշկական կիրառությունը
խմբագրելԶաֆարանի թուրմը ունի հակաբորբոքային, հակաբակտերիալ,հակաքաղծեղային, հակադեպրեսանտ և հակաօքսիդային հատկություն, բարելավում է մարսողական համակարգը։ Թեյն ունի թարմացնող հատկություն։
Սննդային կիրառությունը
խմբագրելԶաֆրանն օգտագործվում է բրնձի հետ, թեյի կամ թուրմի տեսքով, ինչպես նաև քաղցրավենիք, հրուշակեղենի և պաղպաղակի արտադրություններում։ Լայնորեն կիրառվում է իրանական, իսպանական, հնդկական, պակիստանյան խոհանոցներում։
Թուրմ պատրաստելու համար նախընտրելի է թրմել ապակուց տարայի մեջ, թրմել եռացած և մի քիչ հովացրած ջրում կամ պարզապես սառույցի կտորների վրա ավելացնել փոշին կամ առէջները ավելի արտահայտիչ բույր ստանալու համար։
- 1 ենթադաս Crocus
- Բաժին ա. Crocus
- Շարք Crocus
- Շարք Kotschyani
- Շարք Longiflori
- Շարք Scardici
- Շարք Verni
- Շարք Versicolores
- Բաժին բ. Nudiscapus
-
- ;Շարք Aleppici
- Շարք Biflori
-
- Crocus adanensis T.Baytop & B.Mathew
- Crocus aerius Herb.
- Crocus almehensis C.D.Brickell & B.Mathew
- Crocus bifloarm Mill.
- Crocus caspius Fischer & Meyer
- Crocus chrysanthus Herb.
- Crocus cyprius Boiss. & Kotschy
- Crocus danfordiae Maw
- Crocus hartmannianus Holmboe
- Crocus kerndorffiorum Pasche
- Crocus leichtlinii (Dewar) Bowles
- Crocus paschei H.Kerndorff
- Crocus pestalozzae Boiss.
- Crocus wattiorum B.Mathew
- Շարք Carpetani
- Շարք Flavi
- Շարք Intertexti
- Շարք Laevigatae
- Շարք Orientales
- Շարք Reticulati
-
- Crocus abantensis T.Baytop & B.Mathew
- Crocus ancyrensis (Herb.) Maw
- Crocus angustifolius Weston
- Crocus cancellatus Herb.
- Crocus cvijicii Kos.
- Crocus dalmaticus Vis.
- Crocus gargaricus Herb.
- Crocus hermoneus Kotschy ex Maw
- Crocus reticulatus Steven ex Adams
- Crocus robertianus C.D.Brickell
- Crocus rujanensis Randjel. & D.A.Hill
- Crocus sieberi J.Gay
- Crocus sieheanus Barr ex B.L.Burtt
- Շարք Speciosi
- 2 ենթադաս Crociris
Գրականություն
խմբագրել- Род 306. Шафран — Crocus // Флора СССР. В 30 т. / Гл. ред. и ред. тома акад. В. Л. Комаров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1935. — Т. IV. — С. 499—511. — 760 + XXX с. — 5175 экз.
- Рукшан Я.Х. Крокусы // Цветоводство։ журнал. — 1979. — № 4-5. — С. 18-19.
- اطلاعات بیشتر در مورد خواص زعفران (انگلیسی) [۷]
- خواص ضد افسردگی زعفران مقاله علمی به زبان انگلیسی
Արտաքին հղումներ
խմբագրել- Վիքիգրքերում կա հոդված` Քրքում։
- Видовые очерки, фотографии Արխիվացված 2009-02-23 Wayback Machine
- Галерея фотографий различных видов крокуса Արխիվացված 2008-10-02 Wayback Machine
- International Bulb Society
- Pacific Bulb Society (անգլ.)
- Зимняя выгонка крокусов Комнатные растения
- Осенние крокусы — весенний вид осеннего сада
- «Шафран помогает лечить от рака — ученые»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրքում» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրքում» հոդվածին։ |