Ադոլֆ Ֆրանց Կարլ Վիկտոր Մարիա Լոոս (գերմ.՝ Adolf Franz Karl Viktor Maria Loos, դեկտեմբերի 10, 1870(1870-12-10)[1][2][3][…], Բռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][4] - օգոստոսի 23, 1933(1933-08-23)[1][2][3][…], Kalksburg, Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն), ավստրիացի և չեխ ճարտարապետ և ժամանակակից ճարտարապետության եվրոպացի ազդեցիկ տեսաբան։ Որպես տեսաբան հայտնի է Լոոսի «Զարդապատկեր և հանցագործություն» էսսեն, որում հեղինակը քննադատում է մոդեռն ոճը եվրապական ճարտարապետության մեջ իր զարդապատկերայնության համար։

Ադոլֆ Լոոս
գերմ.՝ Adolf Loos
Ծնվել էդեկտեմբերի 10, 1870(1870-12-10)[1][2][3][…]
ԾննդավայրԲռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][4]
Մահացել էօգոստոսի 23, 1933(1933-08-23)[1][2][3][…] (62 տարեկան)
Վախճանի վայրKalksburg, Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն
Ոճ(եր)մոդեռնիզմ
ԿրթությունԿիրառական արվեստի համալսարան, Դրեզդենի տեխնիկական համալսարան և Stiftsgymnasium Melk?
Ուշագրավ աշխատանքներLooshaus? և Villa Müller?
 Adolf Loos Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործություն խմբագրել

Ադոլֆ Լոոսը ծնվել է 1870 թվականին Բրյունեում (Բռնո), գերմանացի քարտաշի ընտանիքում։

1887-1888 թվականներին սովորել է Բոհեմիայի Լիբերեց քաղաքի պրոֆեսիոնալ դպրոցի շինարարա-տեխնիկական բաժնում, 1890-1893 թվականներին ուսանել է Դրեզդենի Բարձրագույն տեխնիկական դպրոցում, սակայն այն չի ավարտել։ 1893 թվականին այցելե է Չիկագոյի Համաշխարհային ցուցահանդես և ԱՄՆ-ում մնացել երեք տարի։ Ապրել է Սենթ Լուիսում, Ֆիլադելֆիայում, Չիկագոյում և Նյու Յորքում։ Փորձել է աշխատել տարբեր մասնագիտություններով, սակայն ոչ ճարտարապետության բնագավառում։

1896 թվականին տեղափոխվել է Վիեննա և որպես ճարտարապետ աշխատանքի անցել Կարլ Մայրեդերի շինարական ընկերությունում։ Սկսած 1897 թվականից` գրել է բազմաթիվ հոդվածներ ճարտարապետության տեսության մասին, որոնք հիմնականում տպագրվել են «Նոր ազատ մամուլ» օրաթերթում։ 1899 թվականին Վիեննայում` Սեցեսսինիզմի տան դիմաց, նրա նախագծով կառուցվում է «Թանգարան» սրճարանը` այն ժամանակվա համար ճարտարապետական անսովոր լուծումով, ինչի համար էլ շենքը ստանում է «Նիհիլիզմ» անվանումը[5]։

Լոոսը ստեղծում է պոլեմիկ մի քանի աշխատանքներ։ «Զրույց լռության մեջ» գործում, որը տպագրվել է 1900 թվականին, նա քննադատում է Վիեննական սեցեսսիոնիզմը, երբ շարժումն իր զարգացման գագաթնակետին էր[6]։

Իր ակնարկներում Լոոսն օգտագործել է հրահրող արտահայտություններ և հատկապես աչքի ընկել «Զարդապատկեր և հանցագործություն» էսսեով, որը դասախոսության տեսքով ներկայացվել է 1910 թվականին և հրատարակվել 1913 թվականին[7]։ 1902 թվականին Ադոլֆ Լոոսն ամուսնացել է դերասանուհի Լինա Օբերտիմպֆլերի հետ (18821950), սակայն երեք տարի անց ամուսնալուծվել են։

 
«Թանգարան» սրճարանը Վիեննայում

1903 թվականին հիմնադրել է իր սեփական մշակությանի ամսագիրը, սակայն թողարկվել է ամսագրի երկու համար միայն։ Նույն թվականի հունվարին սկսում է աշխատել Ժնևի լճի հարևանությամբ գտնվող Մոնտրյո բնակավայրի մոտակայքում կառուցվող վիլայի շուրջ, որն ավարտում է 1906 թվականին։ 1909 թվականից աշխատում է Վիեննայի Միխայիլպլաց շինության նախագծի շուրջ (շինարարությունն ավարտվել է 1911 թվականին), իսկ 1910 թվականից` Վիեննայի Հիտցինգ շրջանում գտնվող Շտայների տան և տղամարդու նորաձևության «Կնիժե» խանութի նախագծերի շուրջ։ 1912 թվականին հիմնում է սեփական ճարտարապետական դպրոցը, որը փակվել է 1914 թվականին՝ կապված Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու հետ։ 1910-ական թվականներին Վիեննայում նախագծել է մի շարք շինություններ` Շոյի տուն (1912-1913), Դուշնիցի տուն (1915-1916), Մանդլի տուն (1916), Շտրասերի տուն (1918-1919)։

1917-1918 թվականներին ռազմական ծառայության մեջ է գտնվել Սանկտ Պյոլտենում և Վիեննայում։ Պատերազմի ավարտից և Ավստրո-Հունգարական կայսրության փլոզումից հետո անձամբ Չեխոսլովակիայի նախագահ Թոմաշ Մասարիկից ստացել է չեխական քաղաքացիություն։ Ադոլֆ Լոոսն ամուսնանում է պարուհի Էլզի Ալտմանի հետ (1899-1984)։ 1920 թվականին վերաբացվում է ճարտարապետական դպրոցը։

1921 թվականի մայիսին նշանակվել է Վիեննայի շինարարական վարչության գլխավոր ճարտարապետ, մշակել է Լայնց (1921), Հոյբերգ (1923) և Հիրշետեն (1921) շրջանների նախագծերը։ 1922 թվականին Լոոսը կնոջ հետ մեկնել է Լոնդոն, որտեղ մասնակցել է ճարտարապետական համաժողովի։ Լոոսը հիացել է դասական ճարտարապետությամբ, որն իր արտացոլումն է գտել «Չիկագոյի ամբիոն» մրցույթի բացման ելույթում (1922)[8]։ Մարտի վերջին Միլանով վերադարձել է Վիեննա։ Նույն թվականին մասնակցել է Chicago Tribune թերթի համար շինության ստեղծմանը։ 1923 թվականին մասնակցել է Փարիզի աշնանային սալոնին։

1924 թվականին Լոոսը թողնում է Վիեննայի գլխավոր ճարտարապետի իր պաշտոնը և կնոջ հետ մեկնում Ֆրանսիա, որտեղ ապրում է հինգ տարի` Փարիզում և Լազուր ափում։ 1925 թվականին սկսում է դադաիստ Տրիստան Տցարայի` Փարիզի տուն-ստուդիայի նախագծման աշխատանքը, որի շինարությունն ավարտվում է 1926 թվականին։ 1926 թվականին բաժանվում է էլզի Ալտմանից։ 1927 թվականին նախագծում է Ժոզեֆինա Բեյքերի տունը Փարիզում։ Նույն թվականին վերադառնում է Վիեննա, ապրում այն նույն տանը, որտեղ ապրել էր 1903 թվականին, Վիեննայում կառուցում է Մյոլերի տունը։ 1928 թվականին հրավիրվում է Լա Սարազեում կազմակերպված Ժամանակակից ճարտարապետության միջազգային համաժողովին։ 1928-1930 թվականներին կառուցում է Բրոմելի տունը Բռնոյում, Մյուլերի վիլան Պրահայում։ 1929 թվականին ամուսնանում է երրորդ անգամ Կլեր Բեկի հետ (1905-1945)։

Ադոլֆ Լոոսի 60-ամյակին լույս է տեսնում շնորհավորական համար, որ ստորագրել էին Գերման Բարը, Ալբան Բերգը, Յոզեֆ Ֆրանկը, Օսկար Կոկոշկան, Յակոբ Աուդը, Կարլ Կրաուսը, Էզրա Փաունդը, Առնոլդ Շյոնբերգը, Տրիստան Տցարան, Անտոն Վեբերնը. Բռնոյի ղեկավարության առաջարկով Լոոսին հատկացնում են Չեխոսլովակիայի Հանրապետության պատվավոր թոշակ։ Թոշակառու ժամանակ մի քանի անգամ մեկնում է Ռիվիերա, ամուսնալուծվում է։

Իր ամբողջ կյանքում Լոոսը տառապել է լսողության խախտումից։ Երեխա ժամանակ նա խուլ է եղել, և միայն 12 տարեկան հասակում մասամբ վերականգնվել է նրա լսողությունը[9]։ 1918 թվականին Լոոսի մոտ ախտորոշում են քաղցկեղ. հեռացվում է աղիների մի մասը։ 1931 թվականին, կապված նյարդային հիվանդության սրացման հետ, գրեթե ամբողջությամբ կորցնում է լսողությունը։ Մահացել է 1933 թվականին՝ առողջարանում բուժման կուրս անցնելու ժամանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Adolf Loos (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 Vědecká knihovna v Olomouci REGO (չեխերեն)
  5. "Architekturzentrum Wien". Architektenlexikon.at. Retrieved 2015-07-30.
  6. "Adolf Loos: Writings". Royal Institute of British Architects. Archived from the original on 18 November 2012. Retrieved 20 June 2012.
  7. Janet Stewart, Fashioning Vienna: Adolf Loos's Cultural Criticism, London: Routledge, 2000, p. 173
  8. Oliver Wainwright (17 August 2011). "Top 10 unbuilt towers: Chicago Tribune Tower, by Adolf Loos". bdonline.co.uk/. Retrieved 2015-07-30.
  9. "Adolf Loos Facts". Biography.yourdictionary.com. 1933-08-23. Retrieved 2015-07-30.

Գրականություն խմբագրել

  • Sarnitz A. «Loos», Köln 2003.
  • M. Kristan «Adolf Loos», Wien 2001.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Լոոս» հոդվածին։