Մոնտրյո
Մոնտրյո (ֆր.՝ Montreux), քաղաք Շվեյցարիայի արևմուտքում գտնվող ֆրանսախոս Վո նահանգում։ Մոնտրյոն զբոսաշրջային քաղաք է, այսպես կոչված Շվեյցարական Ռիվերայում, որն ունի բազմաթիվ հյուրանոցներ։ Քաղաքը հայտնի է իր ջազզի փառատոնով, որն անցկացվում է ամեն տարվա հուլիսի սկզբին՝ սկսած 1967 թվականից[2]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Մոնտրյո | |||
ֆր.՝ Montreux[1] | |||
| |||
Երկիր | Շվեյցարիա | ||
Համայնք | Ռիվիերա-Պեյս-դ'Էնհաուտ շրջան | ||
Մակերես | 33,41 կմ² | ||
ԲԾՄ | 390 մետր | ||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||
Բնակչություն | ▼25 984 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1, Ամառային ժամանակ և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 021 | ||
Փոստային դասիչ | 1815, 1816, 1817, 1818, 1820, 1822, 1823, 1824, 1832 և 1833 | ||
Ավտոմոբիլային կոդ | VD | ||
Պաշտոնական կայք | montreux.ch(ֆր.) | ||
| |||
Աշխարհագրություն
խմբագրելՄոնտրյոն տեղակայված է Ժնևի լճի ափին, Լոզանի և Վիլնյովի միջև, ավանդական գինեգործության շրջանի կենտրոնում։ Կլիման մեղմ է՝ մի կողմից գտնվում է Ժնևի լճի ազդեցության տակ, մյուս կողմից՝ Ալպերի։
Պատմություն
խմբագրելՄոնտրյոն եղել է ձկնորսների և գինեգործների ոչ մեծ ավան։ 19-րդ դարից սկսած Մոնտրյոն դառնում է Եվրոպայի առաջին զբոսաշրջային տեղերից մեկը։ Եվրոպայի բազմաթիվ երկրների արիստոկրատներ գնում էին Մոնտրյո, որպեսզի անցնեին ժամանակին մեծ պահանջարկ ունեցող «խաղողային» բուժման կուրսը։
1897 թվականին ռեժիսոր Ժորժ Մելիեսը Մոնտրյոյում հիմնադրում է «Սթար ֆիլմ» ստուդիան և սկսում ակտիվ ֆիլմարտադրություն։
1904 թվականին քաղաքում բացվեց բարձրակարգ հյուրանոց «Մոնտրյո-Փելեսը», որն այսօր էլ համարվում է շվեյցարական Ռիվերայի ամենահայտնի հյուրանոցներից մեկը։ 1936 թվականի հունիսի 22-ից հուլիսի 21-ը անց է կացվել Սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ կոնֆերանս, որին մասնակցել են ԽՍՀՄ-ը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ավստրալիան, Հարավսլավիան, Բուլղարիան, Ռումինիան, Հունաստանը և Ճապոնիան, և ընդունվել է 1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիան։
Դիփ Փարփլ խումբը իր «Smoke on the Water» երգում ներկայացրել է 1971 թվականին տեղի ունեցած դեպքը, երբ Ֆրենկ Զապպայի համերգի ժամանակ երկրպագուներից մեկը ազդանշանային ատրճանակից կրակեց «Մոնտրյո» խաղատան առաստաղին, որի հետևանքով առաջացած հրդեհը խաղատան այրման պատճառ դարձավ։ Երգի վերնագիրը «Smoke on the Water» («Ծուխը ջրի վրա») արտահայտում է այն պատկերը, որը խմբի անդամները տեսել էին իրենց հյուրանոցի պատուհանից, երբ հրդեհի ծուխը պատել էր Ժնևի լիճը։
Սպորտ
խմբագրելՍկսած 1984 թվականից՝ Մոնտրյոյում անց է կացվում կանանց վոլեյբոլի միջազգային մրցաշար «Volley Masters»[3], որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն հավաքականները։ Մրցաշարը պաշտոնապես ճանաչվել է վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից, որը գտնվում է հարևան Լոզան քաղաքում։
Մարդիկ
խմբագրելՎլադիմիր Նաբոկովը 1960 թվականից սկսած մինչև մահը՝ 1977 թվականը, իր կնոջ Վերայի հետ ապրել է Մոնտրյոյում (1964 թվականից նրանք համար են վերցրել «Մոնտրյո Փելես» հյուրանոցում)։ Նաբոկովը թաղված է Մոնտրյոյի մոտ գտնվող Կլարանս (ֆր.՝ Clarens) քաղաքի գերեզմանատանը։ Նրա մահից հետո Վերա Նաբոկովան Լոզանի համալսարանի Կենդանաբանական թանգարանին փոխանցեց ամուսնուն պատկանող թիթեռների հավաքածուն։
Պյոտր Իլյիչ Չայկովսկին, Լև Տոլստոյը և Իգոր Ստրավինսկին իրենց ժամանակին ապրել և հանգստացել են Մոնտրյոյում։
Ստրավինսկու պատվին Մոնտրյոյում համերգասրահ են անվանել[4]։
Mountain Studios ձայնագրման ստուդիան, որը գտնվում է խաղատան շենքում, 1979-1993 թվականներին պատկանել է Քուին խմբին։ Այդ ստուդիայում են ձայնագրվել Jazz, Hot Space, A Kind of Magic, The Miracle, Innuendo, Made in Heaven երգերը, ինչպես նաև ԷյՍիԴիՍիի, Իգի Փոփի, Դեվիդ Բոուիի, Քրիս Ռիի, Ռոլինգ Սթոունզի որոշ ալբոմներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.pxweb.bfs.admin.ch/pxweb/fr/px-x-0102020000_201/-/px-x-0102020000_201.px/
- ↑ Джазовый фестиваль в Монтрё
- ↑ «Montreux Volley Masters». Արխիվացված է օրիգինալից 2016-11-21-ին. Վերցված է 2016-12-10-ին.
- ↑ «Концертный зал имени Стравинского». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտրյո» հոդվածին։ |