Կարլ Կրաուս (գերմ.՝ Karl Kraus, ապրիլի 28, 1874(1874-04-28)[1][2][3][…], Jičín, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5] - հունիսի 12, 1936(1936-06-12)[1][6][2][…], Վիեննա, Ավստրիա[1][6]), ավստրիացի գրող, բանաստեղծ-սատիրիկ, գրական ու գեղարվեստական քննադատ, ֆելիետոնիստ, հրապարակախոս։ Ինքնատիպ դեմք է 20-րդ դարի առաջին երեք տասնամյակների գերմանախոս հասարակական ու մշակութային կյանքում։

Կարլ Կրաուս
գերմ.՝ Karl Kraus
Ծնվել էապրիլի 28, 1874(1874-04-28)[1][2][3][…]
ԾննդավայրJičín, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5]
Վախճանվել էհունիսի 12, 1936(1936-06-12)[1][6][2][…] (62 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Ավստրիա[1][6]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունթարգմանիչ, բանաստեղծ, լրագրող, ակնարկագիր, դրամատուրգ, գրական քննադատ և գրող
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի համալսարան
Ժանրերերգիծանք
Ուշագրավ աշխատանքներThe Last Days of Mankind? և Die Fackel?
 Karl Kraus Վիքիպահեստում

Կենսագրություն և արվեստ խմբագրել

 
Իյչին, կենտրանական հրապարակ

Կարլ Կրաուսը ծնվել է Բոհեմիայում, հրեական հարուստ ընտանիքում։ 1877 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վիեննա, որտեղ 1892 թվականին Կարլը ընդունվել է իրավաբանական ֆակուլտետ։ Նույն ժամանակ հանդես է եկել նաև որպես գրական քննադատ, իր ուժերը փորձել է բեմում։ 1894 թվականին տեղափոխվել է փիլիսոփայության ու գրականության ֆակուլտետ, սակայն 1896 թվականին դուրս է եկել համալսարանից` չստանալով վկայական։

Այս շրջանում ծանոթացել է Պետեր Ալտենբերգի հետ և մտել Երիտասարդ Վիեննա խմբակի մեջ, որի անդամներից էին Հերման Բարը, Հոֆմանսթանը, Արթուր Շնիցլերը, Ֆելիքս Զալտենը և այլք։ Մեկ տարի անց խզել է նրանց հետ ունեցած կապերը` հրապարակելով Die demolierte Literatur պամֆլետը։ Խստորեն մերժել է Թեոդոր Հերցլի սիոնիզմը։ 1899 թվականին սկսել է հրատարակել սեփական ամսագիրը` «Լապտեր» անունով, որը լույս է տեսել ընդհուպ իր մահը և եղել է դարաշրջանի ամենաազդեցիկ հրատարակություններից մեկը։ Նրա էջերում տպագրվել են խոշորագույն այնպիսի գրողներ ու նկարիչներ, ինչպիսիք են Դեմելը, Օսկար Կոկոշկան, Էլզա Լասկեր-Շյուլերը, Հայնրիխ Մանը, Առնոլդ Շյոնբերգը, Յուհան Ավգուստ Ստրինդբերգը, Գեորգ Թրակլը, Ֆրանց Վերֆելը, Օսկար Ուայլդը և այլք։ 1911 թվականից դարձել է ամսագրի միակ հեղինակը։ Նույն թվականին ընդունել է կաթոլիկություն։ Կրաուսը զուգահեռաբար ելույթ է ունեցել հրապարակային դասախոսություններով և զեկուցումներով. մինչև 1936 թվականը նա նմանատիպ մոտ 1.700 ելույթ է ունեցել ոչ միայն Վիեննայում, այլև Բեռլինում ու Պրահայում։ 1923 թվականին նա լքել է կաթոլիկ եկեղեցին։

Կարլ Կրաուսի խոշորագույն ստեղծագործությունը «Մարդկության վերջին օրերը» դրաման է (1915-1919), որը հիմնականում կառուցված է եվրոպական թերթերի նյութերի հիման վրա։ Բացի դրանից` Կրաուսը հայտնի է իր աֆորիզմներով, որոնք զետեղված են «Խոսքի վերածված» (գերմ.՝ Beim Wort genommen, 1955) գրքում։ Կարլ Կրաուսը պատկերված է 1974 թվականին թողարկված ավստրիական դրոշմանիշի վրա։

Ստեղծագործությունների ընտրանի խմբագրել

 
Լապտեր ամսագրի առաջին համարը
  • Die demolirte Literatur (1897)
  • Eine Krone für Zion (1898)
  • Sittlichkeit und Kriminalität (1908)
  • Sprüche und Widersprüche (1909)
  • Die chinesische Mauer (1910)
  • Pro domo et mundo (1912)
  • Nestroy und die Nachwelt (1913)
  • Worte in Versen (1916—1930)
  • Die letzten Tage der Menschheit (1918)
  • Weltgericht (1919)
  • Nachts (1919)
  • Untergang der Welt durch schwarze Magie (1922)
  • Literatur (1921)
  • Traumstück (1922)
  • Die letzten Tage der Menschheit: Tragödie in fünf Akten mit Vorspiel und Epilog (1922)
  • Wolkenkuckucksheim (1923)
  • Traumtheater (1924)
  • Die Unüberwindlichen (1927)
  • Epigramme (1927)
  • Die Unüberwindlichen (1928)
  • Literatur und Lüge (1929)
  • Shakespeares Sonette (1933)
  • Die Sprache (1937)
  • Die dritte Walpurgisnacht (posthumous, 1952)

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Zohn H. Karl Kraus. New York: Twayne Publishers, 1971
  • Timms E. Karl Kraus, apocalyptic satirist: culture and catastrophe in Habsburg Vienna. New Haven: Yale UP, 1986
  • Zohn H. Karl Kraus and the critics. Columbia: Camden House, 1997
  • Carr G.J., Timms E. Karl Kraus und Die Fackel: Aufsätze zur Rezeptionsgeschichte = Reading Karl Kraus: essays on the reception of Die Fackel. München: Iudicium, 2001
  • Bouveresse J. Schmock ou Le triomphe du journalisme: la grande bataille de Karl Kraus, Paris: Seuil, 2001
  • Rothe F. Karl Kraus: die Biographie. München: Piper, 2003
  • Timms E. Karl Kraus und der Kampf ums Recht. Wien: Picus, 2006
  • Ganahl S. Ich gegen Babylon: Karl Kraus und die Presse im Fin de Siècle. Wien: Picus, 2006
  • Reitter P. The anti-journalist: Karl Kraus and Jewish self-fashioning in fin-de-siècle Europe. Chicago: The University of Chicago Press, 2008
  • Канетти Э. Карл Краус, школа сопротивления// Канетти Э. Человек нашего столетия. Художественная публицистика. М.: Прогресс, 1990, с.34-43
  • Беньямин В. Карл Краус// Беньямин В. Маски времени. Эссе о культуре и литературе. СПб: Симпозиум, 2004, с.313-358
  • Джонстон У. М. Поклонение языку у Карла Крауса: проклятие фотографической памяти// Джонстон У. М. Австрийский Ренессанс: Интеллектуальная и социальная история Австро-Венгрии 1848—1938. М.: Московская школа политических исследований, 2004, с.306-310

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Կրաուս» հոդվածին։