Կիրառական արվեստի համալսարան (Վիեննա)
Կիրառական արվեստի համալսարան (գերմ.՝ Universität für angewandte Kunst Wien, ոչ պաշտոնական անվանումը՝ Die Angewandte), բարձրագույն ուսումնական հաստատություն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Համալսարանի կարգավիճակ ստացել է 1970 թվականին։
Կիրառական արվեստի համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | համալսարան, մշակութային արժեք և հասարակական համալսարան |
Հիմնադրված է | 1867[1] |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[2] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վիեննա և Ներքին Քաղաք[3] |
Հասցե | Stubenring 3[3] |
Կայք | dieangewandte.at |
![]() ![]() Կիրառական արվեստի համալսարան (Վիեննա), Ավստրիա | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Angewandte-ը հիմնադրվել է 1867 թվականին՝ որպես Vorgängerinstitution unserer heutigen Universität für angewandte Kunst, die k. k. Kunstgewerbeschule, gegründet, որի իրավահաջորդն է համարվում Կիրառական արվեստի համալսարանը[4]։ Այն սերտորեն կապված է եղել Ավստրիայի արվեստի և արդյունաբերության թագավորական թանգարանի հետ (Österreichischen Museums für Kunst und Industrie): Եղել է մայրցամաքի նմանօրինակ առաջին դպրոցը։ 1941 թվականին դարձել է բարձրագույն ուսումնական հաստատություն, 1970 թվականին ստացել է համալսարանի կարգավիճակ, 1998 թվականին վերանվանվել է Կիրառական արվեստի համալսարան։
Համալսարանի դասավանդող և ուսանողական անձնակազմը համալրված է եղել այնպիսի հայտնի արվեստագետներով, ինչպիսիք են Գուստավ Կլիմտ, Օսկար Կոկոշկա, Վիվիեն Վեսթվուդ, Կարլ Լագերֆելդ, Ջիլ Սանդեր, Պիպիլոտի Ռիստ, Ֆրանսուա Վալենտինի, Հյուգո Մարկլ, Ստեֆան Սագմեստեր, Զահա Հադիդ։ Այժմ դասավանդում են հայտնի նկարիչներ և մանկավարժներ Յուդիթ Էյզլերը, Էրվին Վուրմը, Գրեգ Լին, Բուրգար Շմիդտը։
Համալսարանն ունի շուրջ 1,800 ուսանող և 340 ֆակուլտետ։ 49 տարբեր երկրներից ժամանած ուսանողները սովորում են 29 առարկաներ։ Նրանք իրենց կրեատիվ մտքերը կազմում են 56 տարբեր լեզուներով, որոնք յուրաքանչյուր տարի հանրությանն են ներկայացվում շուրջ 200 հանրային ցուցահանդեսների ժամանակ։
ԴասընթացներԽմբագրել
- Կիրառական արվեստի կիրառում և տեխնոլոգիա՝ որպես սիմբիոզ
- Կիրառական արվեստի կիրառում և հասարակություն փոխգործակցում
- Կիրառական արվեստի կիրառում որպես գիտության փորձարարական մոտեցում
Հայտնի շրջանավարտներԽմբագրել
- Դորիթ Դեկ (1917-2014), գրաֆիկական դիզայներ, նկարիչ[5]
- Մատիաս Լորենց Գրաֆ (born 1984), նկարիչ
- Հյուգո Մարկլ (1964), նկարիչ
- Պիպիլոտի Ռիստ (1962), վիզուալ նկարիչ
- Ֆոլիս Ռիքս-Ուենո (1893-1967), տեքստիլ նկարիչ
- Ստելյանոս Շիհյո (1977), նկարիչ
- Պոլա Ստաուտ (1902-1984), տեքտիլ դիզայներ[6]
- Լիզբեթ Զվերգեր (1954), իլյուստրատոր
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ 3,0 3,1 3,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Angewandte website: http://www.dieangewandte.at/
- ↑ Games Naomi (հունվարի 7, 2015)։ «Dorrit Dekk obituary»։ The Guardian։ Վերցված է հունվարի 18, 2015
- ↑ Pope Virginia։ «Blends Color Harmonies Into Fine Garment Fabric»։ The New York Times։ Վերցված է 2016-03-09
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք
- Համալսարանի թանգարանի կայք
- Ուսուցում Ավստրիայում։ Ուղեցույց Archived 2005-01-17 at the Wayback Machine.