Լիբերեց
Լիբերեց (չեխ․՝ Liberec), նախկինում՝ Ռեյխենբերգ (գերմ.՝ Reichenberg), քաղաք Չեխիայի հյուսիսում՝ Նիսա-Լուժիցկա գետի ափին։ Հանդիսանում է Լիբերեցի երկրամասի ու Լիբերեցի շրջանի վարչական կենտրոնը։ 2012 թվականի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 101 983 մարդ։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Լիբերեց | |||||
չեխ․՝ Liberec | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Երկրամաս | Շրջան | ||||
Ներքին բաժանում | Jeřáb?[1], Nové Město?[1], Staré Město?[1], Perštýn?[1], Janův Důl?[1], Horní Růžodol?[1], Dolní Hanychov?[1], Rochlice?[1], Kristiánov?[1], Františkov?[1], Nové Pavlovice?[1], Staré Pavlovice?[1], Růžodol I?[1], Liberec XIV-Ruprechtice?[1], Horní Hanychov?[1], Karlinky?[1], Kateřinky?[1], Nový Harcov?[1], Starý Harcov?[1], Horní Suchá (Liberec)?[1], Doubí?[1], Rudolfov?[1], Pilínkov?[1], Kunratice?[1], Ostašov?[1], Hluboká?[1], Vesec?[1], Machnín?[1], Radčice?[1], Krásná Studánka?[1], Bedřichovka?[1], Karlov pod Ještědem?[1] և Vratislavice nad Nisou?[1] | ||||
Հիմնադրված է | 1352 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1348 | ||||
Այլ անվանումներ | Ռեյխենբերգ (գերմ.՝ Reichenberg) | ||||
Մակերես | 106,1 կմ² | ||||
ԲԾՄ | 374 մ | ||||
Խոսվող լեզուներ | չեխերեն | ||||
Բնակչություն | 101 983 մարդ (2012) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +420 48 | ||||
Փոստային ինդեքս | 460 01 | ||||
Փոստային դասիչ | 460 01–463 12[2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | L (հին՝ LB, LI) | ||||
Պաշտոնական կայք | liberec.cz | ||||
| |||||
ՊատմությունԽմբագրել
Քաղաքը փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1352 թվականին Reychinberch անվամբ։
1579 թվականին քաղաքում հիմնադրվել է տեքստիլ մանուֆակտուրա, սակայն արդյունաբերության զարգացմանը խանգարել է Երեսնամյա պատերազմը։ 1622 թվականից մինչ 1634 թվականը քաղաքը գտնվել է Ալբրեխտ ֆոն Վալենշտեյնի տիրապետության տակ, ում մահից հետո պատկանել է Գալաս տոհմին։
Յոթնամյա պատերազմի ժամանակ՝ 1757 թվականին, քաղաքից ոչ հեռու տեղի է ունեցել Ռեյխենբերգի ճակատամարտը։
Քաղաքը ծաղկում է ապրել XIX դարի վերջին։ Այդ ժամանակաշրջանին են վերաբերում քաղաքի շատ կառույցներ, այդ թվում՝ քաղաքապետարանի շենքը, Օպերայի շենքը, Հյուսիսային Չեխիայի թանգարանը։ Քաղաքի պատմական կենտրոնից վերև՝ բլուրների վրա, կառուցված է ռոմանտիզմի ոճով շինություն։
XIX—XX դարերում քաղաքում գերակշռում էր գերմանական համայնքը։ Լիբերեցը եղել է Սուդետյան Գերմանիայի կենտրոնը։
Տեսարժան վայրերԽմբագրել
- Լիբերեցի քաղաքապետարան (1893 թվական, բարձրությունը՝ 65 մետր, նեոռենեսանս)
- Լիբերեցի բերդ (հիմնադրվել է XVI դարում, վերակառուցվել է XVIII դարում)
- Վալդշտեյնի տնակներ (XVII դար)
- Անտոնի Մեծի եկեղեցի (XVI դար)
- Սուրբ Խաչի եկեղեցի բարոկկո ոճով (1695—1698 թվականներ, վերակառուցվել է 1753—1756 թվականներին)
- Յեշտեդի հեռուստաաշտարակ, կառուցվել է Յեշտեդ սարի վրա 1968 թվականին, քաղաքի խորհիդանիշն է ու Չեխիայի ազգային մշակույթի հուշարձաններից մեկը
- Պատկերասրահ
- Հյուսիսային Չեխիայի թանգարան
- Կենդանաբանական այգի — Եվրոպայի ամենահայտնի կենդանաբանական այգիներից մեկը
ԲնակչությունԽմբագրել
Տարի | 1869 | 1880 | 1890 | 1900 | 1910 | 1921 | 1930 |
Բնակչություն | 50 252 | 60 198 | 68 135 | 79 470 | 89 312 | 84 845 | 95 623 |
Տարի | 1950 | 1961 | 1970 | 1980 | 1991 | 2001 | 2012 |
Բնակչություն | 69 663 | 78 193 | 84 046 | 95 924 | 101 162 | 99 102 | 101 983 |
ՏրանսպորտԽմբագրել
ԼԻբերեցը հարևան Յաբլոնեց բնակավայրի հետ կապված է տրամվայի գծով։ Գերմանիայի Ցիտաու քաղաքից Լեհաստանի Պորալյուվ գյուղով անցնելով Լիբերեց կարելի է հասնել ոտքով մեկ օրում կամ գնացքով 27 րոպեում՝ լինելով երեք պետություններում։
ԳիտությունԽմբագրել
Լիբերեցում գործում է Ազգային գիտական գրադարանը (նոր շենքը կառուցվել է 2000 թվականին) ին։
Մարզական կյանքԽմբագրել
2009 թվականին Լիբերեցում անցկացվել է դահուկային սպորտի աշխարհի առաջնությունը։
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 набор данных ISÚI — Czech Office of Surveying and Cadastre.
- ↑ Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան