Wizz Air՝ Հունգարա-լեհական ավիաընկերություն, ավիաընկերության գրասենյակը գտնվում է Վեչեշում[1][2]։ Աշխատում է հիմնականում Կենտրոնական Եվրոպայի շուկայում, նաև ընկերությունն ունի բազա հետևյալ օդանավակայաններում՝ Կատովիցեյում, Վարշավայում, Գդանսկում, Բուդապեշտում, Բաքվի, Սոֆիայում, Բուխարեստում, Ռումինիայում, Բելգրադում, Կիևում, Լիտվայում, Վրաստանում։

Wizz Air

Պատմություն խմբագրել

Ավիաընկերությունը հիմնադրվել է 2003 թվականի սեպտեմբերին։ Հիմնական ներդրողն էր ամերիկյան ավիաընկերություն՝ Indigo Partners-ը, որը մասնագիտացած է միայն տրանսպորտի ներդրումներով։ Առաջին չվերթը եղել է 2004 թվականի մայիսի 19-ին, Կատովիցեյում։ 19 օր անց Լեհաստանում և Հունգարիայում միացել է Եվրոպական Միությունն, և դարձել է եվրոպական միասնական ավիացիա։ Ավիաընկերությունը տեղափոխել է ավելի քան 250.000 ուղևոր։ 2012 թվականին ավիաընկերությունը տեղափոխեց ավելի քան 50 միլիոն ուղևոր[3]։

Ավիաընկերությունն ստեղծվել է Լոնդոնում, իսկ դուստր ավիաընկերությունները ստեղծվել են Լեհաստանում, Հունգարիայում և Բուլղարիայում։ Wizz Air Bulgaria ավիաընկերությունը սկսել է գործել 2005 թվականի սեպտեմբերին[4]։ Կիևում, ստեղծվել է Wizz Air Ukraine ավիաընկերությունը, որը սկսել է գործել 2008 թվականից, ընկերությունը հանդիսանում է լիարժեք ավիաընկերություն։

Ուկրաինայում խմբագրել

2008 թվականի հուլիսի 11-ին ավիաընկերությունը իրականացնում էր թռիչքներ Ուկրաինայում, Կիևից։ 2013 թվականին ընկերությունը իրականացնում է միայն ներքին թռիչքներ դեպի Ուկրաինա։ Առաջին միջազգային չվերթը իրականացվել է 2008 թվականի դեկտեմբերի 17-ին, Լոնդոնում, Լուտոն օդանավակայանում։ 2013 թվականին նախատեսված էր միջազգային օդային թռիչքներ Կիև քաղաքից հետևյալ ուղղություններով՝ Ստամբուլ, Բուդապեշտ, Բարսելոնա, Վալենսիա, Վենետիկ, Վիլնյուս, Դորտմունդ, Դուբայ, Կատովիցե, Համբուրգ, Քյոլն, Քութայիս, Լոնդոն, Միլան, Սոֆիա, Սիմֆերոպոլ։

Ռուսաստանում խմբագրել

2008 թվականից Wizz Air ավիաընկերությունը համառորեն փորձել է մուտք գործել ռուսական շուկա, բայց չի կարողացել, քանի որ անընդհատ խոչընդոտում էր ռուսական իշխանությունը, սակայն աջակցում է «Աէրոֆլոտ»[5][6][7]։ Այսպիսով Wizz Air ավիաընկերությունը 2013 թվականին Ռուսաստանի կողմից առաջարկված պահանջները կատարում է, և պաշտոնապես հայտարարվում է, որպեսզի իրականացնի իր առաջին թռիչքը Ռուսաստանից։ Այդ չվերթը իրականացվեց 2013 թվականի սեպտեմբերի 23-ին, Մոսկվա (Վնուկովոից) - Բուդապեշտ։

Ուղղություններ խմբագրել

 
Wizz Air-ի ուղղությունները[8][9]

2012 թվականին ավիաընկերությունը իրականացրել է թռիչքներ ավելի քան 250 ուղղություններով, 29 երկրներում[10]։

2013 թվականի մայիսի 31-ին ավիաընկերությունը բացեց չվերթներ դեպի Բոսնիա և Հերցեգովինա[11], իսկ հունիսի 17-ից Ադրբեջան (Բաքու)[12]։

Սեպտեմբերի 23-ից սկսեց թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան (Վնուկովո օդանավակայան)։ Սեպտեմբերի 24-ից դեպի Մոլդովա[13]։

Տուրիզմ խմբագրել

Ուղևորափոխադրումը 2008 թվականին կազմել է 5.9 միլիոն մարդ[14], 2011 թվականին 11 միլիոն մարդ[15], 2012 թվականին 12 միլիոն մարդ[16][17]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Hungarian Wizz Air Opens Fifth Hub in Poland». Business Week. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
  2. «Fliers reap benefits in Eastern Europe». International Herald Tribune. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
  3. «WIZZ AIR: 50 MILLIONEN PASSAGIERE IN ACHT JAHREN». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  4. Airliner World, հունվար 2007
  5. Wizz Air может создать дочку в России
  6. Wizzair могут вновь не пустить в Россию / Украина : Авиакомпании / Travel.Ru
  7. Wizzair ищет пути начала полетов в Россию / Венгрия : Авиакомпании / Travel.Ru
  8. «Wizz Air Online Booking». Wizz Air (անգլերեն).
  9. «Wizz Air Map». Wizz Air (անգլերեն).
  10. «WIZZ AIR CARRIED 12 MILLION PASSENGERS IN 2012». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  11. «LOW FARES LAND IN BOSNIA HERZEGOVINA». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  12. «WIZZ AIR ВЫХОДИТ НА АЗЕРБАЙДЖАН». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  13. «WIZZ AIR OPENS FLIGHTS TO MOLDOVA». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  14. Wizz Air в 2008 году увеличила объём пассажироперевозок на 41 % — до 5,9 млн
  15. «В 2011 ГОДУ WIZZ AIR ПЕРЕВЕЗЛА 11 МИЛЛИОНОВ ПАССАЖИРОВ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  16. «WIZZ AIR CARRIED 13.5 MILLION PASSENGERS». 07/01/2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  17. «WIZZ AIR CARRIED 15.8 MILLION PASSENGERS IN 2014». wizzair. 14/01/2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել