Թայմ 100, տարվա հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակ` ըստ ամերիկյան Թայմ ամսագրի։ Ամերիկացի գիտնականների, քաղաքական գործիչների և լրագրողների միջև բանավեճերի արդյունքում 1999 թվականին առաջին անգամ հրապարակված այս ցուցակը[1] ներկայումս լայնորեն լուսաբանվող ամենամյա միջոցառում է։ Ցուցակում հայտնվելը հաճախ դիտվում է որպես պատիվ, և համաձայն «Թայմի»՝ մասնակիցները ճանաչվում են աշխարհը փոխելու համար՝ անկախ իրենց գործողությունների հետևանքներից։ Ազդեցիկ մարդկանց վերջնական ցուցակը ընտրվում է բացառապես «Թայմի» խմբագիրների կողմից, ընդ որում առաջադրվածներն ընտրվում են Time 100-ի շրջանավարտներից և ամսագրի միջազգային գրողների կողմից[2]։ Միայն պաշտոնական ցուցակի հրապարակումից մի քանի օր առաջ անցկացված Ընթերցողական հարցման հաղթողն է ընտրվում լայն հանրության կողմից[3]։

Պատմություն խմբագրել

Ցանկն ընտրում է գիտնականների հանձնաժողովը, և հռչակվում է 1999 թվականից, երբ հրապարակվել է 20-րդ դարի ամենանշանավոր անձանց ցուցակը։ Ամենամյա ցուցակը հայտարարվում է 2004 թվականից։

Ցուցակում ընտրված անձինք բաժանվում են 5 անվանակարգերի․

  • «Առաջնորդներ և հեղափոխականներ» (անգլ.՝ Leaders & Revolutionaries)
  • «Կառուցողներ և տիտաններ» (անգլ.՝ Builders & Titans)
  • «Նկարիչներ և արտիստներ» (անգլ.՝ Artists & Entertainers)
  • «Գիտնականներ և մտածողներ» (անգլ.՝ Scientists & Thinkers)
  • «Հերոսներ և կուռքեր» (անգլ.՝ Heroes & Icons)

20-րդ դարի անձնանց ցուցակ խմբագրել

1999 թվականի հունիսին հրապարակվել է 20-րդ դարի ամենանշանակալի անձանց ցուցակը՝ «Time 100: 20-րդ դարի հերոսներ և կուռքեր» (անգլ.՝ TIME 100: Heroes & Icons of the 20th Century): Թեկնածուներին ընտրել է ամերիկացի պատմաբանների, լրագրողների և քաղաքական գործիչների հանձնաժողովը։

Ցուցակներում բազմակի ընդգրկված անձինք խմբագրել

Հետևյալ ցուցակում ընդգրկված են անձինք, որոնք հայտնվել են ցուցակում առնվազն երեք անգամ։ Որոշ մարդիկ, ինչպիսին է օրինակ Օփրա Ուինֆրին, ընդգրկվել են նաև Թայմի «20-րդ դարի կարևորագույն մարդկանց» ցուցակում։ Նրանք նշված են շեղատառով։

Ընդգրկվել են հինգ կամ ավելի անգամներ խմբագրել

Ընգրկվել են չորս անգամ խմբագրել

Ընգրկվել են երեք անգամ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «TIME 100 Persons of The Century». Content Time. Թայմ. 1999 թ․ հունիսի 6.
  2. «See who made Time's 100 most influential list». Թայմ.
  3. «The 100 Most Influential People in the World: Readers' Poll». Time. 2014 թ․ ապրիլի 10. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել