Չարլզ Կոխ
Չարլզ Կոխ (անգլ.՝ Charles de Ganahl Koch, նոյեմբերի 1, 1935[2], Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ), ամերիկացի գործարար և մարդասեր։ Koch Industries ընկերության համասեփականատերն է, խորհրդի նախագահը և գործադիր տնօրենը, մինչդեռ եղբայրը՝ Դևիդ Կոխը, գործադիր փոխնախագահն է։ Չարլզը և Դևիդը յուրաքանչյուրը տնօրինում է կոնգլոմերատի 42%-ը։ Եղբայրները բիզնեսը ժառանգել են իրենց հորից՝ Ֆրեդ Կոխից, այնուհետև ընդարձակել այն[5]։ Koch Industries-ը սկզբնապես զբաղվում էր միայն նավթավերամշակմամբ և քիմիկատներով, սակայն այժմ զբաղվում է նաև աղտոտման վերահսկման գործընթացով և տեխնոլոգիաներով՝ պոլիմերներով և մանրաթելերով, միներալներով, պարարտանյութերով, լայն սպառման ապրանքների առևտրով և ծառայություններով, անտառային և լայն սպառման ապրանքներով և ագարակներով։ Բիզնեսները թողարկում են հայտնի բրենդներ, ինչպիսիք են Ինվիստա կարպետը, սպանդեքս մանրաթելի Լայկրա բրենդը, Georgia-Pacific անձեռոցիկները և Դիքսի Քափը (թղթե բաժակներ)։
Չարլզ Կոխ անգլ.՝ Charles de Ganahl Koch[1] | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 1, 1935[2] (88 տարեկան) |
Ծննդավայր | Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գիտական աստիճան | գիտության բակալավր և գիտության մագիստր |
Ազդվել է | Ալեքսիս դը Տոկվիլ, Ադամ Սմիթ, Michael Polanyi?, Ջոզեֆ Շումպետեր, Julian Simon?, Paul Johnson?, Thomas Sowell?, Charles Murray?, Leonard Read?, F. A. Harper?, Լյուդվիգ ֆոն Միզես և Ֆրիդրիխ Հայեկ |
Երկեր | The Science of Success? և Good Profit? |
Մասնագիտություն | գործարար |
Աշխատավայր | Arthur D. Little?[3] և Koch Industries? |
Ծնողներ | հայր՝ Ֆրեդ Կոխ, մայր՝ Mary Clementine Koch?[4] |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | «Մոն Պելերին» համայնք և Beta Theta Pi? |
Երեխաներ | Elizabeth Koch? և Chase Koch? |
Կայք | charleskoch.com news.kochind.com/media-resources/leadership-bios/charles-koch charleskochfoundation.org charleskochinstitute.org/about-us/charles-g-koch |
Ստորագրություն![]() | |
![]() |
2007 թվականին Կոխը հրատարակեց «Հաջողության գիտությունը» գիրքը, որտեղ հեղինակը պատմում է կառավարման իր փիլիսոփայությունը, որը կարելի է կոչել «Շուկայի վրա հիմնված կառավարում»[6]։
Ըստ Ֆորբսի 2010 թվականի հարցումների՝ Koch Industries-ը ԱՄՆ-ի երկրորդ ամենամեծ մասնավոր ընկերությունն է իր եկամուտով[7]։ 2014 թվականի փետրվարին Կոխը, ըստ Հուրուն Ռեփորթ ամսագրի, ճանաչվել է աշխարհի 9-րդ հարուստ մարդը[8]՝ ունենալով 36 մլրդ ԱՄՆ դոլար։ 2012 թվականի հոկտեմբերին, ըստ Bloomberg Billionaires Index-ի, նա 6-րդն էր՝ 34 մլրդ ԱՄՆ դոլարով[9], իսկ 2011 թվականին Ֆորբսի միլիարդատերերի ցանկում զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը՝ 25 մլրդ ԱՄՆ դոլարով, որն ստացել է Koch Industries-ի իր 42 % մասնաբաժնից[10]։
Կոխն աջակցում է դեպի ազատ շուկան ուղղվածություն ունեցող մի շարք կրթական հաստատությունների, ներառյալ՝ Մարդասիրական հետազոտությունների ինստիտուտը և Ջորջ Մեյսոնի համալսարանի Մերկատուս կենտրոնը։ Նա նաև աջակցում է Հանրապետական կուսակցությանը և նրա թեկնածուներին, ազատական խմբերի և տարբեր բարեգործական և մշակութային կառույցների։ Համահիմնադրել է Վաշինգտոնի Կատոյի ինստիտուտը։ Koch Cultural Trust կազմակերպությունը, որը հիմնել է Չարլ Կոխի կինը՝ Էլիզաբեթը, ևս աջակցում է մի շարք նախագծեր և ստեղծարար արտիստների[11]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://www.politico.com/magazine/story/2015/03/charles-koch-overcriminalization-115512
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.newnetherlandinstitute.org/history-and-heritage/dutch_americans/charles-g-koch/
- ↑ 4,0 4,1 4,2 Cascone S. Hated Koch Family Makes $10.5 Million Donation to Obscure Wichita Art Center // Artnet — 2015.
- ↑ Ferguson Andrew (ապրիլի 21, 2011)։ «The 2011 TIME 100»։ TIME։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-25-ին։ Վերցված է ապրիլի 22, 2011
- ↑ The Science Of Success www.kochind.com. Retrieved April 2011.
- ↑ The Top 10, America's Largest Private Companies Forbes.com. Retrieved April 2011.
- ↑ [1] Archived 2014-08-08 at the Wayback Machine. Hurun Report Global Rich List 2014
- ↑ «Bloomberg Billionares Index»։ Bloomberg LP։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-14-ին։ Վերցված է հոկտեմբերի 31, 2012
- ↑ «"Charles Koch", Forbes profiles»
- ↑ «History»։ Koch Cultural Trust։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին։ Վերցված է ապրիլի 3, 2012
Արտաքին հղումներ խմբագրել
- Profile at Koch Industries
- Charles G. Koch Charitable FoundationArchived 2013-05-28 at the Wayback Machine.
- Profile at Philanthropy Roundtable
- Names in the News: David and Charles Koch Archived 2014-07-26 at the Wayback Machine. at FollowTheMoney.org
- Political contributions Archived 2013-01-26 at Archive.is from Influence Explorer at the Sunlight Foundation