Ջանեթ Ելեն (անգլ.՝ Janet Yellen, օգոստոսի 13, 1946, Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ, Դաշնային պահուստային համակարգի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ 2010-2014 թվականներին եղել է նույն կառույցի փոխնախագահը։ Նախկինում եղել է Սան Ֆրանցիսկոյի Դաշնային պահուստային բանկի գործադիր տնօրենը և նախագահը, նախագահ Բիլ Քլինթոնի ենթակայության տակ գտնվող Սպիտակ տան տնտեսական գծով խորհրդատուների խորհրդի նախագահը, Կալիֆորնիայի համալսարանի, Հաաս բիզնես դպրոցի պրոֆեսոր։

Ջանեթ Ելեն
Janet Yellen official Federal Reserve portrait.jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Եյլի համալսարան, Pembroke College in Brown University? և Fort Hamilton High School?
Գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան[1]
Մասնագիտություն՝ տնտեսագետ, պրոֆեսոր, բանկիր և քաղաքական գործիչ
Դավանանք հուդայականություն
Ծննդյան օր օգոստոսի 13, 1946(1946-08-13)[1][2][3] (73 տարեկան)
Ծննդավայր Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ամուսին Ջորջ Աքերլոֆ
 
Կայք՝ federalreserve.gov/aboutthefed/bios/board/yellen.htm
 
Ինքնագիր Janet Yellen signature.png
 
Պարգևներ

Գուգենհայմի կրթաթոշակ, Ուիլբուր Քրոսի մեդալ, պատվավոր դոկտոր, պատվավոր դոկտոր, 50 Most Influential?, Ադամ Սմիթի պարգև, Էլիզաբեթ Բլեքվելի մրցանակ, Ամերիկյան տնտեսական միության իսկական անդամ և Էկոնոմետրիկ միության անդամ

Տնտեսական տեսությունն ամենօրյա կյանքին կապելու Ելենի ունակությունը համարվում է նրա կարիերայի բնութագրիչներից մեկը[4]։ 2014 թվականի հունվարի 6-ին նախագահ Բարաք Օբամայի առաջադրությամբ ԱՄՆ սենատը հաստատել է Ելենին՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահի պաշտոնում նշանակելու առաջարկը[5]։ Երդման արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի փետրվարի 3-ին՝ դարձնելով նրան առաջին կինն այդ պաշտոնում[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #128530316 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  3. Munzinger-Archiv — 1913.
  4. Mui Yian (փետրվարի 2, 2014)։ «New Fed Chief Janet Yellen lets a long career of breaking barriers speak for itself»։ Washington Post 
  5. Lowrey Annie (հունվարի 6, 2014)։ «Senate Confirms Yellen as Fed Chairwoman»։ New York Times։ Վերցված է հունվարի 6, 2014 
  6. Yellen Takes Over Federal Reserve As Bernanke Departs

Արտաքին հղումներԽմբագրել