Ջոն Ռոբերտս (անգլ.՝ John Glover Roberts, հունվարի 27, 1955(1955-01-27)[2], Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի իրավաբան, 2005 թվականի սեպտեմբերի 29-ից՝ ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ։

Ջոն Ռոբերտս
անգլ.՝ John Glover Roberts
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Հարվարդի իրավունքի դպրոց (1979), Հարվարդի քոլեջ (1976) և La Lumiere School? (1973)
Մասնագիտություն՝ իրավաբան, դատավոր, փաստաբան, քաղաքական գործիչ, արվեստագետ, արվեստի տեսաբան և ուսուցիչ
Դավանանք կաթոլիկություն[1]
Ծննդյան օր հունվարի 27, 1955(1955-01-27)[2] (69 տարեկան)
Ծննդավայր Բուֆֆալո, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ John Glover Roberts
Ամուսին Jane Sullivan Roberts?
 
Ինքնագիր Изображение автографа

Վաղ տարիներ խմբագրել

Ջոն Ռոբերտսը ծնվել է 1955 թվականին Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքում։ Հայրական կողմից նա իռլանդական, ուելսյան և չեխական արմատներ ունի։ Մանկությունն անցկացրել է Հյուսիսային Ինդիանայում, որտեղ սովորել է մասնավոր գիշերօթիկ դպրոցում։ Ունեցել է ևս երեք քույր։ Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Հարվարդի համալսարանի քոլեջ, որտեղ ստացել է պատմության բնագավառում արվեստի բակալավրի աստիճան։ Նա նաև սովորել է Հարվարդի Իրավունքի դպրոցում՝ համատեղելով ուսումը «Harvard Law Review» ամսագրում խմբագրի աշխատանքի հետ։ 1979 թվականին նրան շնորհվել է իրավունքի դոկտորի կոչում։

Գործունեություն խմբագրել

1980-1981 թվականներին Ռոբերտսն աշխատել է որպես ԱՄՆ ապագա գլխավոր դատավորի՝ Ուիլյամ Ռենկվիստի օգնական, որն այդ ժամանակ նրա շարքային անդամ էր։ 1981-1982 թվականներին Ռոբերտսը եղել է նաև ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Սմիթի օգնականը՝ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում, իսկ 1982-1986 թվականներին աշխատել Է Սպիտակ տան իրավախորհրդատվական գրասենյակում։ Դրանից հետո զբաղվել է մասնավոր իրավաբանական պրակտիկայով։ 1989 թվականին նա զբաղեցրել Է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը և մասնակցել 39 գործերի քննությանը՝ շահելով դրանցից 25-ում։ 1993-2003 թվականներին կրկին զբաղվել է մասնավոր իրավաբանական պրակտիկայով։ 1992-2005 թվականներին դասավանդել է Ջորջթաունի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

2003 թվականի հունիսի 2-ին նշանակվել է Կոլումբիայի շրջանի դաշնային վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում։

2005 թվականի սեպտեմբերին մահացել Է ԱՄՆ-ի գլխավոր դատավոր Ուիլյամ Ռենկվիստը։ Ջոն Ռոբերտսը, որը ավելի վաղ նշանակվել էր Գերագույն դատարանի անդամ, պաշտոնաթող եղած Սանդրա Դեյ Օ ' Քոնորի փոխարեն Ջորջ Բուշի կողմից նշանակվել է Գերագույն դատարանի նախագահի պաշտոնում։ ԱՄՆ-ի Սենատը հաստատել է նրա թեկնածությունը և 2005 թվականի սեպտեմբերի 29-ին Ռոբերտսը ստանձնել է պաշտոնը՝ 50 տարեկանում դառնալով վերջին 200 տարվա ընթացքում ԱՄՆ-ի ամենաերիտասարդ գլխավոր դատավորը[4]։

Օբամայի առաջին երդմնակալություն խմբագրել

2009 թվականի հունվարի 20-ին տեղի ունեցավ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի առաջին երդմնակալության արարողությունը, որի ժամանակ Ռոբերտսը երդում էր տվել։ Սակայն նա շփոթել է բառերի կարգը, ինչի պատճառով երդման խոսքերը կրկնող նախագահը սխալ է արտասանել այն[5]։ Դրա պատճառով որոշում է ընդունվել կրկնակի արարողություն անցկացնելու մասին, որը տեղի է ունեցել հաջորդ օրը՝ Սպիտակ տանը։

Անձնական կյանք խմբագրել

1996 թվականին Ջոն Ռոբերտսը Վաշինգտոնում ամուսնացել է Ջեյն Սալիվանի հետ։ Ընտանեկան զույգը երկու որդեգրված երեխա ունի ՝ Ջոզեֆինը և Ջոնը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.latimes.com/archives/la-xpm-2005-jul-25-oe-turley25-story.html
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1037701895 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Сенат утвердил кандидатуру нового председателя Верховного суда США». Lenta.ru. 29.09.2005.
  5. «Обама принял присягу дважды из-за оговорки верховного судьи». Lenta.ru. 22.01.2009.
  6. «Court Nominee's Life Is Rooted in Faith and Respect for Law» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ռոբերտս» հոդվածին։