Քեյթ Ռուպերտ Մերդոք[8] (անգլ.՝ Keith Rupert Murdoch, մարտի 11, 1931(1931-03-11), Մելբուռն, Ավստրալիա, Ավստրալիա), Ավստրալիայում ծնված ամերիկացի մեդիա մագնատ։ Մերդոքը 1952 թվականին հորից՝ սըր Քեյթ Արթուր Մերդոքից ժառանգեց News Corp Australia ընկերությունը և դարձավ դրա տնօրենը[9][10]։ News Corporation համաշխարհային մեդիա հոլդինգի՝ աշխարհի երկրորդ ամենամեծ մեդիա կոնգլամերատի հիմնադիրը, նախագահն ու գործադիր տնօրենն է։ 2013 թվականի հունիսի 28-ին կոնգլոմերատի փլուզումից հետո դարձավ նաև News Corp Australia-ի և 21st Century Fox-ի նախագահը[11][12][13][14]։

Ռուպերտ Մերդոք
անգլ.՝ Keith Rupert Murdoch
Դիմանկար
Ծնվել էմարտի 11, 1931(1931-03-11) (93 տարեկան)
ԾննդավայրՄելբուռն, Ավստրալիա
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՎուստեր քոլեջ, Օքսֆորդի համալսարան (1953) և Գիլոնգի քերականության դպրոց
Մասնագիտությունխմբագիր, ձեռնարկատեր, ֆինանսիստ, հրատարակիչ և գործարար
ԱմուսինԱննա Մերդոք Մեն[2], Վենդի Դենգ Մերդոք[2], Ջերրի Հոլ և Patricia Booker?[2]
Ծնողներհայր՝ Քիթ Մերդոք[2], մայր՝ Էլիզաբեթ Մերդոք[2]
Զբաղեցրած պաշտոններնախագահ, executive chairman?, executive chairman?, executive chairman?, դերասանական արվեստ, նախագահ և նախագահ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՋեյմս Մերդոք[7][2], Էլիզաբեթ Մերդոք[7][2], Լաքլան Մերդոք[7][2], Grace Helen Murdoch?[7][2], Chloe Murdoch?[7][2] և Prudence Murdoch?[7][2]
 Rupert Murdoch Վիքիպահեստում

1950-ականներին և 1960-ականներին Ավստրալիայում և Նոր Զելանդիայում բազում թերթեր գնեց՝ նախքան 1969 թվականին Միացյալ Թագավորություն տեղափոխվելը, որտեղ ձեռք բերեց News of the World-ը, որից քիչ անց նաև The Sun-ը։ 1974 թվականին տեղափոխվում է Նյու Յորք՝ գրավելու ամերիկյան շուկան, սակայն Ավստրալիան և Բրիտանիան դեռևս նրա հետաքրքրությունների շրջանակում էին։ 1981 թվականին գնեց Թայմսը և 1985 թվականին դարձավ ԱՄՆ քաղաքացի՝ որպեսզի բավարարի ԱՄՆ հեռուստատեսության սեփականատիրության պահանջներին[10]։

1986 թվականին ցանկություն ունենալով ձեռք բերել ավելի նոր էլեկտրոնային տպագրման տեխնոլոգիաներ՝ ամրապնդեց իր բրիտանական տպագրական գործունեությունը՝ Վափինգում, որն արտադրական սուր քննարկումների առիթ դարձավ։ Նրա News Corporation-ը 1985 թվականին ձեռք բերեց Twentieth Century Fox-ը, 1989 թվականին՝ HarperCollins[15] և 2007 թվականին՝ The Wall Street ամսագիրը։ 1990 թվականին հիմնադրեց բրիտանական BSkyB հեռուստահեռարձակման ընկերությունը և 1990-ական թվականներին մուտք գործեց ասիական ցանցեր և հարավամերիկյան հեռուստաընկերություն։ 2000 թվականին Մերդոքի News Corporation-ն ուներ 800 ընկերություն ավելի քան 50 երկրներում՝ 5 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։

2011 թվականի հուլիսին Մերդոքին մեղադրեցին այն բանի մեջ, որ իր ընկերությունները՝ ներառյալ News of the World-ը, որը պատկանում էր News Corporation-ին, պարբերաբար գաղտնալսել է հայտնի անձանց, թագավորական ընտանիքի անդամների և հասարակական քաղաքացիների հեռախոսները։ Բրիտանական կառավարության և ԱՄՆ-ի Հետազոտությունների դաշնային բյուրոյի կողմից հետաքննվում է կաշառակերության կասկածով[16][17]։ 2012 թվականի հուլիսի 21-ին Մերդոքը հրաժարական է տալիս News International-ի տնօրենի պաշտոնից[18][19]։ 2015 թվականի հուլիսի 1-ին հեռանում է նաև 21st Century Fox-ի գործադիր տնօրենի պաշտոնից[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.latimes.com/archives/la-xpm-1985-09-04-mn-23112-story.html
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Kindred Britain
  3. Australian Honours Search Facility
  4. https://www.hs.fi/sunnuntai/art-2000007869319.html
  5. https://www.carnegie.org/awards/great-immigrants/2007-great-immigrants/
  6. https://www.bodleian.ox.ac.uk/about/libraries/bodley-medal
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Lundy D. R. The Peerage
  8. Wells, John C. (2008), Longman Pronunciation Dictionary (3rd ed.), Longman, էջ 526, ISBN 9781405881180
  9. Walker, Andrew (2002 թ․ հուլիսի 31). «Rupert Murdoch: Bigger than Kane». BBC. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 27-ին.
  10. 10,0 10,1 The encyclopedia of the history of American management (2005) Morgen Witzel Continuum International Publishing Group p393 ISBN 978-1-84371-131-5
  11. «Fortune». CNN. Վերցված է 2010 թ․ մայիսի 20-ին.
  12. «PowerPoint Presentation» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
  13. Siklos, Richard (2009 թ․ փետրվարի 9). «Why Disney wants DreamWorks». CNN. Վերցված է 2010 թ․ մայիսի 20-ին.
  14. «News Corporation – Annual Report 2007». Newscorp. 2007 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
  15. «Rupert Murdoch faces authors' revolt». BBC. 1998 թ․ մարտի 1. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին.
  16. «Phone hacking: David Cameron announces terms of phone-hacking inquiry». The Telegraph. London. 2011 թ․ հուլիսի 13. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
  17. Ed Pilkington in New York, Andrew Gumbel and agencies (2011 թ․ հուլիսի 14). «FBI to investigate News Corporation over 9/11 hacking allegations». The Guardian. London. Վերցված է 2012 թ․ ապրիլի 24-ին.
  18. «Rupert Murdoch resigns as News International director». BBC News. London. 2012 թ․ հուլիսի 21. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
  19. Burns, John F.; Somaiya, Ravi (2012 թ․ հուլիսի 23). «Murdoch Resigns From His British Papers' Boards». The New York Times.
  20. Yu, Roger (2015 թ․ հունիսի 16). «Rupert Murdoch to leave 21st Century Fox CEO post on July 1». USA Today. Վերցված է 2015 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուպերտ Մերդոք» հոդվածին։