Սթիվեն Փոլ Ջոբս, ավելի ճանաչված է, որպես Սթիվ Ջոբս (անգլ.՝ Steven Paul Jobs, Steve Jobs, փետրվարի 24, 1955(1955-02-24)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա - հոկտեմբերի 5, 2011(2011-10-05)[4][5][2][…], Պալո Ալտո, Կալիֆոռնիա), ամերիկացի ճարտարագետ, գործարար, Էփլ (Apple) կորպորացիայի հիմնադիրն էր և գլխավոր տնօրենը։ Ջոբսը նաև հանդիսանում էր Պիքսար ստուդիայի տնօրենը։

Սթիվ Ջոբս
Steve Jobs
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1955(1955-02-24)[1][2][3][…]
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա
Մահացել էհոկտեմբերի 5, 2011(2011-10-05)[4][5][2][…] (56 տարեկան)
Մահվան վայրՊալո Ալտո, Կալիֆոռնիա
ԳերեզմանAlta Mesa Memorial Park
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
Ազգությունծնվել է ամերիկացի և սիրիացի զույգից,
այնուհետև նրան որդեգրել է
ամերիկացի ու հայուհի զույգը
Կրոնբուդդայականություն[7]
ԿրթությունՌիդ քոլեջ (1974), Homestead ավագ դպրոց (1972)[8] և Դե Անսա քոլեջ
ԵրկերApple I, Apple II, Էփլ Lisa, *next, iMac, iPod, այՖոն, IPad, Mac OS X 10.0, NeXTSTEP, ITunes և App Store
Մասնագիտությունձեռնարկատեր, գյուտարար, դիզայներ, համակարգչային գիտնական, գործադիր պրոդյուսեր, կինոպրոդյուսեր և ֆինանսիստ
ԱշխատավայրԷփլ[9], Պիքսար, ՆեՔՍԹ և Աթարի
ԱմուսինԼորեն Պաուել Ջոբս[10]
ԾնողներՓոլ Ջոբս և Կլարա Ջոբս (օրիորդ Հակոբյան)

Կենսաբանական՝
Աբդուլֆատտահ Ջոն Ջանդալի և

Ջոաննա Շիբլ (ավելի ուշ՝ Սիմփսոն)
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն, գլխավոր գործադիր տնօրեն, գլխավոր գործադիր տնօրեն և գլխավոր գործադիր տնօրեն
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Երեխաներ4
Կայքapple.com/stevejobs
Ստորագրություն
Изображение автографа
 Steve Jobs Վիքիպահեստում

1970-ականներին Սթիվ Վոզնյակի հետ համատեղ ստեղծեցին առաջին կոմերցիոն համակարգիչներից մեկը։ 1980-ականների սկզբի տարիներին Ջոբսը այն եզակի մարդկանց թվին էր դասվում, որ ուշադրություն էին դարձնում համակարգչի գրաֆիկական ինտերֆեյսի և մկնիկի կոմերցիոն պոտենցիալին։

Կորցնելով պաշտոնը տնօրենների խորհրդի հետ պայքարում 1985 թ. Ջոբսը հեռացավ Apple-ից և հիմնադրեց NeXT համակարգչային ընկերությունը, որը մասնագիտանում էր բիզնեսի և բարձրագույն կրթության շուկայում։ 1997 թ. Սթիվ Ջոբսը վերադարձավ Apple, դառնալով ժամանակավոր գործադիր տնօրեն՝ միացնելով Apple-ը NeXT-ի հետ։ Ըստ «Fortune» ամսագրի Ստիվ Ջոբսը ճանաչվեց որպես 2007 թ. ամենաազդեցիկ գործարար և մտավ 2009 թ. «թոփ-մենեջերների» ցուցակի մեջ։

1986 թ. Սթիվը գնեց Lucasfilm-ից The Graphics Group ստուդիան, որը հետագայում վերանվանվեց Pixar. Նա հանդիսանում էր «Ուոլտ Դիսնեյի» տնօրենների խորհրդի անդամ։

Կենսագրություն խմբագրել

Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում։ Մանկությունը և պատանեկությունը անցել է Փոլ Ջոբսի և Կլարա Ջոբսի (Կլարա Հակոբյան) ընտանիքում, ովքեր որդեգրել են նրան։

Դպրոցում հետաքրքրվել է էլեկտրոնիկայով, ծանոթացել Սթիվ Վոզնյակի հետ, ով դառնում է նրա գործընկերը՝ Apple ընկերությունում։ Նրանց առաջին համատեղ աշխատանքը նման էր հակերության, դա Բլյու բոքս-ն էր (անգլերենից՝ Կապույտ արկղիկ- սարք, որը թույլ էր տալիս կատարել անվճար զանգեր հեռավոր տարածքներ։ Հետագայում, ըստ լեգենդի նրանք զբաղվում էին դրա վաճառքով՝ Բերքլիում ուսման ժամանակ)։

1970-ականներ խմբագրել

1972 թվականին, ավարտելով միջնակարգ դպրոցը, Սթիվն ընդունվեց Պորտլենդի «Ռիդա» քոլեջ (Օրեգոն նահանգ)։ Առաջին կիսամյակից հետո նա չշարունակեց ուսումը, բայց մնաց այդ քաղաքում։ Սթիվը հաճախում էր գեղագրության դասընթացների, որը հետագայում օգնեց նրան Macintosh համակարգիչի գործողությունների համակարգի՝ MacOS ստեղծման ժամանակ։ Հետագայում նա տեղավորվեց աշխատանքի Աթարի ընկերությունում։

Էփլի սկիզբ խմբագրել

Սթիվեն Ջոբսը և Սթիվեն Վոզնյակը դարձան Էփլ ընկերության հիմնադիրներ։ Հիմնական նորարարությունների հեղինակը Սթիվեն Վոզնյակն էր, իսկ Ջոբսը զբաղվում էր շուկայով։

Համարվում է, որ Ջոբսը համոզեց Վոզնյակին ստեղծել միկրոհամակարգչի սխեման, որը զարգացման նոր ալիք հաղորդեց անձնական համակարգիչների շուկային։ Առաջին անձնական համակարգիչը, որը նրանք ներկայացրին Apple 1-ն էր, որը վաճառվեց 666 դոլար 66 ցենտով։ Որից հետո ստեղծվեց Apple 2-ը։ Այս երկու համակարգիչները Apple ընկերությանը դարձրին համակարգիչների շուկայի առանցքային դերակատարի։ 1980 թվականի դեկտեմբերին առաջին անգամ վաճառվեցին ընկերության ակցիաները, որը դարձրեց Սթիվ Ջոբսին մուլտիմիլիոնատեր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Isaacson W. Steve Jobs — 1 — Simon & Schuster, 2011. — P. 3. — ISBN 978-1-4516-4853-9
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Levy S. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 http://apnews.excite.com/article/20111011/D9Q9T1D00.html
  5. 5,0 5,1 5,2 Isaacson W. Steve Jobs — 1 — Simon & Schuster, 2011. — P. 575. — ISBN 978-1-4516-4853-9
  6. http://www.bbc.co.uk/news/business-15194716
  7. Elkind, Peter (2008 Մարտ 15). «The trouble with Steve Jobs». Fortune. Վերցված է 2008 Հուլիս 21-ին.
  8. Steve JobsSimon & Schuster, 2015. — P. 16. — ISBN 978-1-5011-2762-5
  9. Apple executive Steve Jobs resigns — 2011.
  10. https://www.townandcountrymag.com/society/money-and-power/g13733977/laurene-powell-jobs-facts/
  11. https://www.nationalmedals.org/laureates
  12. https://www.grammy.org/recording-academy/awards/trustee-awards
  13. https://www.invent.org/inductees/steve-jobs
  14. https://d23.com/walt-disney-legend/steve-jobs/

Արտաքին հղումներ խմբագրել

Հոդվածներ խմբագրել

Հարցազրույցներ խմբագրել

Стив Джобс։ Потерянное интервью https://www.youtube.com/watch?v=lmJzpBH5cRw https://www.youtube.com/watch?v=GfIDO4o334U

Ֆիլմեր խմբագրել

Հայաստանում խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սթիվ Ջոբս հոդվածին
  1. «Joshua Michael Stern will begin shooting the film in May, with Five Star Institute's Mark Hulme producing and financing; Sony is planning a separate Jobs biopic». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.(անգլ.)