Supreme (անգլ.՝ բարձրակարգ), ամերիկյան սթրիթսթայլ (անգլ.՝ street-style, անգլ.՝ streetwear) հագուստի բրենդ[10][11]։ Հիմնադրվել է Նյու Յորքում 1994 թվականի ապրիլին[12]։ Առաջին հերթին բրենդը կողմնորոշված է դեպի սքեյթբորդինգի, հիփ-հոփի և ռոք երաժշտության, ինչպես նաև ընդհանուր երիտասարդական մշակույթը։ Բրենդը արտադրում է հագուստ, աքսեսուարներ և սքեյթբորդներ։ Բրենդի կոշիկները, հագուստը և աքսեսուարները ակտիվորեն վաճառվում են երկրորդային շուկայում։

Supreme
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված էապրիլ 1994[1][2]
ՀիմնադիրՋեյմս Ջեբբիա[3]
ՎայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Երկիր ԱՄՆ[5]
ՏնօրենՋեյմս Ջեբբիա[3]
Արդյունաբերությունկարի արդյունաբերություն[6][7][8]
Մայր ընկերությունVF Corporation?[6][9]
Կայքsupreme.com(անգլ.)
 Supreme (brand) Վիքիպահեստում

«Supreme» տեքստով հայտնի պատկերանիշը՝ գրված սպիտակ, շեղատառ ֆուտուրայով, տեղադրված վառ կարմիր ուղղանկյան մեջ, ստեղծվել է Բարբարա Քրյուգերի պրոպոգանդային արվեստի ակնհայտ ազդեցությամբ[11]։

Պատմություն

խմբագրել

Բրենդը հիմնվել է Ջեյմս Ջեբբիայի կողմից 1994 թվականի ապրիլին, երբ Supreme-ի առաջին խանութը բացվեց Լաֆայեթ-սթրիթում՝ Մանհեթենի կենտրոնում[13]։ Ջեբբիան ծնվել է ԱՄՆում, բայց իր մանկությունը և պատանեկությունը (մինչև 19 տարեկանը) անց է կացրել Անգլիայում[11][14]։ Առաջին խանութը յուրահատուկ դիզայն ուներ այն ժամանակվա բուտիկների մեջ։ Ամբողջ հագուստը կախված էր պարագծով, իսկ կենտրոնում մեծ տարածք էր հատկացված յուրահատուկ սքեյթ պարկին. սքեյթերները, չհանելով իրենց պայուսակները, կարող էին հարմարավետ սահել՝ չխանգարելով գնորդներին[11]։ 2004 թվականին Լոս Անջելեսում՝ North Fairfax Ave-ում, բացվեց բրենդի երկրորդ խանութը, որը չափերով մոտ երկու անգամ գերազանցում էր նյու յորքյան բուտիկին և ուներ փակ հաֆփայփ (սպորտային կառույց)[15]։ Հետագայում խանութներ բացվեցին Լոնդոնում (2011 թվականի սեպտեմբեր), Փարիզում (2016 թվականի մարտ), Տոկիոյում (Հարաձյուկու, Դայկանյամա և Սիբույա), Նագոյայում, Օսակայում և Ֆուկուոկայում[16]։ Նոր առևտրային կետերը իրենց դիզայնում շարունակում էին պահպանել առաջին խանութի փիլիսոփայությունը։ Supreme-ի հիմնական բրենդից բացի, նրա խանութներում վաճառվում են նաև Vans-ի, Nike-ի, Spitfire-ի, Thrasher-ի, ինչպես նաև Girl Distribution Company-ի ապրանքները[17]։

2017 թվականի հոկտեմբերի 5-ին Supreme-ը բացեց իր տասնմեկերորդ խանութը և թվով երկրորդը Նյու Յորքում[18][19]։ 2017 թվականի հոկտեբերի 6-ին Supreme-ի հիմնադիր Ջեյմս Ջեբբիան հաստատեց, որ լեյբլը վաճառել է ընկերության մեծ մասը (մոտ 50%, որի գումարային համարժեքը հավասար էր 50 միլիոն դոլարի) The Carlyle Group ներդրումային ֆոնդին[20][20][21]։

Համագործակցություն

խմբագրել

Supreme բրենդը համագործակցել է մի շարք ընկերությունների հետ, որոնց շարքում են Nike/Air Jordan-ը, Vans-ը[22], Clarks-ը, The North Face[23], Hanes-ը, Playboy-ը, Levi's-ը, Timberland[24], Comme des Garçons[25] և Stone Island[26]։ 2017 թվականի հունվարի 18-ին պրեմիում դասի հագուստի բրենդ Louis Vuitton-ը անցկացրեց նորաձևության ցուցադրում, որի ժամանակ ցուցադրեց Supreme-ի հետ միասնական հավաքածուն։ 2017 թվականի հունիսի 30-ին հավաքածուն վաճառող փոփ-ափ խանութներ են բացվել են Սիդնեյում, Սեուլում, Տոկիոյում, Փարիզում, Լոնդոնում, Մայամիում և Լոս Անջելեսում[27]։ Պլանավորվում էր Նյու Յորքում ևս բացել Louis Vuitton փոփ-ափ խանութ, բայց այն չեղարկվեց Մանհեթենի հասարակական երկրորդ խորհրդի կողմից այն բանից հետո, երբ տեղի բնակիչներն իրենց վրդովմունքն արտահայտեցին առ այն, որ «այդպիսի իրադարձությունը անց է կացվելու Bond Street-ում»[28]։ 2017 թվականին The Dapifer նորաձևության մասին լրատվական աղբյուրը հաստատեց տղամարդկանց կապսուլային հավաքածուի ստեղծման վերաբերյալ Lacoste-ի և Supreme-ի համագործակցության մասին լուրերը[29]։

Համագործակցելով Hanes-ի հետ՝ Supreme-ը պարբերաբար թողարկում է վերնաշապիկներ և բռնցքամարտի կիսավարտիքներ, ինչպես նաև աքսեսուարներ սքեյթբորդինգի համար՝ Independent Trucks և Spitfire Wheels սքեյթ-բրենդների հետ համատեղ։

Supreme-ը թողարկել է սքեյթբորդներ, որոնց դիզայնով զբաղվել են Հարմոնի Քորինը, Rammellzee-ն, Ռայան Մաքգիննեսը, KAWS-ը, Լարրի Քլարկը, Ջեֆ Կունսը, Ռիչարդ Պրինսը, Քրիստոֆեր Վուլը, ՆԵյթ Լոումանը, Դեմիեն Հյորսթը և Ջոն Բալդեսսարին։ Բացի այդ, բրենդը համագործակցել է այնպիսի լուսանկարիչների, նկարիչների և դիզայներների հետ, ինչպիսիք են Դեյվիդ Լինչը, Ռոբերտ Քրամբը, Մերիլին Մինտերը[30], Տակասի Մուրակամին[31], Դենիել Ջոնսթոնը[32], Պիտեր Սեվիլը[33], Futura-ն, Bad Brains-ը, Public Enemy-ն, Հանս Ռուդի Գիգերը, Մարկ Գոնսալեսը, Մաուրից Կոռնելիս Էշերը, Դեշ Սնոուն և Նան Գոլդինը[34]։

2017 թվականին Supreme-ը Մեծ Բրիտանիայի Circlemakers[35] դիզայներական խմբին, որը զբաղվում էր դաշտերի վրա պատկերների ստեղծմամբ, առաջարկեց Կալիֆոռնիայի[36] մի գաղտնի վայրում ստեղծել բրենդի լոգոտիպի տեսքով խոշոր նկար։ Այդ դիզայներական խմբի հիմնադիրը բրիտանացի նկարիչ և դոկումենտալիստ Ջոն Լունդբերգն էր։ Այդ նկարը ցուցադրվել է Supreme-ի կողմից նկարահանված կարճամետրաժ ֆիլմում՝ «Բերքառատ դաշտեր» (անգլ.՝ Crop Fields) վերնագրով[37]։

Զանգվածային մշակույթի մեջ

խմբագրել

Ֆեշն լուսանկարիչ Թերի Ռիչարդսոնը ստեղծել է մի քանի ավելի նշանավոր լուսանկարներ, որոնք օգտագործվել են բրենդի դիզայնում։ Դրանց մեջ են Մայքլ Ջորդանի, գորտ Կերմիտի[38], Three 6 Mafia ռեփ-խմբի, Լու Ռիդի, Լեդի Գագայի, Յանգ Նիլի[39], ռեփերներ Gucci Mane-ի, Nas-ի, բրիտանացի երաժիշտ և պոետ Մորիսսիի լուսանկարները։ Քեննեթ Կապելլոն[40] հանդես է եկել որպես ամենահաջողված՝ Մայք Թայսոնի, en:The Diplomats-ի, Մայքլ Ջեքսոնի և Raekwon-ի[41] նկարներով վերնաշապիկների դիզայներ։

Հայտնի մարդկանցից Supreme-ի հագուստներով հանրության առջև ներկայացել են Odd Future-ի անդամները[12][42], Օդել Բեքհեմ կրտսերը, Ջասթին Բիբերը, DJ SchwambiFlexx-ը, Bad Bunny-ն, Bangtan Boys-ից J-Hope-ը և EXO-ից Բեքհյոնը[43][44]։

Supreme բրենդն են կրում նաև Շեյն Մաքգոուենը, Քեյթ Մոսը, Slick Rick-ը, Շոն Քոմսը, Լեդի Գագան և Դևիդ Բլեյնը։

Սքեյթերների թիմ

խմբագրել

1994 թվականին Supreme-ի նյու յորքյան առաջին խանութն ուներ սքեյթբորդիստների սեփական թիմը[11] թիմ, որի կազմում ընդգրկված էին Ջասթին Փիրսը և Հարոլդ Հանթերը։ 1995 թվականին Alleged Films International կինոստուդիան Supreme-ի համար նկարահանեց գովազդային հոլովակ «A Love Supreme» վերնագրով, որի կենտրոնական թեման դարձավ սքեյթբորդինգը[11]։ 2014 թվականին Supreme-ը թողարկեց սքեյթբորդինգի մասին լիամետրաժ ֆիլմ՝ «cherry» (անգլ.՝ բալ) անվանումով։ Ֆիլմի ռեժիսորը Ուիլյամ Սթրոբեկն է[45]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.supremenewyork.com/about
  2. https://www.vice.com/en_us/article/wj389z/almost-25-years-later-supreme-is-still-a-skate-shop
  3. 3,0 3,1 Supreme's Buyout Reportedly Values the Brand at $1 Billion USD
  4. James Jebbia Wants Shopping at Supreme to Be Easier
  5. Supreme Clothing, Looking Behind the Hype of a Supreme NYC Drop
  6. 6,0 6,1 Supreme Streetwear Brand Sold to VF in $2.1 Billion DealNew York, N.Y.: Dow Jones & Co., 2020. — ISSN 0099-9660; 2574-9579
  7. PULSE: LAFAYETTE STREET; 'Kids' Welcome, Dress: Baggy
  8. 50 Things You Didn't Know About Supreme
  9. VF to Buy Supreme for $2.1 Billion to Boost Apparel Brands
  10. Chaplin, Julia (1999 թ․ հոկտեմբերի 3). «PULSE: LAFAYETTE STREET; 'Kids' Welcome, Dress: Baggy». The New York Times. Arthur Ochs Sulzberger, Jr. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 «50 Things You Didn't Know About Supreme». Complex. Արխիվացված է օրիգինալից 2020-08-25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  12. 12,0 12,1 «Supreme Clothing, Looking Behind the Hype of a Supreme NYC Drop». The Dapifer. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  13. «Supreme about». www.supremenewyork.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  14. «50 Things You Didn't Know About Supreme - James Jebbia is British. He was born in the United States, but lived in England from age one to 19». Complex UK. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  15. Abrams, Micah (2006 թ․ ապրիլի 16). «Into L.A.'s Deli Land, Enter the Skaters». The New York Times. Arthur Ochs Sulzberger, Jr. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  16. «Supreme stores». www.supremenewyork.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  17. Bahney, Anna (2003 թ․ հոկտեմբերի 31). «Get 'Em While They're Cool: Footwear for the Few». The New York Times. Arthur Ochs Sulzberger, Jr. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  18. «Supreme Is Opening a Store in Brooklyn This Week». 2017 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  19. «Here's Why Supreme Decided to Open a Second Store in New York». 2017 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  20. 20,0 20,1 «BoF Exclusive - Supreme Confirms Investment From Carlyle Group». 2017 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  21. «How Supreme Grew a $1 Billion Business with a Secret Partner». 2017 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  22. Bergyl, Skylar (2015 թ․ մարտի 18). «Supreme x Vans Spring/Summer 2015 Blends In (Get It?)». Four Pins. Four Pins. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  23. Bergyl, Skylar (2015 թ․ ապրիլի 20). «Supreme x The North Face Spring/Summer 2015». Four Pins. Four Pins. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  24. Woolf, Jake (2015 թ․ սեպտեմբերի 21). «3 Legendary Brands Just Made the Most Hyped-Up Boots of the Season». GQ (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  25. «Supreme Comme des Garcons Shirt SS17 Drop Info - THE DAPIFER». THE DAPIFER (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  26. «Supreme x Stone Island 2016 Spring/Summer Collection». HYPEBEAST (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  27. «Louis Vuitton Confirms More Supreme Collab Pop-Ups». Highsnobiety. 2017 թ․ հուլիսի 1. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  28. «NYC Denies Supreme x Louis Vuitton Pop-Up Proposal». Highsnobiety. 2017 թ․ հուլիսի 1. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  29. «Lacoste Supreme is Really Happening, See the Collection-The Dapifer». THE DAPIFER (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  30. «15 Artists Supreme Introduced to HypebeastsMarilyn Minter». Complex (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.(չաշխատող հղում)
  31. Sklar, Samuel Hine,Ben (2017 թ․ փետրվարի 6). «Takashi Murakami Wants to Paint Over the Louis Vuitton x Supreme Collaboration». GQ (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  32. «A History of Supreme's Artist CollaborationsDaniel Johnston». Complex (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  33. «The History of Supreme's Music CollaborationsPeter Saville for Supreme». Complex (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  34. «The History of Supreme's Music Collaborations». Complex (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  35. «Circlemakers». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  36. «Supreme Shares Mysterious New "Crop Fields" Video». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  37. «Crop Fields». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  38. «Terry Richardson x Supreme x Kermit the Frog». 2008 թ․ փետրվարի 29. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  39. Cardiner, Brock (2014 թ․ հոկտեմբերի 13). «Supreme Fall/Winter 2014 Editorial by Terry Richardson for 'SENSE' Magazine». High Snobiety. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
  40. «A History of Supreme's Artist CollaborationsKenneth Cappello». Complex UK. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  41. «SUPREME T-SHIRT - T-Shirts - Supreme - Apparel». www.projectblitz.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  42. «Gallery: Celebrities Wearing Supreme». Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
  43. «Baekhyun spotted wearing Suprme in Instagram post, Jun 11, 2015 at 9:43am UTC». Instagram (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  44. «UTC». Instagram (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  45. «Skating Meets Style in Supreme's New Video». Vogue (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել