Բացել գլխավոր ցանկը

Bangtan Boys (հանգըլ՝ 방탄소년단, Բանթան Սոնյոնդան, հայտնի նաև որպես՝ BTS), 7 անդամից բաղկացած հարավկորեական բոյ-բենդ։

Բանգթան Բոյս
‘LG Q7 BTS 에디션’ 예약 판매 시작 (42773472410) (cropped).jpg
BTS-ը LG հայտնի հարավկորեական կազմակերպության գովազդում:
Ձախից աջ (վերևում)՝ J-Hope, RM, Jin; (ներքևում ձախից աջ) V, Suga, Jungkook, Jimin
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն방탄소년단
Նաև հայտնի է որպեսBTS • Bulletproof Boy Scouts • Beyond The Scene • Bangtan Sonyeondan
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ, հիփ հոփ, R&B, EDM
Գործունեություն2013 ― ներկա
ԼեյբլBig Hit Entertainment • Pony Canyon • Def Jam Japan • Columbia
Կայքbts.ibighit.com
Անդամներ
Rap Monster
Suga
J-Hope
Ջին
Չիմին
V
Չոն Գուկ
BTS (musical group) Վիքիպահեստում

Խումբը դեբյուտը կատարել է 2013թ. հունիսի 13-ին, իրենց առաջին 2 Cool 4 Skool ալբոմի «No More Dream» երգով, որի համար ստացել է մի քանի «Տարվա Նոր Արտիստ» մրցանակներ, ներառյալ 2013թ. MelOn Music Award Golden Disc Awards մրցանակաբաշխությունները և 2014թ. Seoul Music Awards մրցանակաբաշխությունը: Դեբյուտից 1 տարի անց, նրանք ստացան նշանակալի բոնսանգ մրցանակներ իրենց հետագա Dark & Wild և The Most Beautiful Moment In Life, Part 1 ալբոմների համար:

BTS-ը շարունակեց աճել, մեծ տարածում վայելով իրենց The Most Beautiful Moment In Life, Part 2 և The Most Beautiful Moment In Life: Young Forever ալբոմների շնորհիվ, որոնք առաջին անգամ հայտնվել էին Billboard 200 չարտում: The Most Beautiful Moment In Life, Part 2 նաև Billboard World Albums չարտում հայտնվել էր առաջին հորիզոնականում և մնացել այդ դիրքում մի քանի շաբաթ, դառնալով առաջին հարավկորեական խումբը, որը հասավ նմանատիպ բարձունքի: The Most Beautiful Moment In Life: Young Forever-ը հաղթեց 2016թ. MelOn Music Awards-ի «Տարվա Ալբոմ» անվանակարգում: Սա դարձավ խմբի առաջին դեսանգը կամ «գլխավոր մրցանակը» սկսած դեբյուտից:

Խումբը շարունակեց գերազանցել ինքն իրեն, իրենց երկրորդ լրիվ ալբոմի`Wings-ի, դուրս գալով, որը ավելի քան 27 երկրների iTunes-ում դարձավ առաջին հորիզոնական: Ալբոմը նաև դեբյուտ արեց Billboard 200-ում 26-րդ հորիզոնականում, որը նշանավորեց ամենաբարձր հորիզոնականը, որը երբևէ քեյ փոփ ալբոմը գրավել էր, ինչպես նաև BTS-ին որպես առաջին քեյ փոփ աստղեր, ովքեր մտան այդ չարտ 3 անգամ և մնացին չարտում մեկ շաբաթից ավել: Հայրենիքում, Հարավային Կորեայում, վաճառքների առաջին ամսում, վաճառվեց Wings-ի 681924 օրինակ, կոտրելով նախկին ռեկորդը, առաջին ամսվա վաճառքների համար Gaon-ի չարտում, և հետևաբար դառնալով լավագույն վաճառվող ալբոմը Gaon-ի պատմությունում: Ալբոմի գլխավոր երգը՝ «Blood Sweat & Tears»-ը(կորեերեն՝ 피 땀 눈물), դարձավ խմբի առաջին երգը, որը գրավեց Gaon Digital Chart-ում առաջին հորիզոնականը: Խմբի հաջորդ գլխավոր երգը՝ «Spring Day»-ը(կորեերեն՝ 봄날), նույնպես գրավեց այդ հորիզոնականը, իսկ դրա համապատասխան ալբոմը՝ You Never Walk Alone-ը, գրանցեց ավելի քան 700000 նախնական պատվեր: Ընդհանուր, Wings-ը վաճառել է 1.5մլն օրինակ, դառնալով BTS-ի առաջին «միլիոն վաճառողը»: Մինչ օրս, ամբողջ աշխարհում վաճառվել է BTS-ի 4մլն ալբոմ:

Ճանաչված լինելով իրենց սոցիալական կայքերի ակտիվության համար, BTS-ը Forbes-ի կողմից ճանաչվել է 2016թ. մարտի Թվիթերրում ամենաշատ retweet եղած արտիստը: Այս դեպքերից հետո Թվիթթերը ստեղծեց առաջին քեյ փոփ էմոջին, BTS -ի մասնակցությամբ: 2016թ. հոկտեմբերին Billboard-ը տեղադրեց BTS-ին Social 50 չարտի առաջին հորիզոնականում, դարձնելով նրանց առաջին քեյ փոփ աստղերը, ովքեր եղան այս չարտի առաջին հորիզոնականում: Մինչ օրս, Social 50-ի չարտի հորիզոնականում նրանք մնացել են 23 հաջորդական շաբաթ: 2017թ. BTS-ը ստացավ նոմինացիա Billboard Music Awards-ում, «Top Social Artist» անվանակարգում: Հայտնի լինելով իրենց մեծ միջազգային ֆանբազայով և ամբողջապես վաճառված համերգներով Ասիայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում, BTS-ի ակնառու ելույթները նրանց շնորհել են Best World Performer մրցանակը 2015թ. Mnet Asian Music Awards-ի ժամանակ: Ընդամենը մեկ տարի անց BTS-ը ստացավ 2016թ. Mnet Asian Music Awards-ի «Տարվա Արտիստ» մրցանակը:

2017թ. BTS-ը Forbes-ի Korea Power Celebrity ցուցակում հայտնվեց 5-րդ տեղում:

ԳործունեությունԽմբագրել

Նախքան դեբյուտըԽմբագրել

Խմբի առաջին անդամները ընտրվել են «Hit It» լսումների միջոցով, որը BigHit ընկերությունը կազմակերպում էր Հարավային Կորեայի շատ քաղաքներում 2010 և 2011թթ.։ Դեբյուտը պետք է լիներ 2011թ., սակայն խմբի անդամների շարունակական փոփոխությունների պատճառով նրանց դեբյուտը անընդհատ հետաձգվում էր և վերջապես 2012թ. խմբի վերջնական անդամները հաստատվեցին: Իրենց դեբյուտից կես տարի առաջ խումբը սկսեց իրենց անունը կերտել և ֆաների հետ հարաբերություններ ստեղծել Թվիթթերի, վիդեո բլոգերի, ֆանկաֆեի փոստերի ու Յութուբում և SoundCloud-ում cover-ներ հրապարակելու միջոցով:

Նախքան դեբյուտը Rap Monster-ը արդեն ելույթներ էր ունենում որպես ռեփեր և ուներ մի քանի ոչ պաշտոնական երգեր, ներառյալ համագործակցություն Zico-ի հետ: Jin-ը Կոնկուկի համալսարանի ֆիլմի ֆակուլտետի աշակերտ էր, Suga-ն ռեփեր էր Դեգուում: J-Hope-ը, ով NEURON պարային խմբի անդամ էր, ակտիվ էր պարի ասպարեզում և մասնակցում էր պարային մարտերի և մրցույթների: Մինչև Big Hit-ին միանալը, Jimin-ը Բուսանի արվեստների ավագ դպրոցի ժամանակակից պարերի լավագույն աշակերտն էր, սակայն հետո տեղափոխվեց Կորեայի արվեստների ավագ դպրոց V-ի հետ, ով Դեգուից էր: Jungkook-ը հրավերներ էր ստացել 7 գործակալությունների կողմից, Superstar K-ը լքելուց հետո, բայց վերջում ընտրեց Big Hit-ը, Rap Monster-ի ռեփը լսելուց հետո:

ԿարիերաԽմբագրել

2013: 2 Cool 4 SkoolԽմբագրել

2 Cool 4 Skool — դեբյուտային մինի առաջին ալբոմնն է, բաց է թողնվել 2013 թվականի հունիսի 12-ին:

 
2 cool 4 skool

2013 թվականի մայիսի 21-ին Big Hit Entertaintment -ը սկսեց հետ հաշվարկ BTS-ի վեբ-կայքում և մայիսի 26-ին թողարկեց դեբյուտային թրեյլերը YouTube-ում, ալբոմի պատրաստման շրջանակներում: Այն ցույց տվեց հիփ-հոփ-չան խորը ռեփի ձայնով և տեքստով «BTS-ը վերջապես դեբյուտ է անում!», որը հավաքում էր դիտումներ դեբյուտային տեսանյութի համար: Թիզերը հաստատող մասնակիցներին, ինչպես նաև կոնցեպտային նկարը ալբոմի, այնուհետև թողարկվեցին Facebook-ի իրենց էջում: Big Hit Entertainment ցուցադրեց երգերի քանակը այս եկող ալբոմի համար իրենց պաշտոնական Twiteer-յան էջում: Նրանք այնուհետև բաց թողեցին դիզայնը և ալբոմի մասերը, որը կուղորդեր ֆոտո-գրքով և բացիկով: Նրանք հետո թողարկեցին առաջին թիզերը, ցույց տալով որ «No More Dream» -ը կլինի իրենց գլխավոր երգը:

Անվանում Հեղինակ Պրոդյուսեր Տևողություն
1 "Intro: 2 Cool 4 Skool" (featuring DJ Friz) Supreme Boi 1:03
2 "We Are Bulletproof Pt.2
  • Pdogg
  • "Hitman" Bang
  • Supreme Boi
  • RM
  • Suga
  • J-Hope
Pdogg 3:45
3 "Skit: Circle Room Talk" Pdogg 2:11
4 "No More Dream"
  • Pdogg
  • "Hitman" Bang
  • RM
  • SUGA
  • J-Hope
  • Supreme Boi
3:42
5 "Interlude" Slow Rabbit 0:52
6 "좋아요" (Joayo / I Like It)
  • Slow Rabbit
  • RM
  • SUGA
  • J-Hope
Slow Rabbit 3:51
7 "Outro: Circle Room Cypher" Pdogg 3:49
Ընդհանուր : 17:53

Ֆիզիկական ալբոմ

Անվանում Տևողություն
8 "Skit: On The Start Line" 2:33
9 "길" (Gil / Path) 3:48
Ընդհանուր 23:34

Վաճառք և հավաստագիրԽմբագրել

Երկիր Վաճառք
  Հարավային Կորեա (չարտ Գաոն) 150,748+

2015: The Most Beautiful Moment in Life, համերգային շրջագայություն և աճող հեղինակությունըԽմբագրել

 
The Most Beautiful Moment in Life : Young Forever

2015թ. փետրվարի 10-19-ը BTS-ը առաջին անգամ շրջագայեց Ճապոնիայով, Wake Up: Open Your Eyes տուրի շրջանակներում: Նրանք ելույթ ունեցան 25000 ֆաների համար Տոկիոյում, Օսակայում, Նագույայում և Ֆուկուոկայում: Մարտի 28-ին տղաները ունեցան իրենց երկրորդ սոլո համերգը Կորեայում, BTS Live Trilogy – Episode 1: BTS Begins անվանումով:

Խմբի 3-րդ մինի-ալբոմը՝ The Most Beautiful Moment In Life, Part 1-ը, թողարկվել է 2015թ. ապրիլի 29-ին: Հունիսին այն ընդգրկվել էր Fuse-ի «27 Best Albums of 2015 So Far» ցուցակում և ընդգրկված միակ կորեական ալբոմն էր: 2015թ. մայիսի 5-ին, ալբոմի գլխավոր երգը՝ «I Need U»-ն, գրավեց առաջին հորիզոնականը SBS MTV-ի The Show-ում, ինչը նշանավորեց խմբի առաջին հաղթանակը դեբյուտից սկսած: Իր թողարկումից The Most Beautiful Moment In Life, Part 1-ը վաճառվել է 200000 օրինակով:

Հունիսի 4-ին BTS-ը թողարկեց իրենց 4-րդ ճապոնական սինգլը՝ «For You»-ն, որպեսզի տոնեն իրենց ճապոնական դեբյուտի առաջին տարեդարձը, թողարկելով երգի տեսահոլովակը նույն օրը: Սինգլը բարձրացավ Oricon-ի չարտի առաջին հորիզոնական և առաջին օրվա ընթացքում վախառվեց 42611 օրինակով:

Հունիսի 23-ին BTS-ը թողարկեց «Dope» երգի տեսահոլովակը, որը The Most Beautiful Moment in Life, Part 1 ալբոմից էր: Այն դարձավ BTS առաջին տեսահոլովակը, որը հատեց 100մլն. դիտում սահմանը: «Dope»-ը հասավ իր հայտնիության գագաթնակետին, երբ հայտնվեց Billboard'-ի World Digital Chart-ի 3-րդ հորիզոնականում, չնայած նրան որ դուրս է եկել 2 ամիս առաջ:


Խմբի 2015 Live Trilogy Episode: The Red Bullet շրջագայությունը շարունակվեց Մալազիայում, Լատինական Ամերիակայում, Ավսրալիայում և Միացյալ Նահանգներում և ավարտվեց Հոնկ Կոնգում օգոստոսի 29-ին:

BTS-ը մասնակցել է Ճապոնիայում 2015 Summer Sonic Festival-ին, ելույթ ունենալով Տոկիոյի QVC Marine Field-ին օգոստոսի 15-ին և Օսակայում 16-ին: Սեպտեմբերի 8-ին հայտարարվեց, որ BTS-ը կվերադառնա բեմ The Most Beautiful Moment in Life, Part 2 ալբոմով, նոյեմբերի 30-ին: Նրանք նաև ունեցան 3 օր տևողությամբ համերգներ՝The Most Beautiful Moment in Life: On Stage՝ նոյեմբերի 27-29, որտեղ առաջին անգամ ներկայացան իրենց նոր գլխավոր երգով՝«Run»-ով:

2015 Mnet Asian Music Awards-ի ժամանակ նրանք ստացան Best World Performer մրցանակը: Մրցանակաբաշխության ժամանակ նրանք կատարեցին «Run»-ը, և ունեցան ելույթ GOT7-ի հետ: Որպես իրենց 5-րդ ճապոնական սինգլ, խումբը թողարկեց «I Need U»-ն:

2016: The Most Beautiful Moment in Life: Young ForeverYouth և WingsԽմբագրել

 
Ելույթ Ֆրանսիայում, 2016 թվական հունիս

2016 թվականի հունվարին Nexon խաղերի արտադրման գործակալությունը հովանավորել է, որպեսզի թողարկվեն անձնանշաններ Elsword խաղի կերպարների համար, որոնց նախատիպներ կդառնան խմբի անդամները[1]: Նրանք նաև ընտրվել են որպես մոդելներ SK Telecom-ի համար և BBQ Chicken-ի դեմք ապրիլին[2][3]:

Մարտի 15-ին թողարկվել է խմբի վեցերորդ ճապոնական «Run» սինգլը[4]: Մայիսի 2-ին թողարկվել է հատուկ հրատարակում The Most Beautiful Moment in Life: Young Forever ալբոմի համար. խումբը անցկացրել է երկու համերգ Սեուլում՝ Olympic Gymnastics Arena հրապարակում մայիսի 7-ին և 8-ին որպես աջակցություն ալբոմին: Շոուին ներկա է գտնվել 24 000 մարդ[5]: Դրանից հետո խումբը սկսել է շրջագայություն Ասիայում, և վաճառվել է իրենց համերգի 144000 տոմս[6]: BTS-ը նաև եղել է հեդլայներներ Լոս Անջելեսում կայացած KCON փառատոնում հունիսին և Նյու Յորքում հուլիսին, և երկու անգամ էլ ամբողջովին վաճառվել են[7]:

Սեպտեմբերի 7-ին թողարկվել է երկրորդ ճապոնական՝ Youth ալբոմը, որը թողարկումից հետո մեկ օրում վաճառվել է 44 000 կրկնօրինակ և զբաղեցրել է ճապոնական հիթ շարքերի բարձր հորիզոնականները[8]:

Հոկտեմբերի 10-ին խումբը թողարկել է իր երկրորդ ամբողջական ալբոմը՝ Wings անվանումով և «Blood Sweat & Tears» գլխավոր երգով: Սեպտեմբերի 28-ին սկսվե է ալբոմի նախնական պատվերները, որը բաղկացած է 15 երգերից, և առաջին շաբաթում նրանց քանակը կազմել է 500000 օրինակ[9]: Խումբը հասել է «ուղիղ հարվածի» կորեական հիթ շարքերում[10], ինչպես նաև զբաղեցրել է առաջին հորիզոնականը iTunes-ում, ավելի քան 27 երկրներում՝ ամբողջ աշխարհով[11]: Մեկ օրում «Blood Sweat & Tears» երգի տեսահոլովակը հավաքել է 6000000 դիտում: Այն դարձել է նոր ռեկորդ կորեական խմբերի մեջ[12]: Ալբոմին նաև հաջողվել է հայտնվել Մեծ Բրիտանիայի ալբոմների հիթ շարքում, որը դարձել է պատմական իրադարձություն, դեռ ոչ մի կորեական խմբի ալբոմ չէր հայտնվել այնտեղ[13]: Այն նաև հայտնվել է 26-րդ հորիզոնականում ամերիկյան գլխավոր՝ Billboard 200 հիթ շարքում, որը թարմացրել է ռեկորդը (ռեկորդը պատկանել է 2NE1 խմբի Crush ալբոմին, որը հասել է 61-րդ հորիզոնականին 2014 թվականին)[14]: Մի քանի օր անց հայտնի է դարձել, որ ալբոմը գլխավորել է համաշխարհային ալբոմների հիթ շարքը, համաշխարհային սինգլների հիթ շարքը և թոփ 50 հայտնի արտիստների հիթ շարքը (Social 50)[15]:

Նոյեմբերի 12-13 տեղի է ունեցել BTS-ի մասշտաբային ֆեն միթինգը Գոչոկ Սքայ Դոմում: Բոլոր 38000 տոմսերը վաճառված էին:

Նոյեմբերի 19-ին BTS-ը հաղթել է «Տարվա ալբոմ» անվանակարգում, «The Most Beautiful Moment in Life: Young Forever» ալբոմով, MelOn Music Awards մրցանակաբաշխությունում: Այդ կերպ, նա ստացել է իր դեսանգը, կամ ամենաբարձր մրցանակը առաջնաելույթի պահից հետո[16]: Դեկտեմբերի 2-ին հաղթել է «Տարվա արտիստ» անվանակարգում, Mnet Asian Music Awards մրցանակաբաշխությունում[17]: Դեկտեմբերի 15-ին հայտարարվել է, որ 2017 թվականի փետրվարի 18-ին սկսվում է 2017 BTS Live Trilogy Episode III The Wings Tour շրջագայությունը[18]:

2017: Wings: You Never Walk AloneԽմբագրել

 
BTS-ը Golden Disk Awards մրցանակաբաշխության ժամանակ, 2017 թվական հունվար

2017 թվականի փետրվարի 13-ին BTS-ը թողարկել է Wings ալբոմի ընդլայնված տարբերակը, Wings: You Never Walk Alone անվանումով: Նախնական պատվերների քանակը կազմել է 700000 օրինակ[19]: Գլխավոր «Spring Day» սինգլը զբաղեցրել է ամենաբարձր հորիզոնականները Կորեայի 8 գլխավոր հիթ շարքերում, չափազանց շատ բեռնումների պատճառով՝ տեղի է ունեցել թվային ներբեռնման աշխատանքի խափանում Melon հիթ շարքում[20][21]: «Not Today» սինգլը հասել է 11-րդ հորիզոնականին iTunes-ում, ԱՄՆ, այն ժամանակ, երբ «Spring Day» երգը 8-րդ տեղում, BTS-ին դարձրել է առաջին կորեական խումբը, որը հայտնվել է թոփ տասնյակում[22][23]: Սինգլը նաև գրավել է Բրունեյի, Ֆինլանդիայի, Հոնկոնգի, Ինդոնեզիայի, Լիտվիայի, Մալազիայի, Ֆիլիպինների, Սինգապուրի, Թայվանի, Թաիլանդի և Վիետնամի հիթ շարքերում, ալբոմը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Հայաստանում, Բրունեյում, Ֆինլանդիայում, Ինդոնեզիայում, Ղազախստանում, Լատվիայում, Մալազիայում, Ֆիլիպիններում, Սինգապուրում, Շվեդիայում, Թայվանում, Թաիլանդում և Վիետնամում[24]: Թողարկման առաջին օրը «Spring Day» երգի տեսահոլովակը հավաքել է 9 միլիոն դիտում, սահմանելով բացարձակ ռեկորդ կորեական խմբերի շարքում[25], այն նաև հավաքել է 20 միլիոն դիտում ընդամենը 4 օրվա ընթացքում, որը նույնպես համարվում է ռեկորդ[26]: Առաջին անգամ նոր երգերը կատարել են 2017 BTS Live Trilogy Episode III: The Wings Tour շրջագայության շրջանակներում, որը սկսվել է փետրվարի 18-ին Սեուլում: Փետրվարի 19-ին կայացել է «Not Today» երգի տեսահոլովակի պրեմիերան, որը հավաքել է 10 միլիոնից ավելի դիտում թողարկումից հետո մեկ օրում, որը դարձրել է նրանց ամենադիտվող տեսահոլովակը կորեական խմբերի շարքում, բոլոր ժամանակներում[27]: Փետրվարի 22-ին «Spring Day» երգը առաջնաելույթ է կատարել Billboard Bubbling Under Hot 100 հիթ շարքի 15-րդ հորիզոնականում՝ դարձնելով BTS-ին միակ կորեական տղամարդկանց խումբը, որը երբևիցե հայտնվե է այդ հիթ շարքում[28]:

2017 : Love Yourself : HerԽմբագրել

Ալբոմը թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերին, Serendipity երգով, որը կատարել է խմբի անդամ՝ Փակ Չիմինը(Jimin): Ալբոմն ունեցել է 4 վերսիա L, O, V, E, որոնցում եղել է մասնակիցների լուսանկարները:

Երգերը ՝

  1. Intro : Serendipity
  2. DNA
  3. Best of Me
  4. 보조개 (Dimple)
  5. Pied Piper
  6. Skit : Billboard Music Awards Speech
  7. MIC Drop
  8. 고민보다 Go
  9. Outro : Her

Physical edition hidden tracks

10. Skit: 망설임과 두려움 (Skit: Hesitation and Fear)

11. 바다 (Sea)

դրանցից Serendipity, DNA և MIC Drop-ն ունեն իրենց տեսահոլովակներն:

2018 : Love Yourself : TearԽմբագրել

Ալբոմը թողարկվել է 2018 թվականի գարնանը, «Singularity» երգով, որը կատարել է խմբի անդամ՝ Կիմ Թեհյոնը(ՎԻ): Ալբոմն ունեցել է 4 վերսիա - Y, O, U, R, որոնցում եղել է մասնակիցների լուսանկարները:

Երգերը՝

  1. Intro : Singularity
  2. FAKE LOVE
  3. 전하지 못한 진심 (featuring Steve Aoki) (Jeonhaji mot-han jinsim / The Truth Untold)
  4. 134340
  5. 낙원 (Nagwon / Paradise)
  6. Love Maze
  7. Magic Shop
  8. Airplane pt.2
  9. Anpanman
  10. So What
  11. Outro : Tear

2018 : Love Yourself : AnswerԽմբագրել

 
Love Yourself : Answer

Ալբոմը թողարկվել է 2018 թվականի օգոստոսին, «Epiphany» երգով, որը կատարել է խմբի անդամ՝ Կիմ Սոկջինը(ՋԻՆ): Ալբոմն ունեցել է 4 վերսիա - S, E, L, F, որոնցում եղել է մասնակիցների լուսանկարները: Այս ալբոմը լիաֆորմատ է և ներառված են նախկին 2 ալբոմներից երգեր սակայն ոչ բոլորը: Ստորև ներկայացված են բոլոր երգերը այս ալբոմի ներառյալ նախկին երկուսը:

  1. Euphoria
  2. Trivia 起: Just Dance
  3. Serendipity (full length edition)
  4. DNA
  5. 보조개 (Bojogae / Dimple)
  6. Trivia 承: Love
  7. Her
  8. Singularity
  9. FAKE LOVE
  10. 전하지 못한 진심 (featuring Steve Aoki) (Jeonhaji mot-han jinsim / The Truth Untold)
  11. Trivia 轉: Seesaw
  12. Tear
  13. Epiphany
  14. I'm Fine
  15. IDOL
  16. Answer : Love Myself

CD 2

  1. Magic Shop
  2. Best of Me
  3. Airplane pt.2
  4. 고민보다 Go
  5. Anpanman
  6. MIC Drop
  7. DNA (pedal 2 la mix)
  8. Fake Love (rocking vibe mix)
  9. MIC Drop (Steve Aoki remix) (full length edition)

Digital bonus track

  1. "IDOL" (featuring Nicki Minaj)

Fake Love/Airplane Pt.2Խմբագրել

Այն թողարկվել է 2018 թվականի նոյեմբերի 06-ին Երեւանի ժամանակով 18:00-ին, Airplane Pt.2 տեսահոլովակով:

ԱնդամներԽմբագրել

Բեմական անուն Իրական անուն Կարգավիճակը խմբում Ծննդյան օր[29]
Ռոմանականացում Ռոմանականացում հանգըլ
RM - Առ Էմ Kim Nam-Joon 김남준 լիդեր, գլխավոր ռեփեր, երգերի հեղինակ սեպտեմբերի 12, 1994 (25 տարեկան)
Jin - Ջին Kim Seok-Jin 김석진 վոկալիստ, խմբի դեմքը (վիժուալ) դեկտեմբերի 4, 1992 (26 տարեկան)
Suga - Շուգա Min Yoon-Gi 민윤기 առաջատար ռեփեր, կոմպոզիտոր մարտի 9, 1993 (26 տարեկան)
J-Hope - Ջեյ Հոփ Jung Ho-Seok 점호석 գլխավոր պարող, առաջատար ռեփեր փետրվարի 18, 1994 (25 տարեկան)
Jimin - Չիմին Park Ji-Min 박지민 գլխավոր պարող, առաջատար վոկալիստ հոկտեմբերի 13, 1995 (24 տարեկան)
V Վի Kim Tae-Hyung 김태형 պարող, վոկալիստ դեկտեմբերի 30, 1995 (23 տարեկան)
Jungkook - Չոնգուկ Jeon Jung-Kook 전정국 գլխավոր պարող և վոկալիստ, մակնե, սաբ-ռեփեր սեպտեմբերի 1, 1997 (22 տարեկան)

ՍկավառակագրությունԽմբագրել

Կորեական ալբոմներԽմբագրել

Ճապոնական ալբոմներԽմբագրել

Ռադիո շոուներԽմբագրել

  • ShimShimTaPa
  • Kiss the Radio
  • Cultwo Show
  • K. Will’s Young Street
  • Sunny’s FMDate
  • Choi Hwajung’s Power Time
  • C-Radio Idol True Colors
  • Yamada Hisashi no Radio Unlimited F
  • K-poppin
  • Adrenaline Radio
  • Sukira

ՄրցանակներԽմբագրել

Asia Artist AwardsԽմբագրել

Թվական տեսակը կարգավիճակը
2016 Popularity Award, Singer նոմինանտ
Best Icon Award, Singer հաղթանակ
Best Artist Award (Music)
2017 Popularity Award, Singer նոմինանտ

Gaon Chart Music AwardsԽմբագրել

Թվական տեսակը կարգավիճակը
2014 New Artist of the Year (Male Group) հաղթանակ
2015 World Rookie Award
2016 K-Pop World Hallyu Star Award հաղթանակ
Album of the Year – 2nd Quarter նոմինանտ
Album of the Year – 4th Quarter
2017 Album of the Year – 2nd Quarter
Song of the Year – October
Album of the Year – 4th Quarter հաղթանակ
V Live Global Popularity Award
2018 Album of the Year – 1st Quarter
Album of the Year – 3rd Quarter
Song of the Year – February նոմինանտ
Song of the Year – September

Golden Disc AwardsԽմբագրել

Թվական տեսակը կարգավիճակը
2014 New Rising Star Award in Disc Album հաղթանակ
2015 Disk Bonsang
2016 Disk Bonsang
Global Popularity Award նոմինանտ
2017 հաղթանակ
Golden Disc Asian Choice նոմինանտ
Global K-Pop Artist Award հաղթանակ
2018 Disk Bonsang
Disk Bonsang
Digital Bonsang
Digital Bonsang նոմինանտ
Global Popularity Award

Korean Broadcasting AwardsԽմբագրել

Թվական տեսակը կարգավիճակը
2017 Artist Award հաղթանակ
2018

Korean Music AwardsԽմբագրել

Թվական տեսակը կարգավիճակը
2018 Musician of the Year հաղթանակ
Song of the Year նոմինանտ
Best Pop Song
Best Pop Album

So-Loved AwardsԽմբագրել

Թվական Անվանակարգ Արդյունք
2013 Best Debut Male հաղթանակ
Best Single Album (2COOL4SKOOL)
2014 Song (Boy In Luv)
Choreography Male (Boy In Luv)
Hip Hop/R&B
Mini Album (Skool Luv Affair)

The 2nd V Chart AwardԽմբագրել

Թվական Անվանակարգ Արդյունք
2014 Rookie of the Year հաղթանակ

Pops in SeoulԽմբագրել

Թվական Անվանակարգ Արդյունք
2014 Rising Star Award հաղթանակ

29th Japan Gold Disc AwardԽմբագրել

Թվական Անվանակարգ Արդյունք
2015 New Artist of the year (Asia) հաղթանակ
Best 3 New Artist (Asia)

Cable TV Broadcasting AwardsԽմբագրել

Թվական Անվանակարգ Արդյունք
2015 Star Award հաղթանակ

Billboard Music AwardsԽմբագրել

Թվական Անվանակարգ Արդյունք
2017 Top Social Artist հաղթանակ
2018

Հաղթանակներ երաժշտական շոուներումԽմբագրել

Թվական ամսաթիվ Երաժշտական հաղորդում երգ
2015 Մայիսի 5 THE SHOW I NEED U
2015 Մայիսի 7 M! Countdown I NEED U
2015 Մայիսի 8 Music Bank I NEED U
2015 Մայիսի 12 THE SHOW I NEED U
2015 Մայիսի 13 Show Champion I NEED U

ՀեռուստաշոուներԽմբագրել

Հեռուստաշոուներ էպիզոդներ
M.Net: BTS American Hustle Life բոլորում
Rookie King Channel Bangtan բոլորում
BTS Idol Show բոլորում
Idol Star Athletics Championships 6-րդ (2014 թ.)
Weekly Idol 144,200,229
Beatles Code 3D 15
Naver Starcast 7
Pops in Seoul 24,25
Hot Brain: Problematic Men Բոլորում (RM)
After school club 46,95,158

Տեսահոլովակներ և երգերԽմբագրել

Պաշտոնական YouTube էջերից。
N Թողարկման ամսաթիվը Երգի վերնագիրը Ալբոմի անվանումը
1 11.06.2013 No More Dream(노 모어 드림) 2 COOL 4 SKOOL
2 16.07.2013 We Are Bulletproof Pt2(위 아 불렛프루프 Pt.2) 2 COOL 4 SKOOL
3 10.09.2013 N.O(엔.오) O!RUL8,2?
4 11.02.2014 Boy In Luv(상남자) Skool Luv Affair
5 06.04.2014 하루만 (Just one day) Skool Luv Affair
6 25.05.2014 NO MORE DREAM -Japanese Ver.- Wake Up
7 04.07.2014 BOY IN LUV -Japanese Ver.- Wake Up
8 19.08.2014 Danger Dark & Wild
9 21.10.2014 War of Hormone(호르몬 전쟁) Dark & Wild
10 09.11.2014 Danger -Japanese Ver.- Wake Up
11 29.04.2015 I NEED U Bangtan Boys The Most Beautiful Moment in Life, Part 1
12 04.06.2015 FOR YOU Youth
13 23.06.2015 DOPE(쩔어) Bangtan Boys The Most Beautiful Moment in Life, Part 1
14 29.11.2015 Run Bangtan Boys The Most Beautiful Moment in Life, Part 2
15 01.12.2015 I NEED U (Japanese Ver.) Youth
16 11.03.2016 RUN -Japanese Ver.- Youth
17 19.04.2016 EPILOGUE : Young Forever Bangtan Boys The Most Beautiful Moment in Life: Young Forever
18 01.05.2016 FIRE (불타오르네) Bangtan Boys The Most Beautiful Moment in Life: Young Forever
19 15.05.2016 Save ME Bangtan Boys The Most Beautiful Moment in Life: Young Forever
20 09.10.2016 피 땀 눈물 (Blood Sweat & Tears) Wings
21 12.02.2017 봄날 (Spring Day) Wings: You Never Walk Alone
22 19.02.2017 Not Today Wings: You Never Walk Alone
23 09.05.2017 血、汗、涙 -Japanese Ver.- Face Yourself
24 18.09.2017 DNA Love Yourself 承 'Her'
25 24.11.2017 MIC Drop (Steve Aoki Remix) Love Yourself 承 'Her'
26 05.12.2017 MIC Drop -Japanese ver.- Face Yourself
27 18.05.2018 FAKE LOVE Love Yourself 轉 'Tear'
28 24.08.2018 IDOL Love Yourself 結 'Answer'
29 06.11.2018 Airplane pt.2 -Japanese ver.- Fake Love/Airplane Pt.2

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «넥슨, ‘엘소드’에 인기 그룹 ‘방탄소년단’ 신규 아바타 추가»։ naver.com։ Վերցված է November 20, 2016 
  2. «BTS Selected as the New Face for SK Telecom»։ snoopi.com։ Վերցված է November 20, 2016 
  3. «BTS are now the faces of 'BBQ Chicken'!»։ AllKPop։ Վերցված է November 20, 2016 
  4. «防弾少年団、日本6thシングル「RUN-Japanese Ver.-」の発売が決定!»։ KStyle։ Վերցված է November 20, 2016 
  5. «Kpop News: BTS successfully holds epilogue concert in Seoul and reveals new goals»։ newseveryday.com։ Վերցված է November 20, 2016 
  6. «BTS Sells Out All The Concerts On Their Asia Tour»։ soompi.com։ Վերցված է November 20, 2016 
  7. «BTS To Headline KCON 2016 LA, BTOB and DAY6 Join NY Concert»։ soompi.com։ Վերցված է November 20, 2016 
  8. «デイリー CDアルバムランキング»։ web.archive.org։ Վերցված է November 20, 2016 
  9. «BTS Sells A Whopping 500,000 Copies Of “WINGS” In 1st Week Of Pre-Sale»։ soompi.com։ Վերցված է November 20, 2016 
  10. «Bangtan Boys second EP "Wings" tops 8 music charts»։ Younhap News։ Վերցված է November 20, 2016 
  11. «BTS Sweeps Worldwide iTunes Charts With “WINGS,” MV Hits 3 Million Views In Less Than 10 Hours»։ swoompi.com։ Վերցված է November 20, 2016 
  12. «BTS reaches new milestone in views for their 'Blood Sweat & Tears' MV»։ AllKPop։ Վերցված է November 20, 2016 
  13. «BTS makes history on the Official UK Album charts»։ sbs.com։ Վերցված է November 20, 2016 
  14. «BTS' 'Wings' Sets New U.S. Record for Highest-Charting, Best-Selling K-Pop Album»։ Billboard։ Վերցված է November 20, 2016 
  15. «BTS Seriously Slays And Overtakes Several Billboard Charts»։ soompi.com։ Վերցված է November 20, 2016 
  16. «BTS Wins Best Album Of The Year At The 2016 Melon Music Awards»։ soompi.com։ Վերցված է November 20, 2016 
  17. «161202 BTS - Won Artist of The Year Daesang Award @2016 MAMA»։ YouTube։ Վերցված է December 2, 2016 
  18. «BTS announces more tour dates; 95,000 tickets for America tour sold out»։ Yibada News։ Վերցված է January 11, 2017 
  19. «방탄소년단 '윙스 외전', 선주문 70만장 돌파..사상 최다»։ Naver։ Վերցված է February 19, 2017 
  20. «BTS Breaks US Itunes Kpop Record With ‘Spring Day’»։ Korea Portal։ Վերցված է February 19, 2017 
  21. «[차트톡] 방탄소년단 '봄날', 8개 차트 1위 올킬! 방탄 신곡 출시로 '멜론 접속지연'»։ Naver։ Վերցված է February 19, 2017 
  22. «BTS hits US iTunes chart with ‘Spring Day’»։ Inquirer։ Վերցված է February 19, 2017 
  23. «[美친차트] 방탄소년단 '봄날', 차트 올킬+줄세우기..美친 위력»։ Naver։ Վերցված է February 19, 2017 
  24. «방탄소년단 ‘봄날’, 美 아이튠즈 메인차트 8위 기록»։ Naver։ Վերցված է February 19, 2017 
  25. «BTS break their own YouTube record for most views in 24 hours with 'Spring Day'»։ All K-Pop։ Վերցված է February 19, 2017 
  26. «방탄소년단 ‘봄날’ MV, K팝 그룹 최단 시간 2000만 뷰 돌파»։ Naver։ Վերցված է February 19, 2017 
  27. «BTS Surpasses Their Own Records With “Not Today” MV»։ Soompi։ Վերցված է February 21, 2017 
  28. «BTS Crack the Bubbling Under Hot 100 With 'Spring Day,' Conquer Multiple Charts With 'You Never Walk Alone'»։ Billboard։ Վերցված է February 22, 2017 
  29. «BTS Profile»։ BTS Official Website։ Վերցված է հուլիսի 20, 2013 

Արտաքին հղումներԽմբագրել