Ջեյմս Ջեբբիա
Ջեյմս Ջեբբիա (անգլ.՝ James Jebbia, հուլիսի 22, 1963, ԱՄՆ[1]), անգլիացի գործարար և հագուստի դիզայներ։ Ջեբբան հայտնի է որպես սքեյթբորդի խանութի և հագուստի Supreme ապրանքանիշի հիմնադիր[1]։
Ջեյմս Ջեբբիա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | ԱՄՆ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ և գործարար |
James Jebbia Վիքիպահեստում |
Վաղ կյանք
խմբագրելՋեյմսը ծնվել է 1963 թվականի հուլիսի 22-ին Նյու Յորքում՝ ԱՄՆ։
Մեկ տարեկան հասակում Ջեյմսը իր ընտանիքի հետ տեղափոխվել Կրոլի՝ Արևմտյան Սուսեքս, Մեծ Բրիտանիա։ Նրա հայրը ծառայել էԱՄՆ ռազմաօդային ուժերում, իսկ մայրը աշխատել է որպես ուսուցչուհի։ Նրա ծնողները բաժանվել են, երբ Ջեյմսը 10 տարեկան էր[2]
Ջեբան ԱՄՆ է վերադարձել 19 տարեկան հասակում[3]։
Կարիերա
խմբագրել1983 թվականին Ջեբան տեղափոխվել է Նյու Յորք, ապրել է Սթաթեն Այլենդ փողոցում գտնվող վարձու տանը։ Նա աշխատել է Parachute սքեյթբորդերի տեղական խանութում, որը գտնվում է Սոհոյում[4]։
1989 թվականին բացվել է նրա առաջին Union, NYC մանրածախ խանութը, որտեղ հիմնականում վաճառվում էին հագուստի անգլիական բրենդները, իսկ 1991-ից մինչև 1994 թվականը նա համագործակցել է Շոն Ստյուսիի հետ։
1994 թվականին Ջեբբիան հիմնադրել է սքեյթբորդերի և հագուստի Supreme խանութը, բացել է իր առաջին խանութը Մանհեթենի կենտրոնում գտնվող Լաֆայեթ փողոցում։ Այսօր բրենդը ունի 11 խանութ ամբողջ աշխարհում, 1-ը Լոս Անջելեսում, Լոնդոնում և Փարիզում, 2-ը Նյու Յորքում և 6-ը՝ Ճապոնիայում[5]։
Անձնական կյանք
խմբագրելՋեբբիան ամուսնացած է Բյանկա Ջեբբիայի հետ և ունի երկու երեխա։ Ներկայումս նա ապրում է Նյու Յորքի Ստորին Մանհեթենում գտնվող West Village-ում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «1994 INC LTD - Appointment of James Jebbia as a Director (26 Jan 2011)».
- ↑ >Williams, Alex (2012 թ․ նոյեմբերի 21). «Guerrilla Fashion: The Story of Supreme». The New York Times (անգլերեն). 0362-4331. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.}}
- ↑ «50 Things You Didn't Know About Supreme» (անգլերեն). Complex. Արխիվացված է օրիգինալից 2020-08-25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «James Jebbia is One of the 500 People Shaping the Global Fashion Industry in 2017». The Business of Fashion (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Supreme stores» (անգլերեն). www.supremenewyork.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Ջեբբիա» հոդվածին։ |