Ջեֆ Կունս

ամերիկացի նկարիչ

Ջեֆ Կունս (անգլ.՝ Jeff Koons), հունվարի 21, 1955(1955-01-21)[2][3][4][5][6][7][8], Յորք, Փենսիլվանիա, ԱՄՆ[9]), ամերիկացի նկարիչ է, որը հայտնի է դարձել քիտչի հանդեպ ունեցած հետաքրքրությամբ:

Ջեֆ Կունս
անգլ.՝ Jeff Koons
Jeff Koons at the 2009 Tribeca Film Festival.jpg
Ի ծնեանգլ.՝ Jeffrey Lynn Koons[1]
Ծնվել էհունվարի 21, 1955(1955-01-21)[2][3][4][5][6][7][8] (65 տարեկան)
ԾննդավայրՅորք, Փենսիլվանիա, ԱՄՆ[9]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[10]
ԿրթությունԱրվեստի դպրոց Չիկագոյի ինստիտուտ և Maryland Institute College of Art?
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
ՈճՓոփ արտ և պոստմոդեռնիզմ
Ուշագրավ աշխատանքներBalloon Dog (Blue)?, Balloon Dog (Magenta)?, Kiepenkerl? և Puppy?
ՈւսուցիչEd Paschke?
Ներշնչվել էԷնդի Ուորհոլ և Մարսել Դյուշան
ՊարգևներԱմերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
ԱնդամակցությունԹագավորական գեղարվեստական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱմուսինՉիչոլինա
Կայքjeffkoons.com
Jeff Koons Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ջեֆ Կունսը ծնվել է Յորքում, Փենսիլվանիա: Պատանի հասակում ընթերցել է Սալվադոր Դալիի ստեղծագործությունները: Ջեֆ Կունսը հաճախել է Չիկագոյի Նկարչական համալսարանի դպրոց և Մերլինյան նկարչական քոլեջ[11]: Քոլեջից հետո Կունսը աշխատել է Ուոլ-Սթրիթում, որպես բրոկեր: Ճանաչում է ձեռք բերել 1980 թվականին, որից հետո բացել է ստուդիա-գործարան Սոխոյում (Նյու Յորք): Իր աշխատակազմում նա գլխավորում էր ավելի քան 30 աշխատողների, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու էր իր աշխատանքի համար: Այժմ նկարիչը համարվում է Նյու Յորքի Jeff Koons LLC շտաբ-գրասենյակի նախագահ: Ըստ տվյալների, այդ գործարանը արտադրում է ժամանակակից արվեստի առարկաներ: Կունսը ստեղծում է կերպարներ և մոդելներ համակարգչով, իսկ աշխատակիցները նյութականացնում են այն:

ՍտեղծագործությունԽմբագրել

Կունսի ստեղծագործությունը դասակարգվում է պոպ և հետ-պոպ ընկած ժամանակահատվածում, որը 80-ականների կոնցեպտուալիզմի և մինիմալիզմի ռեակցիան է: Կունսի վաղ աշխատանքներից` կոնցեպտուալ քանդակից ավելի հայտնի է " 50/50 Tanks"-ը (1985), որը բաղկացած էր 3 բասկետբոլային գնդակներից, որոնք լողում էին ջրում, որը կիսով չափ լցնում էր թափանցիկ տարածությունը: 1990-ական թվականներին Ջեֆ Կունսը ստեղծել է մի շարք հսկայական քանդակներ` օգտագործելով ոչ իրական թռչող փուչիկներ: Նման փուչիկներով խաղը, ինչպես Կունսն էր ասում, փոքր տարիքում տպավորել էր իրեն և տպավորությունը առկա է մինչև այսօր: Նրա «Առօրեականություն» շարքի կուլմինացիան դարձավ 1988 թվականին ստեղծված Մայքլ Ջեքսոնի քանդակը իրական չափերով: 3 տարի անց այն վաճառվել է Նյու Յորքի Sotheby’s աճուրդում ավելի քան 5 միլիոն դոլար:

 
Շան քանդակը Բիլբաբոյում

Վերջին աշխատանքներԽմբագրել

Լոսանջելեսյան արվեստի թանգարանի (LACMA) տնօրենը ծրագիր էր մշակել, ըստ որի պետք է կառուցվեր իր տան շենքի մուտքի մոտ 45 մետրանոց վերամբարձ, որը պետք է կառուցվեր 1940-ական թվականների լոկոմոտիվի կրկնօրինակի վրա: Ըստ Ջեֆ Կունսի` շոգեքարշը պետք է պարբերաբար ձայն և ծուխ արձակեր` տեղեկացնում էր The New York Times ամսագիրը: Նախագծի արժեքը և իրացման ժամանակահատվածը դեռևս հայտնի չէ, բայց թանգարանի տնօրինությունն արդեն ստացել է ամերիկյան ժամանակակից արվեստի կոլեկցիոներ Էլի Բրոդից օգնություն, ում հավաքածուն մասնավորապես ներառում էր Կունսի 20 աշխատանքները: Լոսանջելեսյան արվեստի թանգարանը հայտարարեց, որ վճարել է «Շոգեքարշ» կոմպոզիցիայի համար, որը պատրաստ եղավ 2014 թվականին և արժեցավ 25 միլիոն դոլար[12]: BMW ընկերությունը Կունսին հանձնարարել է կառուցել մրցարշավային հատուկ ավտոմեքենայի մոդել: Երգչուհի Լեդի Գագայի ալբոմի երեսի Artpop-ի վրա նույնպես աշխատել է Ջեֆ Կունսը: Artpop-ի վրայի կափարիչը զարդարված էր Կունսի փչովի փուչիկով: Նկարի ետևի ֆոնում կարելի է տեսնել Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» կտավից մի հատված: Լեդի Գագան Կունսի աշխատանքը այսպես է նկարագրել. «Ես անչափ ուրախ եմ ձեզ հետ կիսվել այն բանով, որը համարում եմ իմ սրտի մի մասնիկը, որը ես խորապես փայփայում եմ: Այս կազմն ամենալավն է ինձ նկարագրում»: Երգչուհին ասում էր, որ Կունսի քանդակը հնարավոր կլինի տեսնել ալբոմի թողարկման երեկույթին: Artpop-ը վաճառքի դուրս եկավ 2013 թվականի նոյեմբերի 11-ին[13]:

Հեղինակային իրավունքների խախտումԽմբագրել

2017 թվականի մայիսի 12-ին Ջեֆ Կունսը Նյու Յորքում ներկայացրեց իր աշխատանքը`«Նստած պարուհին» քանդակը: Ամեն դեպքում Ջեֆ կունսը կրկնօրինակել էր Օկսաննա Լեոնտևի Ճնիկռուպի աշխատանքը` խախտելով հեղինակային իրավունքի նորմերը: Կրկնօրինակված աշխատանքի համար նա վաստակել է կլորիկ գումար[14]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.govinfo.gov/content/pkg/BILLS-107hconres237ih/html/BILLS-107hconres237ih.htm
  2. 2,0 2,1 RKDartists
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 Munzinger-Archiv — 1913.
  6. 6,0 6,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  7. 7,0 7,1 Archive of Fine Arts — 2003.
  8. 8,0 8,1 Delarge J. Le DelargeParis: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  9. 9,0 9,1 9,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119082292 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  10. Museum of Modern Art online collection
  11. «Ես լավ տնօրեն եմ». Ջեֆ Կունսը Jeff Koons LLC ընկերության տնօրեն
  12. «Ես լավ տնօրեն եմ » Ջեֆ Կունսը Jeff Koons LLC ընկերության տնօրեն
  13. Լեդի Գագայի ալբոմի կազմը պատրաստել է ամենաթանկ վարձատրվող նկարիչներից մեկը
  14. Ջեֆ Կունսի «Պարուհին» աշխատանքը ուկրաինացի նկարչուհու աշխատանքի կրկնօրինակումն է