Բացել գլխավոր ցանկը
Ambre zeitmode.jpg

Նորաձև լուսանկարչություն, կամ ֆեշն լուսանկարչություն ( անգլ.՝ Fashion photography), լուսանկարչության ժանր, որը կապված է նորաձև հագուստի դրսևորման և այլ ապրանքների նորաձևության արտադրության հետ։ Լուսանկարների այս տեսակը կապված է ապրանքների գովազդի, ինչպես նաև նորաձև ամսագրերի հետ, ինչպիսիք են Gucci, Vogue, Vanity Fair։ Նորաձև լուսանկարչությունը ուղղված է ստեղծել տրամադրություն ու մթնոլորտ, որոնք ներկայացնում են այս կամ այն կյանքի ոճը։ Նորաձևության լուսանկարչության պայմանական արդյունքներից մեկը դառնում է գոյություն չունեցող գաղափարախոսությունների ստեղծումը։ Նորաձև լուսանկարչությունը մեծ դեր է խաղում նման երևույթի բացատրության ինչպիսին է նորաձևությունը։ Այն ունի կենտրոնական նշանակություն ձևավորման արժեքի ստեղծման մեխանիզմում։

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

 
Գրաֆինյա Կաստիլիոնե. Լուսանկարիչ Պիեռ Լուի Պիրսոն (Մոտավորապես 1863—1865 թվական)

19-րդ դարաշրջանի նորաձևության լուսանկարչության առաջացումըԽմբագրել

Ընդունված է համարել, որ նորաձև լուսանկարչության հայտնվելը համընկնում է լուսանկարի հայտնագործության հետ, ինչպես տեխնիկայինը։ Վիլյամ Հենրի Ֆոքսա Թալբոյի ժանյակե պատկերով լուսանկարը երբեմն դիտարկում են նորաձևության լուսանկարչության որպես առաջին նմուշ այն հիմքով, որ այն ներկայացնում է նորաձև տարր կամ հագուստի հատված։ Բայց դա շատ համարձակ բացթողում է, և փաստորեն նորաձև լոսանկաևչությունը արտասահմանում հայտնվում է շատ ավելի ուշ՝ 19-ից 20-րդ դարերում։ 1856 թվականին Ադոլֆ Բրաունը գիրք է հրատարակել, որը իր մեջ պարունակում է Վիրջինյա Օլդոնիայի, իտալական դքսուհու լուսանկարները Նապոլեոն երրորդի բակում։ Լուսանկարներում իրեն պատկերում էին արիստոկրատի ճոխ հանդերձանքով, որը դքսուհուն դարձրեց առաջին ֆոտոմոդելը պատմության մեջ։

20-րդ դարի սկիզբԽմբագրել

Քսաներորդ դարի առաջին տասնամյակում կիսաերանգ տպագրության զարգացումը թույլ տվեց նորաձևության լուսանկարչության օգտագործումը ամսագրերում։ Ֆեշն լուսանկարների առաջին հրապարակումը արվել է ֆրանսիական La mode pratique ամսագրում։ 1909 թվականին Քոնդե Նասթը ձեռք է բերում Vogue ամսագիրը, դրանով իսկ նպաստելով նորաձևության լուսանկարչության ներդրմանը հասարակական կյանքում։ 1919 թվականին լուսանկարիչ Էդվարդ Սթայխենը ստեղծել է դիզայներ Պոլյա Պուարեյի զգեստների լուսանկարները, որոնք հետագայում հրապարակվել են 1911 թվականի ապրիլի Art et Décoration ամսագրի պարբերականում։ Ըստ Ջես Ալեքսանդրի՝ «․․․այն համարվում է ժամանակակից նորաձև լուսանկարչության առաջին թողարկումներից»։

1920-1930 թվականներԽմբագրել

1920-ից 1930- ական թվականները Vogue և Harper's Bazaar առաջատար ամսագրերը եղել են երկուսը նորաձևության լուսանկարչության ոլորտում։ Այնպիսի լուսանկարիչներ ինչպիսիք են Էդվարդ Ստեյխենը, Ջորջ Հոյնինգեն Հյունենը, Սեսիլ Բիտոնը, և Հորսթ Փաուլ Ալբերտ Բորմանը վերափոխել են այս ժանրը երևելի արվեստի հետ։ 1930-ական թվականներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, Vogue և Harper's Bazaar ամսագրերը հաստատվել են Միացյալ Նահանգներում, որտեղ շարունակել են հին մրցակցությունը։ 1936 թվականին մոդելների մարզական դիրքով լուսանկարները լողափում առաջին անգամ արել է Մարտին Մունկաչին: Ալեքսեյ Բրոդովիչի գեղարվեստական ղեկավարությամբ Harper's Bazaar ամսագիրը նույնպես սկսել է զարգացնել ոճը իրենց հրատարակություններում: Հետագայում նման լուսանկարիչներ, ինչպիսիք էին Իրվին Փենն, Մարտին Մունկաչին, Ռիչարդ Ավեդոնը և Լուիզա Դալ-Վուլֆը պետք է փոփոխեին նորաձևության պատկերը: Տվյալ ուղղությամբ Ռիչարդ Ավեդոնը հեղափոխություն արեց , ինչպես նաև վերաիմաստավորեց ֆեշն լուսանկարչի դերը հետպատերազմյան ժամանակաշրջանում, ստեղծելով լուսանկարներ ժամանակակից կանանց համար:

1940-ական թվականներԽմբագրել

1939 թվականին նորաձևության լուսանկարչության զարգացումն կանգ առավ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով: Այդ ժամանակ Եվրոպայի և Ամերիկայի կապը խախտվել էր: Երկու մայրցամաքների ներկայացուցիչների միջև աշխատանքային հարաբերությունները բարդացել էին, քանի որ Ֆրանսիան օկուպացված է եղել, իսկ Մեծ Բրիտանիան անցել է ռազմական դրության: Փարիզ, նորաձեւության գլխավոր օրենսդիրը, այն ժամանակների, որը մեկուսացված է եղել ԱՄՆ-ի կողմից, հատկապես տուժել է ֆրանսիական Vogue ամսագիրը, որը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը 1940-ական թվականներին[1]: Ռազմական իրադարձությունների հետ կապված, շրջապատելով Եվրոպան, նորաձև լուսանկարը շարունակել է գոյություն ունենալ միայն Ամերիկայում, ավելի ու ավելի ձեռք բերելով յուրահատուկ ամերիկյան ոճ: Մոդելները հաճախ կեցվածք են ընդունել դրոշներով, ամերիկյան մոդելի մեքենաներով և հիմնականում նպաստել են ամերիկյան իդեալներին ցուցադրությանը: Այն, ինչ մնացել է ֆրանսիական և անգլիական ավանդույթից նորաձևության լուսանկարչությունում, մյուս կողմից, հաճախ արտացոլում էր ռազմական ծակոտիների սահմանագիծը: <<Fashion is Indestructible>> Սեսիլ Բիտոնը 1941 թվականին ցուցադրել է լավ հագնված կանանց:

Նորաձև լուսանկարիչները աշխատում էին կարևոր խնդիրներով պատկերի վրա, շրջանակելով նրանց նորաձևության կոնտեքստում: Այդ լուսանկարները հանդիսանում են այդ տարիների նորաձևության տրամադրության հատուկ ցուցիչները։ Շատերը, այնուամենայնիվ, կարծում էին, որ նորաձև լուսանկարչությունը խիստ ռազմական ժամանակաշրջանում եղել է անհիմն և ավելորդ: Չնայած քիչ թվով լուսանկարիչների, որոնք աշխատում էին պահպանելով արտադրությունը, կարևորել են նորաձևության լուսանկարչությունը նոր բնօրինակներով հենց ռազմական տարիների ընթացքում: ամսագրի համար:

20-րդ դարի երկրորդ կեսԽմբագրել

Պատերազմից հետո Լոնդոնում Ջոն Ֆրենչը կարևորել է նորաձևության լուսանկարչության նոր ձևը, որի տպաքանակը որոշված տպագրվել է լրագրային թղթի վրա, որի օգնությամբ էլ ստացել են բնական լույսի և երանգների ցածր մակարդակը contrasts[2]: Վերջին տարիներին նորաձև լուսանկարչությունը ձեռք է բերել ավելի մեծ ճանաչում կապված ինտերնետի տարածման և առցանց առևտրի հետ: Ապրանքների ցուցադրությունը մանեկենների վրա դարձել է այսօրվա նորաձևության արտադրության սովորական երևույթ:

Ռիչարդ Ավեդոնին, Հելմուտ Նյուտոնին, Ֆրանչեսկո Սկավուլոյին և Հերբու Ռիթսույին փոխարինելու եկան այնպիսի լուսանկարիչներ, ինչպիսիք են՝ Պատրիկ Դեմարշելյենը, Սթիվեն Մեյզելը, Մարիո Տեստինոն, Փիթեր Լինդբերգը և Էնի Լեյբովիցը:

ԼուսանկարիչներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. "Hall-Duncan, Nancy-ը:The History of Fashion Photography.
  2. "Mendes, Valerie D. (comp.) (1984). John French, fashion photographer"

ԳրականությունԽմբագրել

  • Барт Р. Модная фотография // Барт Р. Система моды. Статьи по семиотике культуры. М.: Издательство им. Сабашниковых, 2003. с. 175-176
  • Барт Р. Риторика образа (1964) // Барт Р. Избранные работы: семиотика, поэтика / пер. с фр. Г. Косикова. М.: Прогресс, 1989. С. 297–318.
  • Васильева Е. Феномен модной фотографии: регламент мифологических систем / Международный журнал исследований культуры, № 1 (26), 2017, с. 215-245
  • Новая история фотографии / Под ред. Мишеля Фризо. Пер. с франц. — СПб.: Machina; Андрей Наследников; 2008
  • Abigail Solomon-Godeau, «The Legs of the Countess.» October 39 (Winter 1986): 65-108. Reprinted in Fetishism as Cultural Discourse, Emily Apter and William Pletz, eds. (Ithaca and London: Cornell University Press, 1993):266-306
  • Alexander, Jesse, «Edward Steichen: Lives in Photography» HotShoe magazine, no.151, December/January 2008, pp.66 — 67
  • Hall-Duncan, Nancy. The History of Fashion Photography. New York: Alpine Book, 1979. Print.
  • Mendes, Valerie D. (comp.) (1984). John French, fashion photographer. Victoria & Albert Museum. ISBN 0-905209-97-4.
  • Mott, Frank Luther. A History of American Magazines, Volume IV: 1885—1905. — Harvard University Press, 1957.