Louis Vuitton (ֆր.՝ Louis Vuitton - Լուի Վիտոն), ֆրանսիական նորաձևության տուն, որը սպառողներին է ներկայացնում ճամպրուկների, պայուսակների, նորաձև հագուստի և աքսեսուարների լայն տեսականի[4]։

Լուի Վիտոն
Изображение логотипа
Տեսակնորաձևության տուն և բիզնես ձեռնարկություն
Անվանված է ի պատիվԼուի Վիտոն
Հիմնադրված է1854
ՀիմնադիրԼուի Վիտոն
ՎայրՓարիզ, Ֆրանսիա
Երկիր Ֆրանսիա
ՏնօրենMichael Burke?
Արդյունաբերությունwholesale trade?[1]
Մայր ընկերությունLVMH
ՍեփականատերLVMH
Կայքlouisvuitton.com(ֆր.)(անգլ.)
Մասնակից էՎայ-Ֆայ Դաշինք[2] և Wireless Power Consortium?[3]
 Louis Vuitton Վիքիպահեստում
Լուի Վիտոն
Wolf Bracka առևտրի տուն, Վարշավա, Լեհաստան

Ընկերության հիմնադիր Լուի Վիտոնը խմբագրել

 
Louis Vuitton բուտիկ Շանզ Էլիզեի վրա, Փարիզ, Ֆրանսիա

Լուի Վիտոնը ծնվել է 1821 թվականին Ժուրայի Անշե քաղաքում։ Դեռևս մանկության տարիներին նա սովորել է օգտագործել իր հոր ատաղձագործական գործիքները։ 13 տարեկանում Լուին լքում է տունը և, երկու տարում ոտքով անցնելով 400 կիլոմետր, հասնում է Փարիզ։ 1837 թվականին նա աշխատանքի է ընդունվում ճանապարհորդական պայուսակներ պատրաստող վարպետի մոտ։ Այն ժամանակ ճամպրուկներ դեռևս չկային։ Դրանք նախագծեց և ստեղծեց ինքը Լուին։ Նրա առաջարկած ճամպրուկները հեղաշրջում կատարեցին ոչ միայն նորաձևության ոլորտում, այլև ամենուր։ 1854 թվականին նա հիմնադրեց իր առևտրի տունը[5]։

Հոր գործի հետևորդներ խմբագրել

Նրա երեխաները շարունակեցին հոր գործը։ Ժորժ Վիտոնը գլխավորեց ընկերությունը 1892 թվականին։ Հենց նա ստեղծեց բոլորի կողմից ճանաչված Louis Vuitton մոնոգրամը։ Ժորժը նաև ստեղծեց այդ ապրանքանիշի առաջին պայուսակը։ Այն կարված էր վշից և ի սկզբանե նախատեսված էր կեղտոտ սպիտակեղենը ճամպրուկում պահելու համար։ 1936 թվականին ընկերությունը գլխավորեց Գաստոն Լուի Վիտոնը։

LVMH Հոլդինգ խմբագրել

Ապրանքանիշի գործունեությունը ներկայացված է Louis Vuitton Malletier (LVM) կողմից։ Այն եղել է ընկերության մասնաճյուղը մինչև 1987 թվականը, որն ներառում էր այլ առևտրի տներ[6]։

Նորաձևություն խմբագրել

1998 թվականին Louis Vuitton-ը ծավալում է իր գործունեությունը և շուկայում իր համար նոր՝ նորաձևության դաշտ է դուրս գալիս, ինչը որոշիչ դեր է խաղում ընկերության ուղղվածության փոփոխության մեջ[7]։ Ընկերության գեղարվեստական նոր ղեկավարի՝ Մարկ Ջեյկոբսի հետ, հայտնվում են շրջազգեստների, կոշիկների, աքսեսուարների և ոսկերչական իրերի բաժիններ։ Այսօր Louis Vuitton-ը ներկայացված է ավելի քան 53 երկրներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. SIRENE (ֆր.)
  2. https://www.wi-fi.org/membership/member-companies
  3. https://www.wirelesspowerconsortium.com/members/19246
  4. http://usatoday30.usatoday.com/sports/sailing/2007-07-13-vuitton-sponsorship_N.htm
  5. http://www.lemonde.fr/mode/article/2013/11/04/nicolas-ghesquiere-chez-louis-vuitton_3507963_1383317.html
  6. http://www.bloomberg.com/news/articles/2012-05-21/louis-vuitton-tops-hermes-as-world-s-most-valuable-luxury-brand
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Վիտոն» հոդվածին։