Vans, կոշիկի և հագուստի պարագաներ սպորտով զբաղվելու համար, որն աշխատում է 20-րդ դարի 60-ական թվականներից: Այս ընկերության կոշիկի առաջին զույգը վաճառվել է 1966 թվականին:

Vans
Vans-logo.svg
Vans classic.jpg
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված էմարտի 16, 1966
ՀիմնադիրPaul Van Doren?
ՎայրCosta Mesa, ԱՄՆ
Արդյունաբերությունկարի արդյունաբերություն
Մայր ընկերությունVF Corporation?
Կայքvans.com
Vans (brand) Վիքիպահեստում

Ընկերությունը կոչվել է իր հիմնադիր՝ Փոլ Վան Դորենի անունով: Վան Դորենը սկսեց պարուսինե կոշիկներ՝ սլիպոնների թողարկումից և դրանք վաճառվում էին տեղական խանութներում, որոնք հենց ընկերությանն էին պատկանում: Vans կոշիկների առանձնահատկությունն այն էր, որ դասական մոդելներում համակցված էին թեթև պարուսինե մակերես և հաստ ներբան: Հետագայում դա վերածվեց Vans-ի ոճի տարբերակիչ տարրի: Ընկերությունը արտադրում է նաև պարագաներ սպորտի ակտիվ տեսակներով զբաղվելու համար:

ՊատմությունԽմբագրել

1966 թվականի մարտի 16-ին Անխայմ (Կալիֆոռնիա) քաղաքում, Փոլ Վան Դորեն և Ջեյմս Վան Դորեն եղբայրները, Գորդոն Լի և Սերժ Դելիյան բացեցին առաջին Vans խանութը՝ «The Van Doren Rubber Company» անունով: Փոլ Վան Դորենին և Դելիին պատկանում էին բաժնետոմսերի հիմնական մասը, մինչ դեռ Ջեյմս Վան Դորենը և Լին ունեցել են բաժնետոմսերի միայն 10 տոկոսը: Խանութի աշխատանքի առաջին օրը, առավոտյան վաճառվեց 12 պարուսինե կոշիկներ, որոնք ներկա պահին հայտնի են ինչպես «իսկականներ»: Ընկերությունը ներկայացրեց կոշիկի 3 տեսակ $2,49 մինչև $4,99, բայց բացման օրը խանութում կային միայն կոշիկի մանրակերտները, սակայն 12 գնորդներ համաձայնվեցին վերադառնալ խանութ ավելի ուշ, որպեսզի վերցնեն իրենց պատվերները[1]: Փոլ Վան Դորենը և Գորդոն Լին նետվեցին գործարան, որպեսզի պատրաստեն գնորդների ընտրած կոշիկը: Երբ գնորդները վերադարձան, Փոլ Վան Դորենը և Լին հասկացան, որ նրանք չեն կարողանա հատուցել գնորդներին: Գնորդները ստացան կոշիկը, բայց նրանց խնդրեցին, որ վճարումը կատարեն հաջորդ օրը: Բոլոր 12 գնորդները վերադարձան հաջորդ օրը և վճարեցին իրենց կոշիկի համար:

1979 թվականին ընկերությունը շուկայում ներկայացրեց կոշիկի հայտնի շարքը՝ Vans Slip-On-ը: Դրա մասշտաբային հաջողությունը նպաստեց ընկերության դիստրիբուտորային ցանցի ընդլայմանը: Բրենդի կոշիկը վաճառվում էր ոչ միայն սեփական մարածախ խանութներում, այլ նաև առևտրի կենտրոններում և մանրածախ վաճառողների մոտ Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում: Շուտով ընկերությունը հանդիպեց հայտնի՝ Slip-On-ի էժան կրկնօրինակների խնդրին, ինչի համար ստիպված էր իջացնել գները: Բարձր աշխատուժի ծախսերի, նոր խանութների բացման և ապրանքային շարքում զանազանության ապահովման համար ընկերությունը 1984 թվականին սնանկացավ $12 միլիոն պարտքով: 2 տարուց ընկերությունը մարեց պարտքերը և նորից վերադարձավ բիզնես:

1988 թվականին Փոլ Վան Դորենը վաճառեց ընկերությունը McCown De Leeuw & Co. Paul- ին $74.4 միլլիոն: 2000 թվականին Vans-ը սկսեց վերաներկայացնել կոշիկիների հին մոդելները, վերածնելով ռեթրո ոճը, և բիզնեսը արագորեն աճեց: 2004 թվականին VF Corporation ձեռք բերեց $396 միլիոնով[2]:

2007 թվականին հագուստի հավաքածուն սկսեց արագորեն աճել և արդեն կանացի և տղամարդու հագուստները չէին տեղավորվում մի կատալոգում: Ընկերությունն ակտիվ համագործակցում էր նաև լեգենդար երաժշտական խմբերի հետ, թողարկելով համատեղ կոլլաբորացիաներ Slayer-ի, Iron Maiden-ի, Motorhead-ի, Descendents-ի, Millencolin-ի, Suicidal Tendencies-ի, Kiss-ի, Ramones-ի, Metallica-ի, AFI-ի հետ:

2010 թվականին բացվեց House of Vans Brooklyn Նյու-Յորքում՝ սքեյթբորդինգի և հայեցակարգային միջոցառումների համար տեղ: Բացմանը ելույթ ունեցան Public Enemy և անցան սքեյթբորդինգի լեգենդների ելույթը Թոնի Ալվայի, Սթիվ Կաբալլերոի և Օմար Խասսանովի առաջնորդությամբ:

2012 թվականին Vans-ը ներկայացրեց աշխարհում առաջին սպորտային կոշիկները կոմբինացված ներբանի վրա, միացնելով տեխնոլոգիայի դասական վուլկանիզացումը Cupsole տեխնոլոգիայի հետ: Արդյունքում ստեղծված նոր WAFFLECUP™ տեխնոլոգիան համատեղում է երկու աշխարհների լավագույն հատկությունները՝ աջակցումը և կապսուլային ներբանի դիամդրությունը՝ հրաշալի տախտակի զգացողությամբ և վուլակնիզացված ներբանի վրա ավանդական Vans սպորտային կոշիկիների շղթայակցման ուժով:

2014 թվականի օգոստոսին Լոնդոնում Վատերլոո կայանի մոտ բացվեց House of Vans London, 3000 քառ.մ տարածքով սքեյթբորդինգի համար դահլիճներով, ինչպես նաև ցուցահանդեսների և երաժշտական միջացառումներ համար: Այդ տեղը իր մեջ համատեղում է անգլիական մայրաքաղաքի մշակույթի բազմազանությունը իր հարստություններով, որոնց առաջնորդում է Vans-ը իր ստեղծման առաքին պահից և հիսուն տարիների ընթացքում:

2015 թվականի մայիսին Vans-ը նոր շրջադարձ է կատարում սքեյթբորդինգի պատմության մեջ, ներկայացնելով իր առաջին ֆիլմը սքեյթբորդինգի մասին՝ PROPELLER: A Vans Skateboarding Video: Այդ ֆիլմը հանդիսանում է Vans-ի մեծ ներդրումը սքեյթբորդինգի զարգազման մեջ գլոբալ մակարդակով: «Պրոպելլեր»-ը դառնում է սքեյթբորդինգի մասին ամենագնվող ֆիլմերից մեկը iTunes-ում[3]:

Warped TourԽմբագրել

Warped Tour - երաժշտության և էքսթրիմալ սպորտի շրջիկ փառատոն: Փառատոնն անց է կացվում դաշտերում և ավտոկայանատեղիներում, որտեղ կանգնեցնում են բեմը և այլ կառույցներ: Vans հանդես է գալիս, որպես փառատոնի հովանավոր ամեն տարի սկսած 1995 թվականից, և փառատոնը հաճախ անվանում են Vans Warped Tour:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «History of Vans, Inc. – FundingUniverse»։ www.fundinguniverse.com։ Վերցված է 2016-01-08 
  2. «VF Corp To Buy Vans For $396-Million Dollars»։ grindtv.com 
  3. «История компании Vans»։ YourWayShop