O, իռլանդացի երաժիշտ Դեմիեն Ռայսի առաջին ստուդիական ալբոմը՝ թողարկված 2002 թվականի փետրվարի 1-ին Իռլանդիայում և Միացյալ Թագավորությունում։ Ալբոմը նվիրված է Ռայսի ընկեր Միք Քրիստոֆերին, որը մահացել է 2001 թվականին՝ գլխի վնասվածքի պատճառով։

O
Դեմիեն Ռայսի
Թողարկված2003
Ժանրժամանակակից ժողովրդական երաժշտություն
Լեզուանգլերեն
Լեյբլ14th Floor Records?
ՊրոդյուսերԴեմիեն Ռայս

Երգի մասին խմբագրել

Դեմիեն Ռայսը նախկինում «Juniper» երաժշտական խմբի անդամ էր, սակայն ստեղծագործական կազմի փոփոխությունների հետևանքով խումբը Իտալիայում, չհասցնելով վերադառնալ Իռլանդիա, կազմալուծվել է[1]։ Նա պետք է հանդիպեր իր երկրորդ զարմիկի՝ կոմպոզիտոր Դեյվիդ Արնոլդի հետ, որը, լսելով Ռայսի երգերը, տպավորվել է և դրանց կարճ տարբերակները ուղարկել երաժշտական հրատարակիչներին, սակայն հաջողություն չի գրանցվել։ Հիասթափվելով Արնոլդը տան պայմաններում ստեղծել է ձայնագրման հարմարանքներ և սկսել աշխատել Ռայսի հետ՝ ձայնագրելով ալբոմը[2]։ Նա $500 պարտք է վերցրել իր հորից, որը պետք է վերադարձներ ալբոմն ավարտելուց հետո[3]։ Ձայնագրում է իրականացվել նաև օպերային երգիչների, Gregorian խմբի անդամների և Լայզա Հանիգանի հետ, վերջինս այդ պահին Ռայսի գործընկերը և զուգընկերն էր[1]։

Ռայսը ցանկանում էր թողարկել ալբոմը՝ առանց առաջնակարգ լեյբլի աջակցության, մտածելով, որ ստորագրելով պայմանագիր, նա ստիպված կլիներ փոխել իր երաժշտական ուղղությունը և անել այն, ինչը նրան դուր չէր գա[4]։ Ալբոմը թողարկվեց որպես «CD չափսի գիրք, որտեղ ներառված էին անձնական ստեղծագործությունները, երգի բառերը և լուսանկարներ»[5]։ 2003 թվականին ալբոմը ՝ համաշխարհային դառնալու գործում մեծ աջակցություն է ստացել Vector Records-ի կողմից, լեյբլն այդ պահին նոր կազմավորված էր և թիրախավորել էր անկախ կատարողներին[6]։

Ավելի ուշ Ռայսը ասել է․ «Ես ցանկանում եմ մոռանալ բոլորի մասին և հաջորդ ձայնագրությունը ստեղծել իմ համար, քանի որ ես ցանկանում եմ լինել այնտեղ, որտեղ պետք չէ մտածել մյուսների մասին։ Ես հիմա այնպիսի տարածքում եմ, որտեղ ստեղծում եմ երաժշտություն և հույզեր այն մարդկանց հետ, որոնց հետ ինձ հարմարավետ եմ զգում։ Եվ դա է ինձ համար այն ամենի էությունը, ինչը մենք արել ենք և շարունակում ենք անել»[7]։

Արձագանք խմբագրել

Մասնագիտական վարկանիշ
Aggregate scores
Աղբյուր Վարկանիշ
Metacritic 80/100[8]
Վերլուծություններ
Աղբյուր Վարկանիշ
AllMusic      [9]
Blender      [10]
Entertainment Weekly A[11]
The Guardian      [12]
Mojo      [13]
Pitchfork 5.4/10[14]
Rolling Stone      [15]
Slant Magazine      [16]
Spin B−[17]
USA Today     [18]

O ալբոմը թողարկվելուց հետո մեծ աղմուկ է բարձրացրել Եվրոպայում, հետագայում նաև ողջ աշխարհում[19]։ Այն, 115 շաբաթ մնալով UK Albums շքերթում, զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, երկու սինգլներ եղել են թոփ 30-ում, իսկ Cannonball-ը հասել է 9-րդ հորիզոնական[20]։

2003 թվականին ալբոմը հաղթել է Shortlist Prize-ը՝ երաժշտության մեջ կատարողի հաջողություն անվանակարգում, որը այն ժամանակ 500,000 օրինակից պակաս վաճառված ալբոմների համար հեղնակավոր մրցանակ էր, չնայած, որ այն հետագայում Ամերիկայում պետք է ոսկե առաջադրման արժանանար[7]։

Volcano երգի տեսահոլովակը 2003 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի VH1's Top 20 Video countdown շքերթում էր[21]։

Ժառանգություն խմբագրել

2014 թվականին The Irish Independent-ից Ջոն Միգերը ալբոմը նկարագրել է որպես «իռլանդական մշակույթի վերջին տասնամյակում գլխավոր ձեռքբերում»[22]։ 2015 թվականին That Music Mag-ից Դոնթե Քիրբին ասել է. «Եթե համեմատենք հարաբերությունները մետալուրգիայի հետ, ապա այս ալբոմը դրա գլխավոր երակն է։ Եթե ձեր զուգընկերը լքել է ձեզ, եթե մոտ ընկերը չի պատասխանում ձեր զանգերին կամ ձեր կրծքավանդակում ցավ ունեք, ապա O-ն կարող է զրուցել ձեր հետ»[23]։ 2015 թվականին Joe.IE-ից Փոլ Մուրը ասել է, թե ինչքան դժվար է նկարագրել ալբոմը, որովհետև «բոլոր ձայնագրությունները մթնոլորտային, որսացող և խորասուզող են»[24]։

Օգտագործումը մեդիայում խմբագրել

Ըստ 2017 թվականի վերջին տվյալների ալբոմում ներառված երգերը օգտագործվել են 37 ֆիլմերում և հեռուստասերիալներում[25]։

  • «The Blower's Daughter»-ը օգտագործվել է ՄայքՆիքոլսի 2004 թվականի ֆիլմ Closer-ի թրեյլերում և ֆիլմում[26]։
  • «Cold Water»-ը օգտագործվել է 2003 թվականի ֆիլմ I Am David-ում, 2005 թվականի ֆիլմ Stay-ի երթագրերում, 2014 թվականի Prey հեռուստասերիալի եզրափակիչ էպիզոդի ենթագրերում և The Girl in the Café սերիալի բացման և փակման տեսարաններում։ Բացի դա, այն ներկայացվել է նաև ֆրանսիական 2010 թվականի ֆիլմ Les Petits Mouchoirs-ում։ Երգի առաջին հատվածը օգտագործվել է Closer-ի մի քանի տեսարանների բացման համար։
  • «Delicate» օգտագործվել է 2014 թվականի դրամա The Affair-ի երկրորդ եթերաշրջանի առաջին էպիզոդում, House M.D-ի երկրորդ եթերաշրջանի երրորդ էպիզոդի վերջին գործողությունում, Lost-ի առաջին եթերաշրջանում և Money Heist-ի «TKO» էպիզոդում։

Երգերի ցանկեր խմբագրել

Բոլոր երգերի հեղինակն է Դեմիեն Ռայս, բացառությամբ, որտեղ նշված է. 

# Անվանում Տևողություն
1. «Delicate»   5:12
2. «Volcano» (Ռայս, Բրայան Քրոսբի, Դեյվիդ Ջերագտի, Փոլ Նունան, Դոմինիք Ֆիլիփս) 4:38
3. «The Blower's Daughter»   4:44
4. «Cannonball»   5:10
5. «Older Chests»   4:46
6. «Amie»   4:36
7. «Cheers Darlin'»   5:50
8. «Cold Water»   4:59
9. «I Remember»   5:31
10. «Eskimo» (Թաքնված երգեր՝ 7:07-ից 13:00 րոպեում Prague և 14:09-ից 15:57 րոպեում Լայսա Հանինգանի կոմից կատարված Silent Night) 15:57

Անձնակազմ խմբագրել

Շքերթներ խմբագրել

Շքերթ (2002–2005) Զբաղեցրած
հորիզոնական
Australian Albums (ARIA)[27] 67
French Albums (SNEP)[28] 70
13
Irish Albums (IRMA)[29] 2
Italian Albums (FIMI)[30] 38
Norwegian Albums (VG-lista)[31] 6
Swedish Albums (Sverigetopplistan)[32] 36
UK Albums (OCC)[33] 8
US Billboard 200[34] 114
Շքերթ (2009) Զբաղեցրած
հորիզոնական
Spanish Albums (PROMUSICAE)[35] 88

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Schlansky, Evan (2003 թ․ հուլիսի 3). «Damien Rice Sings for Lovers». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  2. «First Encounters: Singer-songwriter Damien Rice and composer David Arnold». Irishtimes.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  3. «Damien Rice: From 'O' to '9' in Four Years». Npr.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  4. «Album Reviews - Damien Rice 'O'». CLUAS. 2002. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 5-ին.
  5. «O - Damien Rice - Songs, Reviews, Credits - AllMusic». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  6. «Folk Alley (( Damien Rice Rereleases "O" ))». Folkalley.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  7. 7,0 7,1 «Irish Singer Damien Rice Wins Shortlist Music Prize». Mtv.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  8. «Reviews for O by Damien Rice». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  9. Spano, Charles. «O – Damien Rice». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  10. True, Everett (2003 թ․ օգոստոս). «Damien Rice: O». Blender (18): 131. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  11. Wise, Catherine (2003 թ․ հուլիսի 18). «Damien Rice: O». Entertainment Weekly: 76.
  12. Petridis, Alexis (2002 թ․ օգոստոսի 9). «Damien Rice: O». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  13. «Damien Rice: O». Mojo (119): 107. 2003 թ․ հոկտեմբեր.
  14. Petrusich, Amanda (2003 թ․ օգոստոսի 18). «Damien Rice: O». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  15. DeCurtis, Anthony (2003 թ․ հուլիսի 10). «Damien Rice: O». Rolling Stone (926). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  16. Cinquemani, Sal (2003 թ․ հունիսի 3). «Damien Rice: O». Slant Magazine. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  17. «Breakdown». Spin. 19 (11): 117. 2003 թ․ նոյեմբեր. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  18. Gundersen, Edna; Jones, Steve; Gardner, Elysa; Mansfield, Brian; Barnes, Ken (2003 թ․ սեպտեմբերի 2). «Hear the good stuff that almost got away». USA Today.
  19. «Damien Rice: O». Popmatters.com. 2003 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  20. «DAMIEN RICE - full Official Chart History - Official Charts Company». Officialcharts.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  21. «VH1's Music Radar; Wed., October 8 - Tues., October 14, 2003». Find Articles. 2003 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2008 թ․ հուլիսի 5-ին. (չաշխատող հղում)
  22. «Damien Rice: hits, heartbreak and an eight-year silence». Independent.ie. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  23. «That Music Magazine  » Damien Rice, O (2003)». Thatmusicmag.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  24. «REWIND: O by Damien Rice is 13 years old this week - JOE ranks its best 5 songs». Joe.ie. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  25. «Damien Rice». IMDb. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  26. Morris, Wesley (2004 թ․ դեկտեմբերի 3). «On 'Closer' inspection, Nichols rules». Boston Globe. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 10-ին.
  27. «The ARIA Report: Week Commencing 6 June 2005» (PDF) (797). Australian Recording Industry Association. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 21-ին – via Pandora Archive. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  28. "Damien Rice – O". Lescharts.com. Hung Medien. Retrieved 21 May 2020.
  29. "Damien Rice – {{{album}}}". Irishcharts.com. Hung Medien. Retrieved 21 May 2020.
  30. "Damien Rice – O". Italiancharts.com. Hung Medien. Retrieved 21 May 2020.
  31. "Damien Rice – O". Norwegiancharts.com. Hung Medien. Retrieved 21 May 2020.
  32. "Damien Rice – O". Swedishcharts.com. Hung Medien. Retrieved 21 May 2020.
  33. "Damien Rice | Artist | Official Charts". UK Albums Chart Retrieved 21 May 2020.
  34. "Damien Rice – Chart history" Billboard 200 for Damien Rice. Retrieved 21 May 2020.
  35. "Damien Rice – O". Spanishcharts.com. Hung Medien. Retrieved 21 May 2020.