Թղթե տունը (հեռուստասերիալ)

Իսպանական քրեական դրամատիկ հեռուստասերիալ

«Թղթե տունը» (իսպ.՝ La Casa de Papel, անգլ.՝ Money Heist), իսպանական հեռուստասերիալ[8]։

Թղթե տունը
La Casa de Papel
Изображение логотипа
Ժանրէքշն սերիալ, սև հումոր պարունակող հեռուստահաղորդում, բադի մուվի, ոստիկան ընկերների մասին ֆիլմ, քրեական հեռուստասերիալ, մարտաֆիլմ թրիլեր և հեռուստասերիալ սիրո մասին
ՍտեղծողԱլեքս Պինա
Երկիր Իսպանիա
Լեզուիսպաներեն
ՌեժիսորKoldo Serra?[1]
Գլխավոր
դերերում
Ալվարո Մորտե, Պեդրո Ալոնսո, Ուրսուլա Կորբերո, Միգել Էռան, Իցիար Իտունյո, Էսթեր Ասեբո, Պակո Տոուս, Ալբա Ֆլորես, Խայմե Լորենտե, Էնրիքե Արսե, Մարիա Պեդրասա, Նայվա Նիմրի, Ֆեռնանդո Կայո, Հովիկ Կեուչկերյան, Ռոդրիգո դե լա Սերնա, Փեփ Մուննե, Դարկո Պերիչ, Roberto Garcia Ruiz?, Բելեն Կուեստա, Kiti Mánver?, Լուկա Պերոշ, José Manuel Poga?, Միգել Անխել Սիլվեստրե[2], Patrick Criado?[2][3], Դիանա Գոմեզ, Mikel Bustamante?, Anna Gras?[1], Barbara Goodson?[1], Սյուզի Սանչես[1], Enrique Asenjo?[1], Chema Ruiz?[1], Միգել Գարսիա Բորդա[1], Javier Perdiguero?[1], Ադելֆա Կալվո[1] և Ալբերտո Ամարիլյա Բերմեխո[1]
ՊատմողՏոկիո (Թղթե տուն)
Գործադիր պրոդյուսերԱլեքս Պինա
Պատմվածքի վայրԴրամահատարանի թանգարան, Իսպանիայի Թագավորական դրամահատարան, Տոլեդո, Palawan?, Ֆլորենցիա, Մադրիդ, Պամպա, San Blas Islands?, Ճավա և Թաիլանդ
Գեղարվեստական աշխարհMoney Heist universe?
Դարաշրջան21-րդ դար
Նկարահանման վայրՄադրիդ, CSIC central building, Madrid?, Ֆլորենցիա, San Blas Islands?, Nuevos Ministerios?, Escuela Técnica Superior de Ingenieros Aeronáuticos?, Palawan?, Թաիլանդ և Chapel of Saint Fructus?
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ41 և 48
Էկրաններին էմայիսի 2, 2017-ից դեկտեմբերի 3, 2021
ՀեռուստաալիքAntena 3
ԸնկերությունAtresmedia, Vancouver Media? և Նեթֆլիքս
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պատկերի ձևաչափ16:9
Պարգևներ
ԱռաջադրումFeroz Awards?[5], Q26183368?[6], Q6359223?[6] և Q24051780?[6]
ԿապակցվածԲեռլին[7]
Պաշտոնական կայքէջ

«Թղթե տունը» հեռուստասերիալի պրեմիերան կայացել է իսպանական Antena 3 հեռուստաալիքում։ Հայրենիքում հաջողությունների հասնելուց հետո սերիալով հետաքրքրվել է Նեթֆլիքս ընկերությունը, որը ձեռք է բերել միջազգային ցուցադրության իրավունք[8]։

Հեռուստասերիալը հայերեն թարգմանությամբ ցուցադրում է հայկական 5-րդ ալիքը։

Սյուժե (դիպաշար)

խմբագրել

Սերիալը քրեական դրամայի, իսկ ավելի կոնկրետ՝ ֆիլմ-կողոպուտ ժանրում է նկարահանված։ Իրադարձությունները ծավալվում են մի խումբ ավազակների շուրջ, որոնք Պրոֆեսորի (դերակատար՝ Ալվարո Մորտե) գլխավորությամբ պատրաստվում են կողոպտել Իսպանիայի Թագավորական դրամահատարանը[8][9]։ Սերիալը ստացել է մի շարք մրցանակներ, այդ թվում `«Լավագույն դրամատիկական սերիալ» Էմմիի 46-րդ միջազգային մրցանակաբաշխության ժամանակ, ինչպես նաև քննադատվել է իր բարդ սյուժեի, միջանձնային դրամաների, ռեժիսուրայի և իսպանական հեռուստատեսություն նորամուծություն մտցնելու փորձի համար։

Դերերում

խմբագրել

Նախադրյալ

խմբագրել

Մադրիդում հաստատված մի խորհրդավոր մարդ, որը հայտնի է որպես «Պրոֆեսոր», հավաքագրում է ութ հոգուց բաղկացած մի խումբ, որոնց անուններրի փոխարեն որպես ծածկանուններ օգտագործում է տարբեր քաղաքների անուններ։ Վերջինս իր պրոֆֆեսիոնալ ծրագիրը իրականացնելու համար որպես թիրախ է ընտրում Իսպանիայի Թագավորական դրամահատարան և գողանում 2,4 միլիարդ եվրո:Դրամահատարանի ներսում 67 մարդու պատանդ վերցնելուց հետո թիմը նախատեսում է այնտեղ մնալ 11 օր ՝ փողը տպելու համար, քանի որ գործ ունեն էլիտար ոստիկանական ուժերի հետ:Հաջողությամբ վերջացնելով առաջին առաքելությունը՝ Դրամատան թալանը, նրանք որոշում են այս անգամ մտնել Իսպանիայի բանկ,այնտեղից դուրս բերել այս անգամ մեծ քանակությամբ ոսկե ձուլակտորներ և գումար, սակայն այս դեպքում էլ բախվում են ոստիկանական ուժերին։

Հանրաճանաչություն

խմբագրել

«Թղթե տուն»-ը դարձել է Նեթֆլիքս հարթակի ամենահայտնի արտասահմանյան հեռուստասերիալը[10] :

2018 թվականի ապրիլին «Թղթե տան» միանգամից երեք կերպարներ ՝ Պրոֆեսորը (3-րդ տեղ), Տոկիոն (17-րդ տեղ) և Դենվերը (19-րդ տեղ), հայտնվեցին հեռուստասերիալների ամենահայտնի կերպարների թոփ-20-ի մեջ, որոնք կազմվել են համացանցում հեռուստատեսային[11] շոուների ամենամեծ բազայի՝ TV Time-ի օգտատերերի հարցման արդյունքերի հիման վրա[12]։

Իսկ դեկտեմբերին Նյու Յորք Թայմսը սերիալն իր՝ «2018 թվականի լավագույն արտասահմանյան հեռուստասերիալներ» ցանկի մեջ ներառեց[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 https://media.netflix.com/en/press-releases/la-casa-de-papel-p-5-the-heist-comes-to-an-end
  3. https://money-heist.fandom.com/wiki/Rafael
  4. https://www.iemmys.tv/awards_nominees.aspx
  5. https://www.ecartelera.com/noticias/43714/nominados-premios-feroz-2018/
  6. 6,0 6,1 6,2 https://www.8madrid.tv/index.php/noticias/962-ya-sabemos-los-nominados-a-los-premios-de-la-union-de-actores-2018.html
  7. https://www.efe.com/efe/espana/cultura/berlin-sera-el-spin-off-de-la-casa-papel-que-llegara-en-2023/10005-4688291
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Названы лучшие сериалы по версии The New York Times». 112 Украина. 2019 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  9. «Не английским единым: 5 лучших иноязычных сериалов Netflix - Афиша Plus». Фонтанка.Ру. 2018 թ․ ապրիլի 9. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  10. «Актриса Урсула Корберо обогнала Джорджину Родригес в списке самых популярных испанских девушек в Instagram. Испания по-русски - все о жизни в Испании». Испания по-русски (ռուսերեն). 2018 թ․ մայիսի 18. Վերցված է 2024 թ․ փետրվարի 3-ին.
  11. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
  12. «Названы 20 самых популярных персонажей телесериалов в 2018 году». life.nv.ua (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 3-ին.

8. La casa de papel Soundtrack all Seasons https://soundpoisk.com/840-saundtreki-bumazhnyj-dom-ost-la-casa-de-papel.html Արխիվացված 2021-07-09 Wayback Machine Արխիվացված 2021-07-09 Wayback Machine

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թղթե տունը (հեռուստասերիալ)» հոդվածին։