Now United, միջազգային փոփ խումբ, որը ստեղծված "American Idol"-ի հիմնադիր և "Spice Girls" խմբի մենեջեր Սայմն Ֆուլերի կողմից։ Խումբը կազմված է 14 տարբեր երկրների երիտասարդ և տաղանդավոր արտիստներից[1][2]։ Խումբը կառավարում է XIX Entertainment-ը։ Պաշտոնական դեբյուտը տեղի է ունեցել 2018 թվականին։

Now United
Ժանրերփոփ
Գործունեություն2017
ԼեյբլAWAL
Կայքnowunited.com

Պատմությունը խմբագրել

2017: Նախնական դեբյուտ

2016 թվականի կեսերին American Idol-ի հիմնադիր և Spice Girls-ի մենեջեր Սայմն Ֆուլերը սկսեց խմբի համար երգիչների որոնումները, որոնք կլինեին տարբեր երկրներից։ Ընտրվեցին 14 մասնակիցներ տարբեր ազգություններից։ Մասնակիցների ընտրությունը անցնում էր թվային հարթակների միջոցով, ինչպիսիք են Instagram-ը, Facebook-ը, YouTube-ը, ինչպես նաև հետևողների։

2017 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 22-ը ընկերության պաշտոնական էջը սկսեց տեսանյութեր հեռարձակել տարբեր երկրներ ներկայացնող իր խմբի անդամների(անուններով և դրոշներով) մասնակցությամբ։ Առաջին երկու անդամները հայտարարվեցին նոյեմբերի 11-ին. Ջոալին Լաուկաման Ֆինլանդիայից և Սոֆյա Պլոտնիկովան Ռուսաստանից։ Ամեն մի նոր մասնակցի անուն հրապարակում էին հաջորդ օրերին, նոյեմբերի 12-ին Դիարա Սիլան` Սենեգալից, նոյեմբերի 13-ին Նոա Ուռեան` ԱՄՆ -ից, մյուս մասնակիցների հետ տեսանյութում, RedOne "Boom Boom" երգի տակ պարելիս, իսկ հետո նոյեմբերի 14 -ին Էնի Գաբրիելին՝ Բրազիլիայից։ Չորս նոր մասնակիցներ հայտարարվեցին նոյեմբերի 15 -ին. Հեյուն Ջիոնգը՝ Հարավային Կորեայից, Հինա Յոշիահարան՝ Ճապոնիայից, Ջոշ Բյուքեմփը՝ Կանադայից և Լամար Մորիսը՝ Միացյալ թագավորությունից։ Բեյլի Մեյը՝ Ֆիլիպիններից և Շիվանի Փլիվալը՝ Հնդկաստանից հայտարարավեցին նոյեմբերի 16 -ին, իսկ հետո Քրիստիան Վոնգը՝ (չինարեն։ 王南) Չինաստանից։ Նոյեմբերի 21 -ին, որպես խմբի նոր մասնակից հայտարարվեց Սաբինա Հիդալգոն՝ Մեքսիկայից, իսկ ամենավերջում նոյեմբերի 22 -ին հայտարարաված մասնակիցը Սինա Դեյներտն էր՝ Գերմանիայից։

2017 թվականի դեկտեմբերի 5 -ին Now United-ը թողարկեց «Summer in the City» առաջին երգը, իր տեսահոլովակով։

2017-2019 թվականներին թողարկել է 9 երգ։ 2019 թվականի հուլիսի 24 -ին իրենց պաշտոնական Youtube ալիքում պետք է թողարկվի "Summer" նոր երգը։

Կազմը խմբագրել

Մասնակից Բնօրինակ անուն Երկիր Ծննդյան ամսաթիվ Ծննդյան վայր
էնի Գաբրիելի Any Gabrielly Rolim Soares   Բրազիլիա 9 հոկտեմբեր 2002 (17տ.) Սան-Պաուլո, Սան-Պաուլո, Բրազիլիա
Բեյլի Մեյ Bailey Thomas Cabello May   Ֆիլիպիններ 6 օգոստոս 2002 (17տ.) Սեբու, Սեբու, Ֆիլիպիններ
Դիարա Սիլա De-arra Sylla   Սենեգալ 30 հունվար 2001 (18տ.) Ֆրանսիա
Հեյուն Ջեոնգ Jeong Heyoon (կորեերեն՝ 정혜윤)   Հարավային Կորեա 1 հոկտեմբեր 1996 (23տ.) Դեջոն, Կորեայի Հանրապետություն
Հինա Յոշիհարա Hina Yoshihara   Ճապոնիա 12 հոկտեմբեր 2001(18տ.) Նիիզա, Սայթամա, Ճապոնիա
Ջոալին Լաուկամա Joalin Loukamaa   Ֆինլանդիա 12 հուլիս 2001 (18տ.) Տուրկու, Ֆինլանդիա
Ջոշ Բյուքեմփ Joshua Kyle Beauchamp   Կանադա 31 մարտ 2000 (19տ.) Սանկտ-Ալբերտ, Ալբերտա, Կանադա
Քրիստիան Վանգ Wang Nanjun (չինարեն՝ 王南钧)   Չինաստան 22 հունվար 2000 (19տ.) Պեկին, Չինաստան
Լամար Մորիս Lamar Morris   Միացյալ Թագավորություն 1 դեկտեմբեր 1999 (19տ.) Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Նոա Ուռեա Noah Jacob Urrea   ԱՄՆ 31 մարտ 2001 (18տ.) Օրանժ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Սաբինա Հիդալգո Maria Sabina Hidalgo Pano   Մեքսիկա 20 սեպտեմբեր 1999 (19տ.) Գվադալախարա, Խալիսկո, Մեքսիկա
Շիվանի Փալիվալ Shivani Paliwal (հինդի՝ शिवानी पालीवाल)   Հնդկաստան 13 մարտ 2002 (17տ.) Ուդայպուր, Ռաջաստան, Հնդկաստան
Սինա Դեյներտ Sina Deinert   Գերմանիա 24 օգոստոս 1998 (21տ.) Կարսլրուե, Գերմանիա
Սոֆյա Պլոտնիկովա Софья Игоревна Плотникова   Ռուսաստան 23 հոկտեմբեր 2002 (17տ.) Մոսկվա, Ռուսաստան
Սավաննա Քլարկ Savannah Clarke Ավստրալիա 14 հուլիսի 2003 (16տ.) Սիդնեյ, Ավստրալիա
Ալեքս Մանդոն Ռեյ Alex Mandon Rey Իսպանիա 10 հուլիսի 2005 (15տ․) Մայորկա,Իսպանիա

Սկավառակագրություն խմբագրել

Երգեր խմբագրել

Տարի Անվանում
2017 «Summer in the City»
2018 «One World»
«What Are We Waiting For»
«Who Would Think That Love»
«All Day»
«How We Do It»
2019 «Beautiful Life»
«Afraid of letting go»
«Sundin Ang Puso»
«Parana»
«Sunday Morning»
«Crazy Stupid Silly Love»
2020 «Dana Dana»
«By my side»
«Come together»
«Na Na Na»
«Wake up»
«Better»
«Pas Le Choix»
One Love
Paradise
Habibi
Golden
Hewale
Show you how To Love

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Erika Monroy (2017 թ․ ապրիլի 2). «Fuller busca miembros para formar el grupo Now United». eluniversal.com.mx (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
  2. «Now United, Global Pop Music Group, to Debut in 2018 – Meet All 14 Members!». justjared.com (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել