Կարլսրուե
Կարլսրուե (գերմ.՝ Karlsruhe, Կալզղուը), քաղաք Գերմանիայում, Բադեն-Վյուրտեմբերգ երկրում։ 259, 1 հազար բնակիչ (1970)։ Արդյունաբերական կենտրոն է, տրանսպորտային հանգույց, գետային նավահանգիստ։ Զարգացած է նավթաթորումը, տրանսպորտային և էլեկտրատեխնիկական մեքենաշինությունը։ Ունի համալսարան, կերպարվեստի պետական ակադեմիա, թանգարան։ Հիմնադրվել է 1715 թ.-ին։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կարլսրուե | |||||
գերմ.՝ Karlsruhe | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | հունիսի 17, 1715 թ. | ||||
Մակերես | 173,42 կմ² | ||||
ԲԾՄ | 115±1 մետր, 118 մետր | ||||
Բնակչություն | ▲313 092 մարդ (սեպտեմբերի 30, 2019)[1][2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0721 | ||||
Փոստային ինդեքսներ | 76229, 76131, 76137, 76133, 76135, 76139, 76149, 76199, 76185, 76187, 76189, 76227 և 76228 | ||||
Ավտոմոբիլային կոդ | KA | ||||
Պաշտոնական կայք | karlsruhe.de(գերմ.) | ||||
| |||||
ԱնվանումԽմբագրել
Հիմնադրել է մարկգրաֆ Կարլ Վիլհելմը 1715 թվականին։ Առաջին շինությունը եղել է նրա որսորդական դղյակը․ այստեղից էլ քաղաքի անվանումը, որը նշանակում է «Կարլի հանգիստ» (գերմաներեն Ruhe ― «հանգիստ, հանգստություն»)[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.statistikportal.de/de/produkte/gemeindeverzeichnis — DESTATIS.
- ↑ https://www.destatis.de/DE/Themen/Laender-Regionen/Regionales/Gemeindeverzeichnis/Administrativ/04-kreise.html
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 326)։ |