Մայքրոսոֆթ կորպորացիա (անգլ.՝ Microsoft Corporation), ամերիկյան համաշխարհային կորպորացիա, որը զբաղվում է զանազան թվային սարքերի համար ծրագրային ապահովման մշակմամբ, արտադրությամբ, լիցենզավորմամբ և սպասարկմամբ։ Գլխամասը գտնվում է Ռեդմոնդում, ԱՄՆ։ Մայքրոսոֆթի ամենաեկամտաբեր ծրագրային միջոցներն են՝ Մայքրոսոֆթ Վինդոուզ շարքի օպերացիոն համակարգերը և Microsoft Office ծրագրային փաթեթը։

Մայքրոսոֆթ
Изображение логотипа
Տեսակծրագրային ապահովման ընկերություն, բիզնես ձեռնարկություն, տեխնոլոգիական ընկերություն և հանրային ընկերություն
Հիմնադրված էապրիլի 4, 1975
ՀիմնադիրԲիլ Գեյթս և Փոլ Ալեն
ՎայրRedmond, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[1]
ՏնօրենՍատյա Նադելլա[2]
Արդյունաբերությունտեխնոլոգիական արդյունաբերություն, ծրագրային ապահովման ընկերություն, ծրագրային ապահովման մշակում և Միջազգային ստանդարտ մասնաճյուղային դասակարգում
Ընդհանուր ակտիվներ412 մլրդ $ (հունիսի 30, 2023)[3]
Հասույթ212 մլրդ $ (2023)[3]
Աշխատողների թիվ221 000 մարդ (2022)[4]
ՍտորաբաժանումներMicrosoft Research?
Դուստր ընկերություններMicrosoft Studios, Avanade?, Microsoft Algeria?, Microsoft India R & D?, Lionhead Studios?, Microsoft Mobile?, Microsoft Production Studios?, Rare (ընկերություն), Ensemble Studios, Microsoft Store?, ProClarity?, Danger, Inc.?, Perceptive Pixel?, GreenButton?, Microsoft Research Asia?, Sysinternals, Massive Incorporated?, Jellyfish.com?, Powerset?, Tellme Networks?, Visio Corporation?, aQuantive?, Turn 10 Studios, Fast Search & Transfer?, Digital Anvil?, Razorfish?, DATAllegro?, Microsoft Kids?, Microsoft Egypt?, Microsoft Israel?, Microsoft (United Kingdom)?, Microsoft (Netherlands)?, Microsoft s.r.o.?, Microsoft (Ukraine)?, LinkedIn Corporation?[5], Microsoft (France)?, Havok, Microsoft Ireland Research?[5], Microsoft Global Finance?[5], Microsoft Ireland Operations?[5], Microsoft Online?[5], Microsoft Operations?, Microsoft Regional Sales?, LinkedIn Ireland?[5], Microsoft Saudi?, Skype Technologies, Microsoft Japan?, Softomotive?[6], DreamWorks Interactive?, ZeniMax Media?, Microsoft Switzerland?, Microsoft Canada?, GitHub, Clipchamp Pty Ltd?[7], Microsoft Morocco?, Nuance Communications?[5], Activision Blizzard և Q112660923?
ՍեփականատերThe Vanguard Group[8] և BlackRock[8]
Կայքmicrosoft.com(անգլ.)
Մասնակից էOpenStreetMap Foundation?[9] և Business Software Alliance[10]
Բորսա և SEHK: 4338[12]
ՊորտալPortal:Microsoft?
 Microsoft Վիքիպահեստում

Հիմնվել է 1975 թվականին Բիլ Գեյթսի և Փոլ Ալենի կողմից, ովքեր այդ ժամանակ ուսանողներ էին։ Ընկերության անվանումը եկել է անգլերեն MICROcomputer SOFTware (ծրագրային ապահովում միկրոհամակարգիչների համար)։

Ամեն ինչ սկսվեց 1975 թվականին, երբ Փոլ Ալենը և Բիլ Գեյթսը, կարդալով 1975 թվականի հունվարի 1-ին թողարկված Popular Electronics թերթի Altair 8000 անձնական համակարգչի մասին հոդվածը, որի համար մշակել էին Basic ծրագրային լեզվի թարգմանիչը։ Մեկ ամսից՝ 1 փետրվարի 1975 թ. այդ համակարգիչը արտադրող Micro Instrumentation and Telemetry Systems (MITS) ընկերության հետ ստորագրվեց թույլտվության (լիցենզիա) համաձայնությունը, Basic-ի օգտագործումը Altair համակարգիչների ծրագրային ապահովման համար։ Այդ տարվա մեջ Բիլ Գեյթսը նամակով առաջարկեց ընկերության անունը փոխել Micro-Soft-ի։ Ընկերության առաջին տարվա եկամուտը կազմեց 16005 ԱՄՆ դոլար, որում աշխատում էին ընդամենը 3 մարդ։ 2006 թվականին ընկերության տարեկան մաքուր եկամուտը կազմում է 12,06 միլիարդ ԱՄՆ դոլար, 44,28 միլիարդ ԱՄՆ դոլար շրջանառության դեպքում, իսկ աշխատակիցների քանակը 71.172 մարդ։

Սեփականատերերը և կառուցվածքը

խմբագրել
 
Ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսը 2010 թվականին։

Մայքրոսոֆթ ընկերության բաժնետոմսերը բաժանված են հետևյալ կերպ, Բիլ Գեյթս 7.55%, Սթիվ Բալմեր 4.66%։

Կազմակերպության հիմնումը (1972-1983)

խմբագրել
Microsoft Corporation. Պատկերանշանի պատմությունը
Պատկերանշան Տարի

  Մայքրոսոֆթը դիմել է USPTO, պատկերանիշը գրանցելու համար (1982-1986)
  Ձևավորումը՝ Սքոթ Բեյկեր, օգտագործվել է 1986-2006։ Կարգախոսը՝ «Ու՞ր եք ուզում գնալ այսօր»[13][14]
  Microsoft օգտագործեց պատկերանիշը 2006—2011 թվականներին։
  Պատկերանիշը օգտագործվեց 2011—2012 թվականներին։
  Ներկայացվեց 2012 թվականի օգոստոսի 23-ին և օգտագործվում է մինչ այսօր[15]։

Մանկության ընկերներ Փոլ Ալենը և Բիլ Գեյթսը, ովքեր հետաքրքրվում էին համակարգչային ծրագրավորմամբ, փորձեցին ստեղծել հաջողակ բիզնես՝ օգտագործելով իրենց ընդհանուր հմտությունները։ 1972 թվականին նրանք հիմնեցին իրենց առաջին ընկերությունը՝ Թրեֆ-օ-Դեթա (Traf-O-Data) անունով, որն առաջարկում էր ավտոմոբիլային երթևեկության տվյալները վերլուծող տարրական համակարգիչ։ Այնուհետ Ալլենը սկսեց հաշվողական գիտություն սովորել Վաշինգտոնի համալսարանում, սակայն հետագայում կիսատ թողեց՝ Հոնիվոլում աշխատելու համար։ Գեյթսը ընդունվեց Հարվարդի համալսարան։

1975 թվականի հունվարին «Փոփյուլր էլեքթրոնիքսը» թողարկեց Միքրո Ինսթրումենթեյշն և Թեմելեթրի Սիսթեմ Օլթեյրի (Altair-MITS) 8800 միկրոհամակարգիչներ։ Ալլենը նկատեց, որ իրենք կարող են սարքի համար հիմնական թարգմանիչ ծրագրավորել. սրան հաջորդեց Գեյթսի զանգը, ով պնդում էր, որ պետք է ունենալ աշխատող թարգմանիչ, որն էլ պահանջել էր MITS-ը ցուցադրության ժամանակ։ Քանի որ նրանք իրականում ոչինչ չունեին, Ալլենը զբաղված էր Օլթեյր-ի կրկնօրինակմամբ, մինչ Գեյթսը մշակում էր թարգմանիչը։ Չնայած նրանք ստեղծեցին թարգմանիչը կրկնօրինակման սկզբունքով, այն աշխատեց անթերի 1975 թվականի մարտին Ալբուկերկում՝ Նյու Մեքսիկոյում ցուցադրության ժամանակ։ MITS-ը համաձայնեց ընդլայնել այն՝ վաճառելով որպես՝ Օլթեյր Բեյսիք։ Նրանք պաշտոնապես հիմնեցին Մսյքրոսոֆթը 1975 թվականի ապրիլի 4-ին՝ Բիլ Գեյթսին նշանակելով որպես գլխավոր տնօրեն։ Ալլենը հնարեց «Micro-Soft» անունը՝ microcomputer և software բառերի միասնությամբ, ինչպես նշված է 1975 թվականի Ֆորչն (Fortune) ամսագրի մի հոդվածում։ 1977 թ. օգոստոսին ընկերությունը Ճապոնիայում ASCII ամսագրի հետ ստորագրեց մի համաձայնագիր, որի արդյունքում ստեղծվեց իր միջազգային առաջին գրասենյակը՝ «ASCII Microsoft»-ը։ Ընկերությունը 1979 թ. հունվարին տեղափոխվեց Բիլևյու՝ Վաշինգտոն։ Մայքրոսոֆթը սկսեց Օպերացիոն համակարգի բիզնեսը (OSB) 1980 թվականին՝ Յունիքսի սեփական տարբերակով, որը կոչվում էր Քսինեքս (Xenix)։

Այնուամենայնիվ Մայքրոսոֆթի MS-DOS օպերացիոն համակարգն էր, որն ապահովեց ընկերության գերիշխանությունը հանակարգչային արտադրության ոլորտում։ Դիջիթլ Ռիսըրչի հետ (Digital Research) ձախողված բանակցություններից հետո, «Միջազգային բիզնես մեխանիզմներ» ընկերությունը (IBM) 1980 թ. նոյեմբերին Մայքրոսոֆթին պայմանագիր շնորհեց՝ ապահովելով վերահսկողական ծրագրի օպերացիոն համակարգով (CP/M OS), որը ստեղծվել էր միջազգային բիզնես ապարատի անձնական համակարգիչներն (IBM PC) օգտագործելու համար։ Այս գործարքի համար Մայքրոսոֆթը ձեռք բերեց վերահսկողական ծրագրի (CP/M) կրկնօրինակը «Սեթլ» համակարգչային ընկերությունից, որը կոչվում էր 86-սկավառակի օպերացիոն համակարգ (86-DOS)։ 1981 թ. օգոստոսին IBM-ն առանձնացավ, իսկ Մայքրոսոֆթը պահպանեց «Մայքրոսոֆթ սկավառակի օպերացիոն համակարգի» (MS-DOS) սեփականությունը։ Քանի որ IBM-ը պաշտպանել էր անձնական համակարգիչների ելումուտի (PC BIOS) հեղինակային իրավունքները, մյուս կազմակերպությունները ստիպված էին հակադրվել, որպեսզի IBM-ի ոչ մի սարք չառաջադրվի որպես անձնական համակարգիչ (PC), սակայն ոչ մի նման սահմանափակում չկիրառվեց օպերացիոն համակարգերում։ Տարբեր գործոնների շնորհիվ, ինչպես օրինակ սկավառակի օպերացիոն համակարգի մատչելի ծրագրային ընտրությունը, Մայքրոսոֆթն ի վերջո դարձավ անձնական համակարգիչների օպերացիոն համակարգի առաջատարը։ Ընկերությունն ընդլայնեց դիրքերը համակարգչային շուկայում 1983 թ. Մայքրոսոֆթ մկնիկի թողարկմամբ, ինչպես նաև հրատարակչական բաժնով, որը կոչվում էր Մայքրոսոֆթ Փրես (Microsoft Press)։ Փոլ Ալենը դուրս եկավ Մայքրոսոֆթից փետրվարին՝ հոջկինի հիվանդության զարգացումից հետո։

1984-1994։ Վինդոուզ և օֆիս

խմբագրել

1984 թվականին IBM ընկերության հետ համատեղ նոր OS/2 ծրագրային ապահովում մշակելու ընթացքում 1985 թվականի նոյեմբերի 20-ին Microsoft ընկերությունը թողարկեց Microsoft Windows օպերացիոն համակարգը՝ MS-DOS համակարգի գրաֆիկական հավելումը։ Microsoft ընկերությունը 1986 թվականի փետրվարի 26-ին իր գրասենյակը տեղափոխեց Ռեդմոնդ և մարտի 13-ին ընկերությունը ստացավ հանրային ճանաչում[16]։ Բաժնետոմսերի երաշխավորված աճը թույլ էր տալու ընկերությունից ունենալ 4 միլիարդատեր և 12,000 միլիոնատեր[17]։

1990 թվականին, IBM ընկերության հետ համագործակցության պատճառով, առևտրի համերկրային հանձնաժողովը ուշադրությունը սևեռել էր Microsoft ընկերության վրա՝ ենթադրելով դրա կործանումը։ Սա դարձավ ԱՄՆ կառավարության և ընկերության միջև տասնամյակ տևած բախումների սկիզբը[18]։

Microsoft ընկերությունը 1987 թվականի ապրիլի 2-ին[19] սարքավորումներ արտադրողների համար թողարկում է OS/2-ի իր տարբերակը, մինչդեռ ընկերությունը աշխատում էր նաև 32 բիթ օպերացիոն համակարգի՝ Microsoft Windows NT մշակման վրա՝ օգտագործելով OS/2 գաղափարները։ 1993 թվականի հուլիսի 21-ին այն մոդուլյար կերնելի և Win32 ծրագրավորման միջերեսի հետ ներկայացվեց, ինչը հնարավորություն տվեց տեղափոխելու 16 բիթ ծրագրերը ավելի հեշտությամբ։ Երբ Microsoft ընկերությունը հայտնեց IBM-ին NT օպերացիոն համակարգի մասին, OS/2 գործընկերությունը վատթարացավ[20]։

1990 թվականին Microsoft ընկերությունը ներկայացրեց իր Microsoft Office գրասենյակային փաթեթը։ Փաթեթը ներառում էր առանձին ծրագրեր, ինչպիսիք են Microsoft Word և Microsoft Excel։ Մայիսի 22-ին մայքրոսոֆթը թողարկեց Windows 3.0 օպերացիոն համակարգը՝ օգտագործողի գրաֆիկակական հղկված միջերեսով, Intel 386 պրոցեսորի համար պաշտպանության բարելավված հնարավորություններ[21]։ Ե՛վ Office ծրագրային փաթեթը, և՛ Windows օպերացիոն համակարգը իրենց բնագավառներում դարձան գերակշռող[22][23]։ Word ծրագրի մրցակից Novell ծրագիրը 1984-1986 թվականներին հայց է ներկայացրել՝ պնդելով, որ Microsoft-ը կիրառական ծրագրերի ինտերֆեյսից մի մաս բաց է թողնվել, որպեսզի ստեղծվի մրցակցություն[24]։

1994 թվականի հուլիսի 27-ին ԱՄՆ արդարադատության պետդեպարտամենտի մենաշնորհության դեմ պայքարի բաժնի տարածած հայտարարությունում ասվում է․ «սկսած 1988 թվականից մինչև 1994 թվականի հուլիսի 15-ը Microsoft ընկերությունը ներգրավվել է տարբեր սարքավորուներ արտադրողների՝ մշակելու հակահամագործակցային «մեկական պրոցեսորի» համար նախատեսված արտոնագրեր»։

«Մեկական պրոցեսորի» համար նախատեսված արտոնագրի շրջանակներում սարքավորումներ արտադրող ընկերությունները, որոնք վաճառում են կոնկրետ միկրոպրոցեսորներով համակարգիչներ, անկախ նրանից, թե տվյալ արտադրողը սարքը վաճառում է Microsoft օպերացիոն համակարգով, թե՝ ոչ, Microsoft ընկերությանը յուրաքանչյուր համակարգչի համար վճարում է հեղինակային իրավունքների վճար։ Սրա արդյունքում հեղինակային իրավունքների համար Մայքրոսոֆթ ընկերությանը վճարվում է հեղինակային իրավունքների համար գումար, եթե անգամ ընկերության ոչ մի ծրագիր չի օգտագործվում։ Սա հանդիսանում է տույժ կամ հարկ մրցակից օպերացիոն համակարգեր օգտագործելու համար։ Սկսած 1988 թվականից՝ Մայքրոսոֆթի «Մեկական պրոցեսորի» համար նախատեսված արտոնագրի օգտագործումը ավելացել է[25]։

1995-2005. համացանցը և 32-բիթ դարաշրջանը

խմբագրել
 
Բիլ Գեյթսը «ԱՄՆ-ն ընդդեմ Մայքրոսոֆթի» դատական նիստի ժամանակ վկայություն տալիս, 1998[18]

1988 թվականին Բիլ Գեյթսը ցուցմունք է տալիս Միացյալ Նահանգներն ընդդեմ Մայքրոսոֆթի դատավարության ընթացքում։ 1993 թվականին ԱՄՆ-ի արդարադատության վարչությունը իր վրա ստանձնեց առևտրի դաշնային հանձնաժողովի գործը, որը վերաբերվում էր Մայքրոսոֆթի և վարչության միջև գոյացած տևական իրավական ընդհարումներին[26]։ Այն հանգեցրեց բազամթիվ համաձայնագրերի կնքմանը և հնարավոր միաձուլումների արգելափակմանը։ Մայքրոսոֆթը հարկ էր համարում նշել այն բոլոր ընկերություններին, ինչպիսին է օրինակ AOL-Time Warner-ը, որը հանդես էր գալիս նրա պաշտպանի դերում։

Ուսումնասիրելով Բիլ Գեյթսի «Համացանցի մակընթացային ալիքների մասին նշումներ»-ը՝ 1995 թվականի մայիսի 26-ին Մայքրոսոֆթը սկսեց վերանայել նրա առաջարկները, որի շնորհիվ համակարգչային ցանցերում և համաշխարհային Վեբ կայքերում ընդլայնեց իր արտադրանքի գիծը։ 1995 թվականի օգոստոսի 24-ին ընկերությունը թողարկեց Windows 95-ը, որը բաղկացած էր առաջնահերթ բազմախնդրությունից, նոր մեկնարկային կոճակով բոլորովին նոր միջներեսից և 32-բիթ համատեղելիությունից[27][28]։ Ինչպես NT-ին, այն նույնպես ապահովում էր Win32 API–ն։ Windows 95-ը միավորվեց MSN առցանց ծառայության և Internet Explorer OEM-ձեռնարկատերերի վեբ զննարկչի (բրաուզերի) հետ։ Internet Explorer-ը միավորված չէր մանրածախ Windows 95 արկղների հետ, որովհետև նրանք արդեն թողարկվել էին նախքան թիմի վեբ զննարկչի ավարտը, և դրա փոխարեն ընգրկվեցին Windows 95 Plus! փաթեթի մեջ։

1996 թվականին նոր շուկաների հետ միավորվելով՝ Microsoft և NBC Universal-ը ստեղծեցին MSNBC 24/7 կաբելային նոր կայանը[29]։ Մայքրոսոֆթը ստեղծեց Windows CE 1.0-ը, մի նոր օպերացիոն համակարգ, որը նախագծված էր դանդաղ հիշողությամբ և այլ խոչընդոտներով օժտված սարքավորումների համար, ինչպիսիք են օրինակ անհատական թվային օգնականները[30]։ 1997 թվականի հոկտեմբերին արդարադատության բաժինը միջնորդեց Դաշնային շրջանային դատարանում՝ նշելով, որ Մայքրոսոֆթը խախտել է 1994 թվականին կնքած համաձայնագիրը, և դիմեց դատարանին դադարեցենել Internet Explorer-ի համագործակցությունը Windows-ի հետ։

2000 թվականի հունվարի 13-ին Բիլ Գեյթսը գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը հանձնում է Սթիվ Բալմերին, ով Բիլ Գեյթսի քոլեջի վաղեմի ընկերներից էր և ով համագործակցում է ընկերության հետ 1980 թվականից ի վեր, որտեղ զբաղեցնում է ծրագրային ապահովման՝ Software-ի գլխավոր ճարտարապետի տեղը։

1999 թվականին բազմաթիվ ընկերություններ, այդ թվում նաև Մայքրոսոֆթը, ստեղծեցին Վստահված Համակարգչային Հարթակ Միություն, որն ի թիվս այլ բաների բարձրացնում է անվտանգությունը, ինչպես նաև պաշտպանում է մտավոր սեփականությունը՝ փոփոխություններ հայտնաբերելով ապարատային և ծրագրային ապահովման միջոցով։ Քննադատները գտնում էին, որ այդ միությունը անխնա սահմանափակում է սպառողների կիրառման հնարավորությունները ծրագրային ապահովման մեջ, այն բանի մեջ, թե ինչպես են համակարգիչներն ընկալում թվային իրավունքների կիրառման ձևը, օրինակ այն սցենարը, որտեղ համակարգիչը ոչ միայն ապահովված է իր սեփականատիրոջ համար, այլ նաև ինքն իր հերթին ապահովված է իր սեփականատիրոջից[31][32]։

2000 թվականի ապրիլի 3-ին կայացավ Միացյալ Նահանգներն ընդդեմ Մայքրոսոֆթի դատական գործի վճիռը[33], որի արդյունքում ընկերությունը ստացավ «չարաշահող մոնոպոլիա» անվանումը[34]։ 2004 թվականին այդ որոշումը հաստատեց ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտը[16]։ 2001 թվականի հոկտեմբերի 25-ին Մայքրոսոֆթը արտադրում է Windows XP–ին՝ NT կոդային բազայի մեջ միավորելով հիմնական և NT գծերը[35]։ Նույն տարում, ավելի ուշ ընկերությունը թողարկում է Xbox-ը՝ մտնելով կոնսոլ խաղային շուկա, որտեղ առաջատար դիրքեր էին գրավում Sony և Nintendo ընկերությունները։

2004 թվականի մարտին Եվրոպական Միությունը ներկայացնում է ընկերությանը հակամենաշնորհային դատական հայց՝ վկայակոչելով, որ այն Windows-ի հետ մեկտեղ չարաշահում է իր գերիշխանությունը, որն էլ հանգեցնում է €497 միլիոն ($613 միլիոն) դատական տուրքի և որ պարտավորեցնում էր վերաարտադրել Windows XP-ի նոր տարբերակ, որն իր մեջ չի ներառի Windows Media Player, Windows XP Home Edition N, ինչպես նաև Windows XP Professional N[36][37]։

Օպերացիոն համակարգեր

խմբագրել

Մասնակցային

խմբագրել

Տան սերվերի համար

խմբագրել

Սերվերային

խմբագրել

Բջջային սարքավորումների համար

խմբագրել

Էքսպերիմենտային

խմբագրել

Ինտերնետ-հավելված

խմբագրել

Windows-ի հիմնական բաղադրիչները

խմբագրել

Գրասենյակային հավելվածներ

խմբագրել

«Ստեղծագործական» հավելվածներ

խմբագրել

Գիտական հավելվածներ

խմբագրել

Հակավիրուսներ

խմբագրել

Web-կողմնորոշում

խմբագրել

Զարգացման գործիքներ

խմբագրել

Գրադարան, SDK և API

խմբագրել

Սերվերային հավելվածներ

խմբագրել

Խաղեր և ժամանց

խմբագրել

Բիզնես կառավարման համակարգ

խմբագրել

Համագործակցություն

խմբագրել
  • DSHM Group
  • Softings Inc.
  • Solaris LLC
  • Bincs Of Gigft Co.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Global Research Identifier Database — 2015.
  2. Proxy Statement
  3. 3,0 3,1 Form 10-K — 2023.
  4. Microsoft to Announce Job Cuts as Soon as This WeekBloomberg News, 2014.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 EX-21
  6. https://www.geekwire.com/2020/microsoft-acquires-rpa-platform-softomotive-will-add-desktop-automation-tech-power-automate/
  7. https://clipchamp.com/en/terms/
  8. 8,0 8,1 Proxy Statement
  9. https://blog.openstreetmap.org/2023/10/25/microsoft-pledges-150k-to-support-openstreetmap/
  10. https://web.archive.org/web/20240406093257/https://www.bsa.org/membership
  11. Polygon.io
  12. https://www.hkex.com.hk/eng/invest/company/quote_page_e.asp?WidCoID=4338&WidCoAbbName=&Month=&langcode=e
  13. «The Rise and Rise of the Redmond Empire». Wired. декабрь 1998. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 18 августа 2008-ին.
  14. Randi Schmelzer. (9 января 2006). «McCann Thinks Local for Global Microsoft». Adweek. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 18 августа 2008-ին.
  15. «Microsoft Unveils a New Look». Microsoft. август 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 23 августа 2012-ին.
  16. 16,0 16,1 «Microsoft Chronology». CBS News. CBS Interactive. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.
  17. Bick, Julie (2005 թ․ մայիսի 29). «The Microsoft Millionaires Come of Age». The New York Times. Վերցված է 2006 թ․ հուլիսի 3-ին.
  18. 18,0 18,1 «U.S. v. Microsoft: Timeline». Wired. 2002 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 17-ին.
  19. Allan, Roy A. (2001). A History of the Personal Computer. Allan Publishing. ISBN 978-0-9689108-0-1. Վերցված է 2010 թ․ հուլիսի 17-ին.
  20. Thurrott, Paul (2003 թ․ հունվարի 24). «Windows Server 2003: The Road To Gold». winsupersite.com. Penton Media. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 15-ին.
  21. Athow, Desire (2010 թ․ մայիսի 22). «Microsoft Windows 3.0 Is 20 Years Old Today!!!». ITProPortal. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  22. Miller, Michael (1998 թ․ օգոստոսի 1). «Windows 98 Put to the Test (OS Market Share 1993–2001)». PC Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
  23. McCracken, Harry (2000 թ․ սեպտեմբերի 13). «A Peek at Office Upgrade». PCWorld. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2006 թ․ հուլիսի 4-ին.
  24. Waner, Jim (2004 թ․ նոյեմբերի 12). «Novell Files WordPerfect Suit Against Microsoft». internetnews.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 15-ին.
  25. «Competitive Impact Statement : U.S. v. Microsoft Corporation». Justice.gov. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
  26. Borland, John (2003 թ․ ապրիլի 15). «Victor: Software empire pays high price». CNET. CBS Interactive. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  27. Cope, Jim (1996 թ․ մարտ). «New And Improved». Smart Computing. Sandhills Publishing Company. 4 (3). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  28. Pietrek, Matt (1996 թ․ մարտ). «Windows 95 Programming Secrets» (PDF). IDG. ISBN 1-56884-318-6. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 17-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  29. «Marketplace: News Archives». Marketplace. American Public Media. 1996 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ օգոստոսի 23-ին.
  30. Tilly, Chris. «The History of Microsoft Windows CE». HPC:Factor. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 18-ին.
  31. Markoff, John (2002 թ․ հունիսի 20). «Fears of Misuse of Encryption System Are Voiced». The New York Times. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
  32. Stajano, Frank (2003). «Security for whom? The shifting security assumptions of pervasive computing» (PDF). Software Security—Theories and Systems. Lecture notes in computer science. Springer-Verlag Berlin Heidelberg. 2609: 16–27. doi:10.1007/3-540-36532-X_2. ISBN 978-3-540-00708-1. ISSN 0302-9743. Վերցված է 2010 թ․ հուլիսի 6-ին.
  33. «United States v. Microsoft». U.S. Department of Justice. Վերցված է 2005 թ․ օգոստոսի 5-ին.
  34. Jackson, Thomas Penfield (1999 թ․ նոյեմբերի 5). «U.S. vs. Microsoft findings of fact». U.S. Department of Justice. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 18-ին.
  35. Thurrott, Paul (2001 թ․ հոկտեմբերի 26). «WinInfo Short Takes: Windows XP Launch Special Edition». Windows IT Pro. Penton Media. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  36. «Microsoft hit by record EU fine». CNN. 2004 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  37. «Commission Decision of 24.03.2004 relating to a proceeding under Article 82 of the EC Treaty (Case COMP/C-3/37.792 Microsoft)» (PDF). Commission of the European Communities. 2004 թ․ ապրիլի 21. Վերցված է 2005 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մայքրոսոֆթ հոդվածին