Վինդոուզ XP (Windows XP) օպերացիոն համակարգ, որը Windows օպերացիոն համակարգ ընտանիքի կողմից է Microsoft ստեղծվել և թողարկվել է 2001 թվականի հոկտեմբերի 25-ին։ XP անվանումը գալիս է անգլերենից։ eXPerience («փորձ», «տպավորություններ»)[2]։

Վինդոուզ XP
Изображение логотипа
Տեսակօպերացիոն համակարգ
ՍտեղծողՄայքրոսոֆթ
ԸնտանիքWindows NT
Հիմք են ծառայելWindows 2000
Առաջին թողարկումօգոստոսի 24, 2001[1]
Առկա էբազմալեզու
ԻնտերֆեյսLuna?
Արտոնագիրshareware, commercial software?, volume licensing? և Microsoft Software Assurance?
Զարգացման կարգավիճակԱջակցությունն ավարտվեց 2014 թվականի ապրիլի 8-ին
ՆախորդՎինդոուզ 2000
Վինդոուզ ME
ՀաջորդՎինդոուզ Վիստա
 Microsoft Windows XP Վիքիպահեստում

Այն փոխարինեց Վինդոուզ 2000 և ME տարբերակներին։ Օպերացիոն համակարգը մշակվում էր 1990-ականների վերջին և օգտագործում էր «Whistler» ծածկագիրը։ Այս օպերացիոն համակարգն ուներ օգտագործողի համար ավելի հարմար ինտերֆեյս, քան մյուսները։ Այն նաև Վինդոուզ-ի առաջին տարբերակն էր, որը հիմնված չէր MS-DOS-ի վրա։ Վինդոուզ XP-ը հետագայում փոխարինվեց Վինդոուզ Վիստա-ով 2007-ին։ Օպերացիոն համակարգին աջակցությունն ավարտվել է 2014 թվականի ապրիլի 8-ին[3]։ Այնուամենայնիվ, Վինդոուզ XP-ը դեռ շատ տարածված է որոշ երկրներում, ինչպես, օրինակ, Հայաստանում, որտեղ համակարգիչների ավելի քան 50%-ը օգտագործում է այս օպերացիոն համակարգը[4]։

Տարբերակները խմբագրել

Վինդոուզ XP-ը հասանելի էր 2 տարբերակով` պրոֆեսիոնալ և տնային։ Կար նաև 64-բիթանոց համակարգիչների համար հատուկ պատրաստված «Windows XP Professional x64 Edition» տարբերակը[5] և ավելի ցածր գնով «Starter Edition» տարբերակը[6], որն ուներ որոշ հատկություններ և հասանելի էր միայն որոշ երկրներում, ինչպիսիք են Թաիլանդը, Վիետնամը, Թուրքիան, Ինդոնեզիան, Հնդկաստանը, Ֆիլիպինները, Ռուսաստանը, Կոլումբիան, Բրազիլիան, Արգենտինան, Պերուն, Բոլիվիա, Չիլի, Մեքսիկա, Էկվադոր, Ուրուգվայ, Մալայզիա և Վենեսուելա։ Օպերացիոն համակարգը հասանելի էր նաև շատ լեզուներով[7]։

Տեխնիկական պահանջները խմբագրել

Սրանք Վինդոուզ XP-ի հետևյալ համակարգի պահանջներն են[8]

Նվազագույն պահանջները Խորհուրդ տրվող պահանջները
Պրոցեսոր 233 ՄՀց 300 ԳՀց
ՕՀ 64 մեգաբայթ 128 ԳԲ
Վիդեոքարտ DirectX 9 DirectX 9
Կոշտ սկավառակ 1.5 ԳԲ 1.5 ԳԲ
Ազատ տեղ կոշտ սկավառակում 1.5 ԳԲ 1.5 ԳԲ
Այլ կրիչներ CD-ROM DVD-ROM

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինդոուզ XP» հոդվածին։